Ալեքսանդր Գորբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գորբան
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 30, 1954(1954-03-30)
Ծննդավայր Polyarny, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (63 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Ալեքսանդր Գորբան (ռուս.՝ Александр Васильевич Горбань, մարտի 30, 1954(1954-03-30), Polyarny, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2017(2017-10-06), Հռոմ, Իտալիա[1]), խորհրդային և ռուս դիվանագետ։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան (2015)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վասիլևիչ Գորբան ծնվել է 1954 թվականի մարտի 30-ին Մուրմանսկի շրջանի Պոլյարնի քաղաքում։

Ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1977)։ Տիրապետում է անգլերեն և սինհալերեն լեզուներին։

1988 թվականից սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։

  • 1990-1993 թվականներին՝ աշխատել է ԽՍՀՄ դեսպանատանը, ապա՝ Շրի Լանկայում։
  • 1993-1998 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի խորհրդական, բաժնի պետ։
  • 1998-2003 թվականներին՝ Եվրոպական համայնքներին կից Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության ավագ խորհրդական Բրյուսելում (Բելգիա)։
  • 2003-2007 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2007-2014 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն[3]։
  • 2014 թվականից՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։

2014 թվականի ապրիլի 7-ից՝ Հռոմում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[4]։

Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ծանր հիվանդությունից[5]։

Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշան (2013 թվականի սեպտեմբերի 2)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի մարտի 5)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2009 թվականի սեպտեմբերի 18)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2015 թվականի փետրվարի 18)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Скончался Постоянный представитель Российской Федерации при Продовольственной и сельскохозяйственной организации Объединённых Наций и Всемирной продовольственной программе ООН Александр Васильевич Горбань
  2. Указ президента РФ № 78 от 18 февраля 2015 года «О присвоении дипломатических рангов»
  3. Распоряжение Правительства Российской Федерации от 4 декабря 2007 года № 1747-р
  4. Указ Президента Российской Федерации от 7 апреля 2014 года № 215 «О назначении Горбаня А. В. Постоянным представителем Российской Федерации при Продовольственной и сельскохозяйственной организации Объединенных Наций (ФАО) и Всемирной продовольственной программе ООН (ВПП)»
  5. РБК, 7 октября 2017. Скончался постпред России при ФАО Александр Горбань
  6. Указ Президента Российской Федерации от 02.09.2013 г. № 695 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 5 марта 2005 года № 255 «О присвоении дипломатических рангов»
  8. Указ Президента Российской Федерации от 18 сентября 2009 года № 1052 «О присвоении дипломатических рангов»
  9. Указ Президента Российской Федерации от 18 февраля 2015 года № 78 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]