Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
Դիլիջանի երկրագիտական թանգարան 02.JPG
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԴիլիջան[1]
Հիմնադրված է1950
ՏնօրենՂազար Ղազարյան
Կոորդինատներ: 40°44′12″ հս․ լ. 44°51′45″ ավ. ե. / 40.73667° հս․. լ. 44.86250° ավ. ե. / 40.73667; 44.86250


Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, հիմնադրվել է 1950 թվականին ուսուցիչ Եղիշե Հովսեփյանի կողմից, այցելուների համար բացվել է 1952 թվականին։ Թանգարանի պատկերասրահն ստեղծվել է 1958 թվականին։ Ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (հուշարձան՝ 10.3/134):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախկին շենքը կառուցվել է 1926 թվականին՝ որպես հյուրանոց, այնուհետև օգտագործվել՝ որպես հիվանդանոց, հետագայում դարձյալ հյուրանոց։ 1967 թվականին վերանորոգումից հետո հանձնվել է Դիլիջանի երկրագիտական թանգարանին։ 2005 թվականին հին շենքը քանդվել է և 5 տարվա ընթացքում կառուցվել է թանգարանի նոր շենքը՝ Դիլիջան քաղաքի ֆինանսավորմամբ և քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանի նախագծով։ 2010 թվականին եղել է թանգարանի պաշտոնական բացումը, իսկ 2011 թվականի ապրիլի 1-ից բաց է այցելուների համար[2][3]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական իրեր՝ 1017 հատ, ազգագրական իրեր՝ 625 հատ, 391 կիրառական արվեստի իր, 349 գրաֆիկական աշխատանքներ, 407 գեղանկարներ, 52 քանդակներ, 47 արծաթյա իր, որից 36-ը մետաղադրամ, հնատիպ գրականություն՝ 39 կտոր։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը, որը հայտնաբերվել է Դիլիջանի շրջակայքից և պատկանում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին։ Պատկերասրահը հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի բնօրինակ աշխատանքներով։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Մյասնիկյան 28 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Garni.jpg ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 10.3/134

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]