«Էլիֆ Շաֆաք»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանի ասպետներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 52. | Տող 52. | ||
{{DEFAULTSORT:Շաֆաք, Էլիֆ}} |
{{DEFAULTSORT:Շաֆաք, Էլիֆ}} |
||
[[Կատեգորիա:Թուրք գրողներ]] |
[[Կատեգորիա:Թուրք գրողներ]] |
||
[[Կատեգորիա:Ֆրանսիական արվեստի և գրականության շքանշանի ասպետներ]] |
19:26, 19 հունվարի 2019-ի տարբերակ
Էլիֆ Շաֆաք Elif Şafak | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1971[1][2][3][…] (52 տարեկան) |
Ծննդավայր | Ստրասբուրգ, Ֆրանսիա[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան և լրագրող |
Լեզու | թուրքերեն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Middle East Technical University Faculty of Economics and Administrative Sciences? և Միջինարևելյան տեխնիկական համալսարան |
Ժանրեր | պոստմոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Սիրո քառասուն կանոնները և Havva'nın Üç Kızı? |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան և Արիզոնայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Էյուփ Ջան[7] |
Կայք | elifsafak.com.tr |
Elif Şafak Վիքիպահեստում |
Էլիֆ Շաֆաք (թուրքերեն՝ Elif Şafak, ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգ), թուրք արձակագիր, գրում է նաև անգլերեն։
Կենսագրություն
Էլիֆ Շաֆաքը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 25-ին դիվանագետների ընտանիքում[8]: Ծնողների ամուսնալածությունից հետո մնացել է մոր հետ։ Ապրել է Իսպանիայում և Հորդանանում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Թուրքիա։ Պատանեկան տարիներն անցկացրել է Օմանում և Մադրիդում։ Ավարտել է Անկարայի Միջին արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել մագիստրոսի կոչում։ Մեկ տարի վերապատրաստվել է ԱՄՆ-ում, որի արդյունքում դասախոսությունների է հրավիրվել տարբեր համալսարանների կողմից։ Սովորել է նաև Միչիգանի համալսարանում և Արիզոնայի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետում։ Ապրում է Թուրքիայում և ԱՄՆ-ում, գրում է թուրքերեն և անգլերեն լեզուներով։
2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։
Ստեղծագործությունը
Շաֆաքի գրքերի մեծ մասը պատմական վեպեր են։ Գրում է երգեր՝ ռոք-համույթների համար, և աշխատություններ՝ մշակույթի և քաղաքականության թեմաներով։
Գրքերը
Թուրքերեն լեզվով
- Kem Gözlere Anadolu (1994)
- Փինհան/ Pinhan (1997, «Սևլանա» մրցանակ)
- Քաղաքի արտացոլանքը/ Şehrin Aynaları (1999)
- Մահրամ/ Mahrem (2000, Թուրքիայի գրողների միության մրցանակ)
- Լվական ամրոց/ Bit Palas (2002)
- Քավարան/ Araf (2004)
- Beşpeşe (2004)
- Med-Cezir (2005)
- Baba ve Piç (2006)
- Սև կաթ/ Siyah Süt (2007)
- Սեր/ Aşk (2009)
- Kâğıt Helva (2010)
- İskender (2011, Ֆրանսիայի գրախանութների ցանցի Relay մրցանակ, 2013)
- Şemspare (2012)
- Ստամբուլի բիճը
Անգլերեն լեզվով
- The Saint of Incipient Insanities (2004)
- The Bastard of Istanbul (2006)
- The Forty Rules of Love (2010)
Ռուսերեն լեզվով
- Սիրո քառասուն կանոն (2012)
- Պատիվ (2014)
Ծանոթագրություններ
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://orf.at/stories/2388045/
- ↑ https://www.bbc.com/news/world-59514598
- ↑ https://books.google.co.uk/books?id=4ddqaCdZdZ0C&pg=PA297
- ↑ Էլիֆ Շաֆաքի անձնական կայքը
Հղումներ
- Էլիֆ Շաֆաքը The Electronic Literary Database-ի կայքում (ELDb)
- Էլիֆ Շաֆաքը գրական գործակալության կայքում (անգլ.)
- հարցազրույց Euronews հեռուսաընկերությանը, 2010 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիֆ Շաֆաք» հոդվածին։ |
|