Սուրբ Ալեքսանդրա, ռուսական եկեղեցի ՀայաստանիԱլեքսանդրապոլ քաղաքում՝ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում։ Եկեղեցին իր անվանումը ստացել է սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով։ Ներկայումս եկեղեցին գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։
Եկեղեցին հանդիսանում է Ալեքսանդրապոլ քաղաքի առաջին ռուսական եկեղեցին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1837 թ. հոկտեմբերի 4-ին, երբ քաղաքը Նիկոլայ 1-ին ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Կառուցող վարպետներից հիշատակվում է միայն վարպետ Գինոսի անունը։ Եկեղեցին օծվել է 1842 թ.-ին և այն նախատեսված էր 800 հավատացյալի համար։
1918 թ.-ի մայիսի 25-ին թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլի ամրոցը։ Քահանա Մատվեյ Միրոնովը փակվում է եկեղեցում և կողպում դռներն ու լուսամուտները։ Թուրքերը չեն կարողանում եկեղեցու դռները կոտրել և քահանայի հետ միասին այրում են եկեղեցին։