Սերգեյ Եպիշև
Սերգեյ Եպիշև | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ուզբեկստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և երգիչ |
vakhtangov.ru/persones/epishev | |
Սերգեյ Մալիկովիչ Եպիշև (ռուս.՝ Серге́й Ма́ликович Е́пишев, հուլիսի 2, 1979, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկական թատրոնի ու կինոյի դերասան, երաժիշտ, «Տրեպանգա» շոու-խմբի վոկալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Եպիշևը ծնվել է 1979 թվականի հուլիսի 2-ին Տաշքենդում։ 1997 թվականին ավարտել է «Իլհոմ» թաատրոնի դրամատիկական արվեստի դպրոցի երկրորդ ստուդիան[1]։
2001 թվականին ավարտում է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը (Յուրի Շլիկովի դասարան)[2] և ընդունվում Ե. Վախթանգովի անվան թատրոն։ Մասնակցել է նաև «Театр.doc»-ի, Ազգերի թատրոնի, Դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոնի ներկայացումներին։
Երկար տարիներ եղել է «Թատերաշրջանի մեխը» թատերական մրցանակաբաշխության վարողներից մեկն (մյուսը Կոնստանտին Բոգոմոլովն է) ու համահեղինակը։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ե. Վախթանգովի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
2016 | Մոլիեր | Սիլվիու Պուրկարետե | Երևակայական հիվանդ | Կլեանտ |
2012 | Ֆեոդոր Դոստոևսկի | Յուրի Լյուբիմով | Դևեր | Նիկոլայ Ստավրոգին |
2011 | Ռիմաս Տումինաս | Նավահանգիստ | ուսանող | |
2010 | Ուիլյամ Շեքսպիր | Յուրի Բուտուսով | Չափն ընդդեմ չափի | Վինչենցո |
2008 | Մառլեն Դիտրիխի երգերի մոտիվներով | Անժելիկա Խոլինա | Կանանց ափը | մատուցող |
2008 | Ուիլյամ Շեքսպիր | Ռիմաս Տումինաս | Տրոիլուս և Կրեսիդա | Պատրոկլես |
2007 | Ջոն Ստայնբեքի մոտիվներով | Վլադիմիր Իվանով | Մեկ թաղամասի ճշմարտագույն լեգենդ | Ջո Պորտուգալացի |
Հեքիաթ | Բեռլինի սիրեցյալ | |||
Արքա եղջերուն | Դերամո | |||
2003 | Ալբեր Կամյու | Պավել Սաֆոնով | Կալիգուլա | Օկտավիոս |
2003 | Ուիլյամ Շեքսպիր | Վլադիմիր Միրզոև | Լիր | Օսվալդ |
2003 | Էրիկ Էմանուել Շմիտ | Նիկոլայ Պինիգին | Ֆրեդերիկ կամ հանցագործությունների ծառուղին | Մու դե Զվոն, դրամատուրգ |
2002 | Նիկոլայ Գոգոլ | Ռիմաս Տումինաս | Ռևիզոր | Իվան Շպեկին |
2001 | Էդմոն Ռոստան | Վլադիմիր Միրզոև | Սիրանո դը Բերժերակ | կապիտան Կարբոն դե Կաստել-Ժալու |
1995 | Միխայիլ Վորոնցով |
Ալեքսանդր Գորբան Վյաչեսլավ Շալևիչ |
Ալի Բաբան և քառասուն ավազակները | Շահրիար արքա |
Արքայական որս | Եգորուշկա | |||
Քեռի Վանյան | Եֆիմ | |||
Միխայիլ Բուլգակով | Փախուստ | Սերգեյ Գոլուբկով |
- Սովրեմեննիկ
Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
Ուիլյամ Շեքսպիր | Կիրիլ Սերեբրեննիկով | Անտոնիոս և Կլեոպատրա | գուշակ |
- Ալեքսեյ Կազանցևի և Միխայիլ Ռոշչինի ղեկավարությամբ դրամատուրգիայի և ռեժիսուրայի կենտրոն
Տարի | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
2003-2004 | Միխայիլ Ուգարով | Տրանսֆեր | Ցուրիկով հայր |
2004-2005 | Ալեքսեյ Կազանցև | Տարելկինի մահը | Մաքսիմ Վառավին |
- Ստրաստնոյի վրա գտնվող թատերական կենտրոն
Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
Եվրիպիդես | Կոնստանտին Բոգոմոլով | Իփիգենիան Ավլիսում | արքա Մենելայ |
Տուվե Յանսոն | Կոնստանտին Բոգոմոլով | Մումի տրոլն ու գիսաստղը | Սնիֆ |
- Театр.doc
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
2012 | Դարիո Ֆո | Վարվառա Ֆաեր | ԲեռլուսՊուտին | կինոռեժիսոր |
