Սիմեոն Առաջին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմեոն Առաջին
Видин, май 2013 - panoramio (79).jpg
Ծնվել էմոտ. 864
ԾննդավայրՊլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա
Մահացել էմայիսի 27, 927
Մահվան վայրՊրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա
ՔաղաքացիությունԲուլղարական առաջին կայսրություն
Մասնագիտությունգերիշխան
Ծնողներհայր՝ Բորիս Առաջին, մայր՝ Maria
Զբաղեցրած պաշտոններխան և կայսր
ԵրեխաներPeter I of Bulgaria, Mihail of Bulgaria, Boyan The Magician և Ivan
Simeon I of Bulgaria Վիքիպահեստում
Սիմեոն Մեծ. սլավոնական գրականության բարձրացող աստղը /նկարիչ՝ Ալֆոնս Մուխա/

Սիմեոն Առաջին Մեծ (բուլղար․՝ Симеон Велики, մոտ. 864, Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա - մայիսի 27, 927, Պրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա), Բուլղարիայի իշխան 893 թվականից, 918 թվականից՝ թագավոր — ցար[1]: Բուլղարիայի իշխան Բորիս Առաջինի որդին է և Բուլղարիայի թագավոր Պետր Առաջինի հայրը: Թագավոր է օծվել այն բանից հետո, երբ Բորիս Առաջինը գահազրկել է իր արդեն թագադրված ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, ով գլխավորել էր քրիստոնեությունը տապալելու նպատակով բուլղար ազնվականների նախաձեռնած հեթանոսական ապստամբությունը[2][3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոնը ծնվել է 864 կամ 865 թվականին, Բուլղարիայի քրիստոնեացումից հետո[4]: Նա Բորիս Առաջինի երրորդ որդին էր[5], Կրում Ահեղ խանի հետնորդը[6]: Քանի որ գահը պիտի ժառանգեր մեծ եղբայրը, Սիմեոնին նախապատրաստել են բուլղարական ուղղափառ եկեղեցին գլխավորելու համար[7]: Նա փայլուն կրթություն է ստացել. սովորել է Կոստանդնուպոլսի Մագնաուրյան դպրոցում[4][8]: Մոտավորապես 888 թվականին վերադարձել է հայրենիք և մտել Պրեսլավի վանքը: Սիմոնը նրա մկրտության ավազանի անունն է, իսկ թե ինչ անուն են նրան տվել ծնվելիս՝ անհայտ է[9]:

Մոտավորապես այդ նույն ժամանակ Բորիս Առաջինը նույնպես վանք է մտել՝ գահը հանձնելով ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, որը փորձել է վերականգնել հեթանոսությունը[10][3]: Բորիսը լքել է վանքը, գահընկեց արել խռովարարների առաջնորդ դարձած ավագ որդուն, կուրացրել նրան 893 թվականին[11][12], այնուհետև հրավիրել է եկեղեցական-ժողովրդական ժողով, որն ընդունել է հետևյալ կարևոր որոշումները. պետության և եկեղեցու պաշտոնական լեզուն դարձնել բուլղարերենը՝ հունարենի փոխարեն, մայրաքաղաքը խռովարար Պլիսկայից տեղափոխել Պրեսլավ, գահ բարձրացնել Սիմեոն Առաջինին[5][13][14]:

Սիմեոն Առաջինի անվան հետ է կապված բուլղարական պետության ոսկեդարը: Նրա մղած հաղթական կռիվները բյուզանդացիների, հունգարների, սերբերի դեմ, ինչպես նաև իմաստուն դիվանագիտությունը բուլղարական պետությունը հասցրել են իր տարածքային բարձրակետին, որը համեմատելի է լոկ իր նախորդներից մեկի՝ Կրում Ահեղ խանի դարաշրջանի հետ[15]: Սիմեոն Մեծը բուլղարական առաջին թագավորությունը դարձրել է ամենահզոր պետությունը Բալկաններում և ամբողջ Արևելյան Եվրոպայում[16]:

Նրա օրոք Բուլղարիան տարածվում էր հյուսիսում՝ Բուդապեշտից, Կարպատների հյուսիսային լանջերից ու Դնեպրից մինչև Էգեյան ծովը՝ հարավում, արևմուտքից արևելք՝ Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով[17]:

Սիմեոն Առաջինի դարաշրջանը բնութագրվում է մշակութային աննախադեպ վերելքով, որ հետագայում արժանացավ «բուլղարական քաղաքակրթության ոսկեդար» բնորոշող անվանմանը[18]:

Բուլղարիայի նոր մայրաքաղաք Պրեսլավը կարելի էր համեմատել միայն Կոստանդնուպոլսի հետ[19][20]:

Բուլղարական ուղղափառ եկեղեցին դարձավ առաջինը, որ պատրիարքականի կարգավիճակի արժանացավ քրիստոնեական աշխարհում մինչ այդ ընդունված Պենտարքիայից՝ հինգ պատրիարքություններից հետո: Դա Եվրոպայում ազգային առաջին ինքնուրույն ուղղափառ եկեղեցին էր, որին գլխավորում էր պատրիարքը[21]:

Սուրբ բնագրերի՝ գլագոլիցայով արված բուլղարերեն թարգմանությունները տարածվում էին սլավոնական բոլոր երկրամասերով և հին սլավոնական լեզուն կամ հին բուլղարերենը դարձնում պատարագի կամ եկեղեցական լեզու /церковнославянский язык/[22][23][24]:

