Սոֆյա Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Մելիքյան
Ծնվել էփետրվարի 11, 1978(1978-02-11) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Մադրիդի թագավորական կոնսերվատորիա, Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց և Մանհեթենի երաժշտական դպրոց
Կայքsofyamelikyan.com

Սոֆյա Մելիքյան (փետրվարի 11, 1978(1978-02-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Մելիքյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Անահիտ Շահբազյանի դասարան)[1]։ 1994 թվականին տեղափոխվել է Իսպանիա, սովորել Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում (Խոակին Սորիանոյի դասարան), Փարիզի նորմալ երաժշտական դպրոցում (Ռամզի Յասայի դասարան) և Նյու Յորքի Մանհեթենի երաժշտական դպրոցում (արժանացել է Սոլոմոն Միկովսկու անվան կրթաթոշակի)։ Մասնակցել է Վիտալի Մարգուլիսի, Ջոն Օ’Քոնորի և այլ հանրահայտ երաժիշտների վարպետության դասերին։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Կանադայում, Հայաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Իտալիայում, Սերբիայում, ԱՄՆ-ում[2] և այլն։ Ելույթ է ունեցել Հայաստանի ֆիլհարմոնիկ, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության, Կորդոբայի, Վալենսիայի սիմֆոնիկ, Նոր Եվրոպայի կամերային, Անդալուչիայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Մելիքյանի ելույթները հեռարձակվել են աշխարհի առաջատար հեռուստաընկերություններով, այդ թվում Իսպանիայի, Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, Կատալոնիայի ազգային ռադիոյով, Չիկագոյի WFMT ռադիոկայանով, Muzzik French հեռուստակայանով, New York WXQR ռադիոկայանով և այլն։ Մելիքյանի թողարկել է ձայնասկավառակներ, որտեղ ներառված են Յոզեֆ Հայդնի, Ռոբերտ Շումանի, Սերգեյ Ռախմանինովի, Իսաակ Ալբենիսի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի Իբիցայի դաշնակահարների միջազգային մրցույթում Լինարեսի դաշնակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակ և Բացառիկ երաժշտական տաղանդ մրցանակ
  • Առաջին մրցանակ երաժշտական կատարման համար, “Amigos del Colegio de España”
  • 15th Jose Iturbi and Maria Canals միջազգային մրցույթների հատուկ մրցանակ
  • Դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Սոֆյա Մելիքյան». avproduction.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 PA, James Acklin- Pittsburgh,. «String Orchestra of Brooklyn  » Sofya Melikyan with the Musica Bella Orchestra starting TOMORROW!». www.thesob.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. «Sofya Melikyan - Distinguished Artists Concert and Lecture Series». Distinguished Artists Concert and Lecture Series (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.