Սերիկ Դավթյան
Սերիկ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1893 |
Մահացել է | փետրվարի 14, 1978 (84 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1923) |
Պարգևներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Սերիկ (Սիրուհի) Ստեփանի Դավթյան, (սեպտեմբերի 5, 1893 - փետրվարի 14, 1978), հայ խորհրդային արվեստաբան, մանկավարժ, կուսակցական աշխատող։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1920 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիայում, 1922-1923 թվականներին՝ Երևանի համալսարանում։ 1915 թվականից դասավանդել է Դիլիջանի, Բաքվի, Սարատովի և Երևանի դպրոցներում։ Եղել է լուսբաժնի (Դիլիջան և Էջմիածին) և ՀԿ(բ) կ ԿԿ դպրոցական բաժնի վարիչ։ Խմբագրել է «ժողովրդական լուսավորություն» և «Հոկտեմբերիկ» ամսագրերը։ 1958 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում, զբաղվում հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի խնդիրներով։ Ինքնագործ խմբերի համար կազմել է «Ասեղնագործության ձեռնարկ» (1956 թ.)։ 1948 թվականից մասնակցել է Երևանի և Մոսկվայի Ժողովրդական ստեղծագործության տների ցուցահանդեսներին։ Ինքնագործ արվեստի համամիութենական փառատոնի դափնեկիր (1967 թ.)։ Հեղինակ է «Հայկական ժանյակ» (1966 թ.), «Հայկական ասեղնագործություն» (1972 թ.) և «Հայկական կարպետ» (1975 թ.) գրքերի։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 298)։ ![]() |
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Փետրվարի 14 մահեր
- 1978 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ արվեստաբաններ
- Հայ մանկավարժներ
- Հայ կոմունիստներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Հայ արվեստագետներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին