Սիմեոն I
Սիմեոն I բուլղար․՝ Цар Симео̀н I | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 864 |
Ծննդավայր | Պլիսկա, Բուլղարական առաջին կայսրություն |
Մահացել է | մայիսի 27, 927[1] |
Մահվան վայր | Պրեսլավ, Բուլղարական առաջին կայսրություն |
Քաղաքացիություն | Բուլղարական առաջին կայսրություն |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | María Sursuvul? |
Ծնողներ | հայր՝ Բորիս Առաջին[2], մայր՝ Maria? |
Զբաղեցրած պաշտոններ | խան, կայսր և King of Bulgaria? |
Երեխաներ | Ivan?, Peter I of Bulgaria?[2], Boyan The Magician?[2] և Mihail of Bulgaria?[2] |
![]() |

Սիմեոն Առաջին Մեծ (բուլղար․՝ Симеон Велики, մոտ 864, Պլիսկա, Բուլղարական առաջին կայսրություն - մայիսի 27, 927[1], Պրեսլավ, Բուլղարական առաջին կայսրություն), Բուլղարիայի իշխան 893 թվականից, 918 թվականից՝ թագավոր — ցար[3]։
Բուլղարիայի իշխան Բորիս Առաջինի որդին է և Բուլղարիայի թագավոր Պետր Առաջինի հայրը։
Թագավոր է օծվել այն բանից հետո, երբ Բորիս Առաջինը գահազրկել է իր արդեն թագադրված ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, ով գլխավորել էր քրիստոնեությունը տապալելու նպատակով բուլղար ազնվականների նախաձեռնած հեթանոսական ապստամբությունը[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմեոնը ծնվել է 864 կամ 865 թվականին, Բուլղարիայի քրիստոնեացումից հետո[6]։ Նա Բորիս Առաջինի երրորդ որդին էր[7], Կրում Ահեղ խանի հետնորդը[8]։ Քանի որ գահը պիտի ժառանգեր մեծ եղբայրը, Սիմեոնին նախապատրաստել են բուլղարական ուղղափառ եկեղեցին գլխավորելու համար[9]։ Նա փայլուն կրթություն է ստացել. սովորել է Կոստանդնուպոլսի Մագնաուրյան դպրոցում[6][10]։ Մոտավորապես 888 թվականին վերադարձել է հայրենիք և մտել Պրեսլավի վանքը։ Սիմոնը նրա մկրտության ավազանի անունն է, իսկ թե ինչ անուն են նրան տվել ծնվելիս՝ անհայտ է[11]։
Մոտավորապես այդ նույն ժամանակ Բորիս Առաջինը նույնպես վանք է մտել՝ գահը հանձնելով ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, որը փորձել է վերականգնել հեթանոսությունը[4][5]։ Բորիսը լքել է վանքը, գահընկեց արել խռովարարների առաջնորդ դարձած ավագ որդուն, կուրացրել նրան 893 թվականին[12][13], այնուհետև հրավիրել է եկեղեցական-ժողովրդական ժողով, որն ընդունել է հետևյալ կարևոր որոշումները. պետության և եկեղեցու պաշտոնական լեզուն դարձնել բուլղարերենը՝ հունարենի փոխարեն, մայրաքաղաքը խռովարար Պլիսկայից տեղափոխել Պրեսլավ, գահ բարձրացնել Սիմեոն Առաջինին[7][14][15]։
Սիմեոն Առաջինի անվան հետ է կապված բուլղարական պետության ոսկեդարը։ Նրա մղած հաղթական կռիվները բյուզանդացիների, հունգարների, սերբերի դեմ, ինչպես նաև իմաստուն դիվանագիտությունը բուլղարական պետությունը հասցրել են իր տարածքային բարձրակետին, որը համեմատելի է լոկ իր նախորդներից մեկի՝ Կրում Ահեղ խանի դարաշրջանի հետ[16]։ Սիմեոն Մեծը բուլղարական առաջին թագավորությունը դարձրել է ամենահզոր պետությունը Բալկաններում և ամբողջ Արևելյան Եվրոպայում[17]։
Նրա օրոք Բուլղարիան տարածվում էր հյուսիսում՝ Բուդապեշտից, Կարպատների հյուսիսային լանջերից ու Դնեպրից մինչև Էգեյան ծովը՝ հարավում, արևմուտքից արևելք՝ Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով[18]։
Սիմեոն Առաջինի դարաշրջանը բնութագրվում է մշակութային աննախադեպ վերելքով, որ հետագայում արժանացավ «բուլղարական քաղաքակրթության ոսկեդար» բնորոշող անվանմանը[19]։
