Բորիս Առաջին
Բորիս Առաջին | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 828 |
Ծննդավայր | Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա |
Մահացել է՝ | մայիսի 2, 907 |
Վախճանի վայր | Պրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Տոհմ | Krum's dynasty? |
միապետ և վանական | |
Հայր | Presian I of Bulgaria?[1] |
Երեխաներ | Anna of Bulgaria?, Gabriel of Bulgaria?, Jacob of Bulgaria?, Eupraxia of Bulgaria?, Vladimir of Bulgaria?[1] և Սիմեոն Առաջին[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Բորիս Առաջին, հայտնի է նաև Բորիս-Միխայիլ (Միքայել) և Բոգորիս անուններով (բուլղար․՝ Борис I / Борис-Михаил[2], մոտ 828, Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա - մայիսի 2, 907, Պրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա), բուլղարական Կրում Ահեղ խանի հետնորդներից[3]; , բուլղարական առաջին թագավորության իշխան 852-ից 889 թվականներն։ Մկրտվելիս ստացել է իր կնքահոր՝ բյուզանդական Միքայել Երրորդ կայսեր անունը։ Անվանի պատմաբան, բյուզանդագետ Սթիվեն Ռունսիմանը նրան դասում է պատմության մեծերի շարքը[4]։ Ուղղափառ քրիստոնեական եկեղեցին Բորիս Առաջինին դասել է իր սրբերի շարքը, հավասարեցրել առաքյալներին։ Նրա հիշատակի օրը մայիսի 2-ն է[5].:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած մի շարք ճակատամարտերում անհաջողության մատնվելուն՝ Բորիս Առաջինի իշխանությունը նշանավորվել է այնպիսի նշանակալից իրադարձություններով, որոնք վճռական դեր են խաղացել ոչ միայն Բուլղարիայի, այլև ամբողջ Եվրոպայի պատմության մեջ։ Նա է իրականացրել Բուլղարիայի քրիստոնեացումը, որով վերջ է դրվել հեթանոսությանը։ Լինելով հմուտ դիվանագետ՝ Բորիս Առաջինը հաջողությամբ օգտագործել է Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքության և պապականության միջև առաջ եկած հակասությունները, որպեսզի ապահովի բուլղարական եկեղեցու ինքնավարությունը՝ դրանով իսկ ցրելով բուլղար ազնվականության մտահոգությունները Բուլղարիայի ներքին գործերին Բյուզանդիայի խառնվելու առնչությամբ։
885 թվականին, երբ սուրբ Կյուրեղի ու Մեթոդիոսի (Կիրիլի ու Մեթոդիի) աշակերտները վտարվել են Մեծ Մորավիայից, Բորիս Առաջինը նրանց ապաստան է տվել իր մայրաքաղաքում, հնարավոր ամեն կերպ աջակցել, որ ստեղծեն բուլղարական գիրն ու գրականությունը։
889 թվականին Բորիս Առաջինը վանք է մտել՝ գահը հանձնելով ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, որը փորձել է վերականգնել հեթանոսությունը[6][7]։ Բորիսը լքել է վանքը, գահընկեց արել խռովարարների առաջնորդ դարձած ավագ որդուն, 893 թվականին կուրացրել նրան[8][9], այնուհետև հրավիրել է եկեղեցական-ժողովրդական ժողով, որն ընդունել է հետևյալ կարևոր որոշումները. պետության և եկեղեցու պաշտոնական լեզուն դարձնել բուլղարերենը՝ հունարենի փոխարեն, մայրաքաղաքը խռովարար Պլիսկայից տեղափոխել Պրեսլավ, գահ բարձրացնել Սիմեոն Առաջինին[2][10][11]։
Անունը և տիտղոսները
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել տարածված և ընդունելի է համարվում այն վարկածը, որ Բորիս անունը թուրքական ծագում ունի[12][13][14]։ Քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց հետո Բորիսն ստացել է քրիստոնեական Միքայել (Միխայիլ) անունը։ Պատմագիտական ուսումնասիրություններում նրան երբեմն անվանում են Բորիս-Միխայիլ կամ Բորիս-Միքայել։
Բորիսի տիտղոսի ստույգ, ճշմարիտ վկայությունները նրանից մնացած կնիքներն են և Բալշում (ներկայումս գտնվում է Ալբանիայի կազմում) ու Վառնայում գտնված արձանագրությունները, որոնցում նա նշվում է որպես Բուլղարիայի արքոնտ, այսինքն՝ կառավարիչ, իշխան (Кнѧзъ, Bulg.).[15]: Բուլղարական սկզբնաղբյուրներում Բորիս Առաջինը սկզբնական շրջանում հիշատակվում է որպես «կնյազ», երբեմն էլ՝ «ցար» ("Царъ", Bulg.), բուլղարական երկրորդ թագավորության շրջանում՝ «ցար»[16]։
Ժամանակակից պատմագրության մեջ Բորիսը զանազան տիտղոսներով է հիշատակվում։ Պատմաբաններից շատերը գտնում են, որ նա քրիստոնեություն ընդունելուց հետո փոխել է իր տիտղոսը. նախքան մկրտվելը կրելիս է եղել խան[17] կամ «կանասուբիգի» տիտղոսը[18][19], իսկ մկրտվելուց հետո՝ «կնյազ» տիտղոսը[20]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ «կնյազ» տիտղոսը բուլղարացի իշխողները կիրառել են բուլղարական պետության հիմնադիր համարվող Ասպարուխի իշխանության ժամանակներից սկսած[21]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yordan Andreev, Ivan Lazarov, Plamen Pavlov, Koy koy e v srednovekovna Balgariya, Sofia 1999.