Այդ դարաշրջանում է, որ Բուլղարիայի մայրաքաղաք Պրեսլավի գրադպրոցում ստեղծել են նոր այբուբեն և Կյուրեղի (Կիրիլի) պատվին անվանել կիրիլիցա (կյուրեղագիր), որն սկսել է փոխարինել Կյուրեղի ու Մեթոդիոսի ստեղծած գլագոլիցային[25][26][27][28]:

Իր իշխանության շրջանի միջակայքում Սիմեոնը իշխանի տիտղոսը փոխարինել է թագավորի՝ «ցարի», «բասիլևսի» տիտղոսով[29]: Բյուզանդական կայսրությունը հարկադրված էր ընդունել, ճանաչել Սիմեոնի արքայական տիտղոսը[30][31]: Դա երկրորդ համանման դեպքն էր (Կառլոս Մեծից հետո):

Սիմեոնի հաստատած պետականության հիմնադրույթը կայանում էր քաղաքակիրթ, քրիստոնյա, սլավոնական պետության ստեղծման և զարգացման, հզորացման մեջ՝ կայսեր (ցարի) գլխավորությամբ, ինքնուրույն ազգային եկեղեցով՝ պատրիարքի գլխավորությամբ և նշանակալից գրադպրոցներով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lalkov, Rulers of Bulgaria, стр. 23-25.
  2. Annales Fuldenses, p. 408
  3. 3,0 3,1 Runciman, 1930, էջ 133
  4. 4,0 4,1 Fine, 1991, էջ 132
  5. 5,0 5,1 Zlatarski, 1971, էջ 280
  6. Dimitrov, Božidar. «Hramǎt „Sveti Četirideset mǎčenici“(болг.). National Historical Museum. http://www.historymuseum.org/upload/fck_editor/40%20mazenizi(6).htm. (չաշխատող հղում — պատմություն)
  7. Delev, Bǎlgarskata dǎržava pri car Simeon.
  8. „Hunc etenim Simeonem emiargon, id est semigrecum, esse aiebant, eo quod a puericia Bizantii Demostenis rhetoricam Aristotelisque sillogismos didicerit“. Liutprand of Cremona. Antapodosis, cap. 29, p. 66. Cited in Drinov, Marin Južnye slavjane i Vizantija v X veke. — 1876. — P. 374.
  9. Агамов А. М. Династии Европы 400—2016: Полная генеалогия владетельных домов. — М.: URSS, 2017. — С. 69. — 1120 с. — ISBN 978-5-9710-3935-8
  10. Annales Fuldenses, p. 408
  11. Zlatarski, 1971, էջ 283
  12. Todt, Biographisch-Bibliographisches Kirchenlexikon.
  13. Crampton, R.J. (2005). „The Reign of Simeon the Great (893–927)». A Concise History of Bulgaria. Cambridge University Press. стр. 16вЂ"17. ISBN 0-521-85085-1.
  14. Kalojanov, AnДЌo (2005-05-11). «Slavjanskata pravoslavna civilizacija» (англ). http://liternet.bg/publish/akaloianov/civilizacia.htm.
  15. Enciklopedija Bǎlgarija. — Akademično izdatelstvo «Marin Drinov», 1988. OCLC 75865504
  16. «The First Bulgarian Empire» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2017-07-25 
  17. Weigand, Gustav 1 Istoriko-geografski obzor: 4 Srednovekovie // Etnografija na Makedonija / trans. Elena Pipiševa. — Leipzig: Friedrich Brandstetter, 1924.
  18. Hart, Nancy Bulgarian Art and Culture: Historical and Contemporary Perspectives // {{{заглавие}}}. — University of Texas at Austin. — P. 21.
  19. Bakalov Simeon I Veliki // Istorija na Bǎlgarija.
  20. About Bulgaria. — U.S. Embassy Sofia, Bulgaria.
  21. Castellan, Georges Istorija na Balkanite XIV—XX vek / trans. Liljana Caneva. — Plovdiv: Hermes, 1999. — P. 37. — ISBN 954-459-901-0
  22. Zdravko Batzarov։ «Old Church Slavonic» (անգլերեն)։ Encyclopædia Orbis Latini։ Վերցված է 2017-07-25 
  23. «Old Church Slavonic» (անգլերեն)։ orthodoxwiki.org։ Վերցված է 2017-07-25 
  24. «Bulgar» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2017-07-25 
  25. Paul Cubberley The Slavic Alphabets // The World’s Writing Systems / Daniels and Bright, eds. — Oxford University Press, 1996. — ISBN 0-19-507993-0
  26. Curta, Florin Southeastern Europe in the Middle Ages, 500—1250. — Cambridge University Press, 2006. — P. 221—222. — (Cambridge Medieval Textbooks).
  27. Fact-archive, http://www.fact-archive.com/encyclopedia/Old_Church_Slavonic#History (չաշխատող հղում — պատմություն)
  28. Wapedia — Wiki: Preslav Literary School (չաշխատող հղում — պատմություն)
  29. Zlatarski, 1971, էջ 367
  30. Fine, 1991, էջեր 144—148
  31. Ostrogorsky, George Avtokrator i samodržac(սերբ.) // Glas Srpske kraljevske akademije. — 1935. — Т. CLXIV. — С. 95-187.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]