Բուլղարիայի նոր մայրաքաղաք Պրեսլավը կարելի էր համեմատել միայն Կոստանդնուպոլսի հետ[20][21]։
Բուլղարական ուղղափառ եկեղեցին դարձավ առաջինը, որ պատրիարքականի կարգավիճակի արժանացավ քրիստոնեական աշխարհում մինչ այդ ընդունված Պենտարքիայից՝ հինգ պատրիարքություններից հետո։ Դա Եվրոպայում ազգային առաջին ինքնուրույն ուղղափառ եկեղեցին էր, որին գլխավորում էր պատրիարքը[22]։
Սուրբ բնագրերի՝ գլագոլիցայով արված բուլղարերեն թարգմանությունները տարածվում էին սլավոնական բոլոր երկրամասերով և հին սլավոնական լեզուն կամ հին բուլղարերենը դարձնում պատարագի կամ եկեղեցական լեզու /церковнославянский язык/[23][24][25]:
Այդ դարաշրջանում է, որ Բուլղարիայի մայրաքաղաք Պրեսլավի գրադպրոցում ստեղծել են նոր այբուբեն և Կյուրեղի (Կիրիլի) պատվին անվանել կիրիլիցա (կյուրեղագիր), որն սկսել է փոխարինել Կյուրեղի ու Մեթոդիոսի ստեղծած գլագոլիցային[26][27][28][29]։
Իր իշխանության շրջանի միջակայքում Սիմեոնը իշխանի տիտղոսը փոխարինել է թագավորի՝ «ցարի», «բասիլևսի» տիտղոսով[30]։ Բյուզանդական կայսրությունը հարկադրված էր ընդունել, ճանաչել Սիմեոնի արքայական տիտղոսը[31][32]։ Դա երկրորդ համանման դեպքն էր (Կառլոս Մեծից հետո)։
Սիմեոնի հաստատած պետականության հիմնադրույթը կայանում էր քաղաքակիրթ, քրիստոնյա, սլավոնական պետության ստեղծման և զարգացման, հզորացման մեջ՝ կայսեր (ցարի) գլխավորությամբ, ինքնուրույն ազգային եկեղեցով՝ պատրիարքի գլխավորությամբ և նշանակալից գրադպրոցներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. К—ов., (1890–1907). «Симеон, царь болгарский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Николов, А., Факти и догадки за събора през 893 година. — В: България в световното културно наследство. Материали от Третата национална конференция по история, археология и културен туризъм «Пътуване към България» — Шумен, 17-19. 05. 2012 г. Съст. Т. Тодоров. Шумен, 2014, 229—237
- Nikolov, A. Making a new basileus: the case of Symeon of Bulgaria (893—927) reconsidered. — In: Rome, Constantinople and Newly converted Europe. Archeological and Historical Evidence. Vol. I. Ed. by M. Salamon, M. Wołoszyn, A. Musin, P. Špehar. Kraków-Leipzig-Rzeszów-Warszawa, 2012, 101—108
- Fine, Jr., John V.A. 5 Bulgaria under Simeon, 893–927 // The Early Medieval Balkans: A Critical Survey from the Sixth to the Late Twelfth Century. — Ann Arbor: University of Michigan Press, 1991. — ISBN 978-0-472-08149-3
- Zlatarski, Vasil 2 Ot slavjanizacijata na dǎržavata do padaneto na Pǎrvoto carstvo (852–1018): 4 Borba s Vizantija za političesko nadmoštie // Istorija na bǎlgarskata dǎržava prez srednite vekove. — 2 ed.. — Sofia: Nauka i izkustvo, 1971. — Vol. I. Istorija na Pǎrvoto bǎlgarsko carstvo. OCLC 67080314.
- Tsanev, Stefan 10 (889–912) Zlatnijat vek. Knjaz Rasate-Vladimir, car Simeon Veliki; 11 (912–927) Kǎrvavijat vek. Simeon — car na bǎlgari i romei // Bǎlgarski hroniki. — Sofia: Plovdiv: Trud, Žanet 45, 2006. — ISBN 954-528-610-5
- Runciman, Steven Emperor of the Bulgars and the Romans // A history of the First Bulgarian Empire. — London: George Bell & Sons, 1930.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.promacedonia.org/en/sr/sr_3_1.htm#176_3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ Lalkov, Rulers of Bulgaria, стр. 23-25.
