Սղոցակիր ճպուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սղոցակիր ճպուռ
Սղոցակիր ճպուռ
Սղոցակիր ճպուռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Շերեփագիներ (Aeshnidae)
Ցեղ Aeshna
Տեսակ Սղոցակիր ճպուռ (A. serrata)
Միջազգային անվանում
Aeshna serrata
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սղոցակիր ճպուռ (լատին․՝ Aeshna serrata), շերեփագիների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

75-81 մմ երկարությամբ շատ խոշոր ճպուռ է։ Արուների մարմնի ընդհանուր ֆոնը երկնագույն է, իսկ Էգերինը՝ կանաչաերկնագույն (որի վրա թե′ էգերը, թե′ արուները ունեն սև և սպիտակ գույնի զարդանախշ)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Եվրոպայում, (Շվեդիա, Ֆինլանդիա), Սիբիրում՝ Ուրալի արևելյան լանջերից մինչև Տոմսկ, Հյուսիսային Ղազախստան և Մոնղոլիա։ Հարավարևելյան Թուրքիայի (Վանա լիճ), Հարավարևմտյան Վրաստանի (Ախալքալաքի բարձրավանդակ) և Հայաստանի տարածքների պոպուլյացիաները համարվում են ռելիկտային։ Հայաստանում հայտնի է Արդենիս գյուղի մոտ գտնվող Գելլի լճի տարածքում (Շիրակի մարզ

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասում հանդիպում է բարձր լեռնային գոտում։ Արեալի այլ հատվածներում կարող է հանդիպել թույլ աղիավուն, կանգնած ջրով ջրամբարներում։ Ջրաճահճային հարուստ բուսականությամբ, ճահճացած, թթու ռեակցիայով ջրերում թրթուրի զարգացումը տևում է 2-3 տարի։ Թրթուրները կարող են երկար գոյատևել ջրից դուրս պայմաններում։ Եվրոպայում թռչում են հուլիս-սեպտեմբեր ամիսներին, իսկ Հայաստանում՝ օգոստոսին։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ տեսակ է, որը հանդիսանում է հիմնական արեալից հեռու գտնվող, մեկուսացած ռելիկտային պոպուլյացիա։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, հայտնի է հայտնաբերման մեկ գրանցում։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Արփի» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սղոցակիր ճպուռ» հոդվածին։