- Bulgarian historical review (2005), United Center for Research and Training in History, Published by Pub. House of the Bulgarian Academy of Sciences, v.33:no.1-4.
- Gjuzelev, V., (1988) Medieval Bulgaria, Byzantine Empire, Black Sea, Venice, Genoa (Centre culturel du monde byzantin). Published by Verlag Baier.
- John V.A. Fine Jr., The Early Medieval Balkans, Ann Arbor, 1983.
- Nikolov, A. Making a new basileus: the case of Symeon of Bulgaria (893-927) reconsidered. – In: Rome, Constantinople and Newly converted Europe. Archeological and Historical Evidence. Vol. I. Ed. by M. Salamon, M. Wołoszyn, A. Musin, P. Špehar. Kraków-Leipzig-Rzeszów-Warszawa, 2012, 101-108
- Николов, А., Факти и догадки за събора през 893 година. - В: България в световното културно наследство. Материали от Третата национална конференция по история, археология и културен туризъм "Пътуване към България" - Шумен, 17-19. 05. 2012 г. Съст. Т. Тодоров. Шумен, 2014, 229-237
- Runciman, Steven (1930). «The Two Eagles». A History of the First Bulgarian Empire. London: George Bell & Sons. OCLC 832687.
- Григорович В.И. О Борисе-Михаиле Болгарском праотце славянского просвещения // Котляревский А. А. Сочинения. СПб., 1889. Т. 2. С. 403–411. (Сборник Отделения русского языка и словесности Императорской академии наук Т. 48. 1890).
- Лось И. Л. (1890–1907). «Борис I». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Борис — «Православная Энциклопедия»
- Соколов М. Из древней истории болгар. — СПб., 1879.
- История южных и западных славян в средние века
- История на Първото българско Царство. От славянизацията на държавата до падането на Първото царство Արխիվացված 2009-04-29 Wayback Machine, Васил Златарски(բուլղ.)
- Чешмеджиев Д. Император Константин І Велики и княз Борис І Михаил: победата над езичниците(չաշխատող հղում). // 1670 година од смрти св. цара Константина Великог 337—2007 (Ниш и Византиjа, Т. VІ). — Ниш, 2008. — С. 357—368.
- Николов А. Факти и догадки за събора през 893 година. // България в световното културно наследство. Материали от Третата национална конференция по история, археология и културен туризъм «Пътуване към България» — Шумен, 17-19. 05. 2012 г. // Съст. Т. Тодоров. — Шумен, 2014. — С. 229—237.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Zlatarski, 1971, էջ 280
- ↑ Dimitrov, Božidar. «Hramǎt „Sveti Četirideset mǎčenici“(болг.). National Historical Museum. http://www.historymuseum.org/upload/fck_editor/40%20mazenizi(6).htm. Արխիվացված 2007-01-16 Wayback Machine
- ↑ Runciman, p. 152
- ↑ Борис — «Православная Энциклопедия»
- ↑ Annales Fuldenses, p. 408
- ↑ Runciman, 1930, էջ 133
- ↑ Zlatarski, 1971, էջ 283
- ↑ Todt, Biographisch-Bibliographisches Kirchenlexikon.
- ↑ Crampton, R.J. (2005). „The Reign of Simeon the Great (893–927)». A Concise History of Bulgaria. Cambridge University Press. стр. 16вЂ"17. ISBN 0-521-85085-1.
- ↑ Kalojanov, AnДЌo (2005-05-11). «Slavjanskata pravoslavna civilizacija» (англ). http://liternet.bg/publish/akaloianov/civilizacia.htm.
- ↑ Проф. Веселин Бешевлиев (Издателство на Отечествения фронт, София 1981)
- ↑ Д-р Зоя Барболова - Имена със значение вълк в българската антропонимна система. LiterNet, 30.04.2013, № 4 (161).
- ↑ Peter B. Golden, Turks and Khazars: Origins, Institutions, and Interactions in Pre-Mongol Eurasia, Volume 952 of Collected studies, Ashgate/Variorum, 2010, 1409400034, p. 4.
- ↑ Бакалов, Георги. Средновековният български владетел. (Титулатура и инсигнии), София 1995, с. 144, 146, Бобчев, С. С. Княз или цар Борис? (към историята на старобългарското право). Титлите на българските владетели, Българска сбирка, ХІV, 5, 1907, с. 311
- ↑ Бакалов, Георги. Средновековният български владетел..., с. 144-146
- ↑ Златарски, Васил [1927] (1994). „История на Българската държава през Средните векове, т.1, ч.2“, Второ фототипно издание, София: Академично издателство „Марин Дринов“, стр. 29. 954-430-299-9.
- ↑ 12 мита в българската история
- ↑ Страница за прабългарите
- ↑ Златарски, Васил [1927] (1994). „История на Българската държава през Средните векове, т.1, ч.2“, Второ фототипно издание, София: Академично издателство „Марин Дринов“. 954-430-299-9.
- ↑ Гербов, К. Канасубиги е "княз", а не "хан" или "кан" - Омуртаг и Маламир са били князе преди Борис Արխիվացված 2011-07-06 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Св. Борис и митът за избиването на 52-та рода(բուլղ.)
- Закон судный людям
- The Responses of Pope Nicholas I to the Questions of the Bulgars A.D. 866 Արխիվացված 2012-09-28 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Առաջին» հոդվածին։ |
|