Jump to content

Ալֆրեդ Սիսլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիսլեյ Ալֆրեդից)
Ալֆրեդ Սիսլեյ
Alfred Sisley
Ծնվել էհոկտեմբերի 30, 1839(1839-10-30)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4][5][6]
Վախճանվել էհունվարի 29, 1899(1899-01-29)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրՄորե սյուր Լուեն[5][6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, վիմագրող և վիզուալ արտիստ
Ոճիմպրեսիոնիզմ[6]
Ժանրբնանկար[5][6] և նատյուրմորտ[6]
ԹեմաներԿերպարվեստ[7] և իմպրեսիոնիզմ[7]
Ուշագրավ աշխատանքներL'Inondation à Port-Marly?, Le chemin de la Machine, Louveciennes? և La Place du Chenil à Marly, effet de neige?
ՄեկենասներJean-Baptiste Faure?, François Depeaux? և Գյուստավ Կայբոտ
ՈւսուցիչՇարլ Գլեյր
ԱշակերտներPaul Vogler?, Camille Varlet? և Rudolf Quittner?
Ներշնչվել էՋոն Կոնստեբլ[8], Ուիլյամ Թըրներ, Գյուստավ Կուրբե, Ժան Բատիստ Կամիլ Կորո և Շառլ-Ֆրանսուա Դոբինյի
ՀայրՈւիլիամ Սիսլեյ
ԱմուսինMarie-Louise Adélaïde-Eugénie Lescouezec?
Համատեղ ապրողMarie-Louise Adélaïde-Eugénie Lescouezec?
ԶավակներJeanne Sisley? և Pierre Sisley?
ԱզգականներJean Sisley?[9] և Jean Sisley?[9]
ստորագրություն
Изображение автографа
 Alfred Sisley Վիքիպահեստում

Ալֆրեդ Սիսլեյ (ֆր.՝ Alfred Sisley, հոկտեմբերի 30, 1839(1839-10-30)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5][6] - հունվարի 29, 1899(1899-01-29)[1][2][3][…], Մորե սյուր Լուեն[5][6]), ֆրանսիացի գեղանկարիչ-բնանկարիչ, իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։ Կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսլեյը ծնվել է Փարիզում՝ բրիտանացու ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլյամ Սիսլեյը ունեցել է մետաքսի բիզնես, իսկ նրա մայրը՝ Ֆելիցիա Սելը եղել է երաժշտության բնագավառում գիտակ։

1857 թվականին 18 տարեկանում Սիսլեյը ուղեվորվում է Լոնդոն ֆինանսական կարեիրա ստեղծելու։ 1861 թվականին վերադառնում է Փարիզ։ 1866 Սիսլեյը սկսում է հարաբերություններ հաստատել Էուջենի Լեսաուցեսի հետ (ֆր.՝  Eugénie Lesouezec (1834–1898))[10]։

1866 թվականին Սիսլեյի նկարները դրվում են ցուցահանդեսում, բայց դրանից Սիսլեյը ֆինանսական հաջողությունների չի հասնում[11]։

1857 թվականին Ալֆրեդի ծնողները նրան ուղարկում են Լոնդոն։ 1862 թվականին վերադառնում է Փարիզ։ Վերադառնալով Փարիզ՝ նա մտերմանում է Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի, Օգյուստ Ռենուարի և Ֆրեդերիկ Բանիլեի հետ, որոնց հետ նա շուտով վայելում է այդ իմպրեսիոնիստների ընկերությունը։ 1866 թվականին Ալֆրեդ Սիսլեյնն ամուսնանում է Մարի Էժենի Լեկուեզեկի հետ և ունենում են 2 երեխա։ Հետագայում Ալֆրեդ Սիսլեյի ընտանեկան դիմանկարն է անում նկարչի ընտանիքի ընկեր Օգյուտ Ռենուարը։

Սիսլեյի ուսանողական տարիներին արած նկարները չեն պահպանվել։ Նրա վաղ շրջանի նկարներն աչքի են ընկնում իրենց թեթևությամբ ու նրբագեղությամբ։

Սիսլեյը մահացել է 1899 թվականի հունվարի 29-ին Ֆոնտենբլո քաղաքին մոտ գտնվող Մորե-սյուր Լուենում կոկորդի քաղցկեղից և ռևմատիզմից։

Սիսլեյի աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարգագետինները գարնանը(1880-1881), Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Առագաստանավերով մրցույթ Հեմփթոն-Կորտեում
  • Տեսարան Մոնմարտրից ծաղկած կղզուց (1869)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Սիսլեյ» հոդվածին։