- ↑ 4,0 4,1 Annales Fuldenses, p. 408
- ↑ 5,0 5,1 Runciman, 1930, էջ 133
- ↑ 6,0 6,1 Fine, 1991, էջ 132
- ↑ 7,0 7,1 Zlatarski, 1971, էջ 280
- ↑ Dimitrov, Božidar. «Hramǎt „Sveti Četirideset mǎčenici“(болг.). National Historical Museum. http://www.historymuseum.org/upload/fck_editor/40%20mazenizi(6).htm. Արխիվացված 2007-01-16 Wayback Machine
- ↑ Delev, Bǎlgarskata dǎržava pri car Simeon.
- ↑ „Hunc etenim Simeonem emiargon, id est semigrecum, esse aiebant, eo quod a puericia Bizantii Demostenis rhetoricam Aristotelisque sillogismos didicerit“. Liutprand of Cremona. Antapodosis, cap. 29, p. 66. Cited in Drinov, Marin Južnye slavjane i Vizantija v X veke. — 1876. — P. 374.
- ↑ Агамов А. М. Династии Европы 400—2016: Полная генеалогия владетельных домов. — М.: URSS, 2017. — С. 69. — 1120 с. — ISBN 978-5-9710-3935-8
- ↑ Zlatarski, 1971, էջ 283
- ↑ Todt, Biographisch-Bibliographisches Kirchenlexikon.
- ↑ Crampton, R.J. (2005). „The Reign of Simeon the Great (893–927)». A Concise History of Bulgaria. Cambridge University Press. стр. 16вЂ"17. ISBN 0-521-85085-1.
- ↑ Kalojanov, AnДЌo (2005-05-11). «Slavjanskata pravoslavna civilizacija» (англ). http://liternet.bg/publish/akaloianov/civilizacia.htm.
- ↑ Enciklopedija Bǎlgarija. — Akademično izdatelstvo «Marin Drinov», 1988. OCLC 75865504
- ↑ «The First Bulgarian Empire» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Weigand, Gustav 1 Istoriko-geografski obzor: 4 Srednovekovie // Etnografija na Makedonija / trans. Elena Pipiševa. — Leipzig: Friedrich Brandstetter, 1924.
- ↑ Hart, Nancy Bulgarian Art and Culture: Historical and Contemporary Perspectives // Արխիվացված պատճենը. — University of Texas at Austin. — P. 21.
- ↑ Bakalov Simeon I Veliki // Istorija na Bǎlgarija.
- ↑ About Bulgaria. — U.S. Embassy Sofia, Bulgaria.
- ↑ Castellan, Georges Istorija na Balkanite XIV—XX vek / trans. Liljana Caneva. — Plovdiv: Hermes, 1999. — P. 37. — ISBN 954-459-901-0
- ↑ Zdravko Batzarov. «Old Church Slavonic» (անգլերեն). Encyclopædia Orbis Latini. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Old Church Slavonic» (անգլերեն). orthodoxwiki.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Bulgar» (անգլերեն). Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Paul Cubberley The Slavic Alphabets // The World’s Writing Systems / Daniels and Bright, eds. — Oxford University Press, 1996. — ISBN 0-19-507993-0
- ↑ Curta, Florin Southeastern Europe in the Middle Ages, 500—1250. — Cambridge University Press, 2006. — P. 221—222. — (Cambridge Medieval Textbooks).
- ↑ Fact-archive, http://www.fact-archive.com/encyclopedia/Old_Church_Slavonic#History Արխիվացված 2021-05-08 Wayback Machine
- ↑ Wapedia — Wiki: Preslav Literary School(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Zlatarski, 1971, էջ 367
- ↑ Fine, 1991, էջեր 144—148
- ↑ Ostrogorsky, George Avtokrator i samodržac(սերբ.) // Glas Srpske kraljevske akademije. — 1935. — Т. CLXIV. — С. 95-187.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Detailed list of Bulgarian rulers» (PDF). (96.2 KB)
- The Realm of War and the Realm of Peace, an article by Georgi Todorov
- "Noise Is Being Made Near the Bosphorus" Wayback Machine (արխիվացված Օգոստոս 10, 2007), lyrics
- OrdoSimeoni, Order of Simeon the Great Wayback Machine (արխիվացված Օգոստոս 28, 2007)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն I» հոդվածին։ |
|