Էյուփ Ջան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էյուփ Ջան | |
---|---|
Ծնվել է | 1973 |
Ծննդավայր | Ադանա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարան և Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Ամուսին | Էլիֆ Շաֆաք[1] |
Էյուփ Ջան Սաղլըք (թուրքերեն՝ Eyüp Can Sağlık, 1973, Ադանա, Թուրքիա), թուրք լրագրող և լեզվաբան։ Զբաղեցրել է թուրքական Radikal թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։
1993 թվականին ավարտելով Ստամբուլի համալսարանի հաղորդակցության բաժինը, մագիստրոսական կոչում է ստացել Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնում՝ մասնագիտանալով Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականության ոլորտում։
Իր լրագրողական գործունեությունը սկսել է դեռևս 1994 թվականից՝ ուսանողական տարիներից՝ աշխատելով թուրքական Zaman թերթի համար։ 2004 թվականին Էյուփը տեղափոխվել է աշխատելու «Referans» թերթում՝ դառնալով տնտեսական և բիզնես նորությունների գծով խմբագիր։ Երբ 2010 թվականին «Referans»-ը միացաց «Radikal»-ին, Ջանը դարձավ «Radikal»-ի գլխավոր խմբագիր։
Էյուփ Ջանը 2005 թվականին ամուսնացել է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էյուփ Ջանի կենսագրությունը (թուրքերեն)
- Ayşe Arman'ın Eyüp Can ile Röportajı
- Eyüp Can röportajının 2. bölümü - Eşi Elif Şafak'la İlişkisi
|