- Ազգերի թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|---|
2014 | Ֆրանսուա Ռաբլե | Կոնստանտին Բոգոմոլով | Գարգանտյուա և Պանտագրյուել | Ալկոֆրիբաս Նազիե |
- «Մոսկովյան Բրոդվեյ» ընկերակցություն
Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Շոն Թերներ | Շատ ծիծաղելի պատմություն այն մասին, թե ինչպես շոուն իր հունով չընթացավ | Քրիս Բին |
- Փոքր Բրոննայայի վրա գտնվող թատրոն
Տարի | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
2021 | Սաշա Դենիսովա | Բեթմենն ընդդեմ Բրեժնևի | Դուդոչկին, Բեթմեն |
- Ռոման Վիկտյուկի թատրոն
Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում | Դեր |
---|---|---|---|
Նիկոլայ Գոգոլ | Դենիս Ազարով | Մեռած հոգիներ | Չիչիկով |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2002 | Տուրեցկու երթը (3-րդ եթերաշրջան) | Մերսեդեսով տղա |
2003 | Խուզարկուները | Լոբզիկով |
2004 | Բանաձև | Իգոր |
2005 | Ինը անծանոթները | Ալիկ Ազիֆով |
2005 | «Մեռած հոգիների» գործը | ուրյադնիկ |
2005 | Անտառաշերտ | |
2005 | Մի ծնվիր գեղեցիկ | Բորիս |
2006 | Պաստառ | |
2007 | Отрыв | ավիաընկերության աշխատակից |
2009 | Կարճ միացում | |
2009 | Կրեմ | Պավել Բորովիկով |
2009 | Ծովախեցգետնի համբույրը | |
2009 | Խելացի, գեղեցկուհի | թանգարանի աշխատակից |
2010 | Քեռի Վանյան | Եֆիմ |
2010 | Մրրկային շարժման գոտի | Միտյա |
2010 | Չերչիլ | |
2010-2011 | Մարիայի սիրտը | Արտյոմ Ալեքսեև |
2012-2016 | Անբանները | |
2013 | Խոհանոց | Լև Սոլովյով |
2014 | Սկլիֆոսոֆսկի | մոլագար |
2015 | Խոհանոցը Փարիզում | Լև Սոլովյով |
2017 | Գեղեցիկ դարաշրջանի ավարտը | Գրիգորի Կուզին |
2017 | Խոհանոց։ Վերջին կռիվը | Լև Սոլովյով |
2017 | Բլոկբաստեր | Դոբրոտվորսկի |
2018 | Վարձու երեխաներ | Սերգեյ Ամուրսկի |
2018 | Ալեքսանդր Խրիստոֆորովի հավերժական կյանքը | Ֆեոդոր Եվգենևիչ |
2019 | Դինոզավր | Պեշի |
2019 | Ուրվական | Մոիսեև |
2020 | Աուտլո | Իգոր Վլադիսլավովիչ |
2020 | Սիրուհիները 2 | ախտաբանանատոմ |
2020 | Ոսկե մատանի | ուրոլոգ |
2020 | Վերջին նախարարը | Իլյա Վիկենտև |
2020 | «Աննա Նիկոլաևնա» նախագիծը (5-րդ սերիա) | Եգոր Մարկով |
2020 | Ալիսա | Վալենտին |
2020 | Գնացի՜նք | Վալերա |
2020 | Մելամաղձոտություն | գլխավոր ինժեներ |
2020 | Անսկզբունքները | Սերգեյ |
2021 | Մեթոդ 2 | Գենա Բելիկով |
2021 | Արձակուրդ | Լեոնիդ |
2021 | Լե.Գենդ | Ժորա |
2021 | Ընտանեկան բյուջե | Վովա |
2021 | Փոխադրում է | Իգոր Սեմչուկ |
2021 | Էլզայի հողը | Եվգենի |
2022 | Նախավերջին կառույցը | Նիսրոկ |
2022 | Մարտա մորաքույրը | Իլյա Ակսյոնով |
2022 | Ավրորա | Պոլտովսկի |
2023 | Գրադարանավարը | Դենիս Լուցիս |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Սերգեյ Եպիշևը «МК» թերթի կողմից մրցանակ է ստացել «Տարելկինի մահը» ներկայացման մեջ «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման» համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сергей Епишев». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Шепоты и крики: молодые актеры о профессии и о себе / Е. Гороховская, ПТЖ, № 2, (52), 2008, С.107-118». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Եպիշևի մասին Ե. Վախթանգովի անվան թատրոնի կայքում
- Հարցազրույց Սերգեյ Եպիշևի հետ «Տեատր» ամսագրում
- Սերգեյ Եպիշևի մասին RUSKINO կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Եպիշև» հոդվածին։ |
|