Սկլիֆոսոֆսկի (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սկլիֆոսոֆսկի
ՍտեղծողQ4413683?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորQ4413683?
Գլխավոր
դերերում
Մաքսիմ Ավերին և Mariya Kulikova?
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ144
Էկրաններին էսեպտեմբերի 24, 2012-ից
ՀեռուստաալիքՌոսիա 1
ԸնկերությունQ55658184?
Պատկերի ձևաչափ4:3 և 16:9
Պաշտոնական կայքէջ

«Սկլիֆոսոֆսկի», ռուսական հեռուստասերիալ, որը պատմում է Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի շտապ օգնության բժիշկների բարդ, դրամատիկ, հերոսական առօրյայի մասին: Այն նորզելադական հայտնի «Shortland Street» սերիալի հարմարումն է: 2014 թվականին սերիալը նոմինացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի, լավագույն հեռուստատեսային սերիալ կատեգորիայում:

2016 թվականի հուլիսի 8-ին սկսվել են 16 սերիանոց 5-րդ եթերաշրջանի նկարահանումները: Նոր սերիաների պրիմերան կայացել է 2017 թվականի հունվարի 16-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Սկլիֆասովսկի. Վերակենդանացման բաժին» անվամբ[1]: 2018 թվականի հունվարի 22-ին սկսել է նոր եթերաշրջանը, նույն վերնագրով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը բացում է լեգենդար Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի վարագույրը: Այն նվիրված է հայտնի «Սկլիֆի» բժիշկների բարդ, դրամատիկ մասամբ հերոսական առօրյային: Ամեն օր Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները ստիպված են լինում կայացնել որոշումներ, որոնցից մարդու կյանք է կախված: Այստեղ չկան պլանային հիվանդներ, երկար տևող խորհրդակցություններ, և ժամանակ հիրահատության պատրաստվելու համար: Գործել պետք է արագ, քանի որ կորցրած ամեն րոպեն կարող է հիվանդի կյանք արժենալ:

Պատմության կենտրոնում հիվանդանոցի աստղ՝ փայլուն վիրաբույժ, հեգնական ցինիկ և կնամոլ բժիշկ Օլեգ Բրագինն է, մոլեռանդորեն նվիրված իր աշխատանքին: Առանց նրա մասնակցության չի ընդանում ոչ մի բարդ վիրահատություն: Նա սովոր չէ հետ կանգնել կամ նահանջել դժվարությունների դիմաց: Բոլորին հայտնի է, որ նույնիսկ ամենավտանգավոր իրավիճակներում նա երբեք չի ընկճվում և չի հեռանում վիրահատության սեղանից, մինչև մարդու կյանքը անվտանգության մեջ չգտնվի: Սակայն Օլեգ Բրագինի կյանքում ամեն ինչ չէ այդքան հարթ ընդանում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Հերոսի ամեն օրը հերթական մարտի դաշտն է ուրիշի կյանքի և իր երժանկության համար:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքսիմ Ավերին՝ Օլեգ Միխայլովիչ Բրագին, գլխավոր վիրաբույժ, Լենա Միխյլովայի ամուսինը (3 -րդ եթերաշրժան), Մարինա Նարոչինսկու ամուսինը (4 - 6 -րդեթերաշրջան), заместитель անհետաձգելի վիրահատության բաժնի տնօրենի տեղակալ (5-րդ եթերաշրջան), շտապ օգնության բժիշկ (5 - 6 եթերաշրջան), վիրահատության բաժնի գլխավոր բժշկի տեղակալ (6-րդ եթերաշրջան)
  • Կարեն Բադալով՝ Ալեքսեյ Աբրամովիչ Պակրովսկիյ, գլխավոր բժիշկ (4 -րդ եթերաշրջան)
  • Անդրեյ Բարիլո՝ Եվգենի Նեկլյուդով, անեստեզիոյլոգ, ամուսին (2 - 4 եթերաշրջան), Նինա Դուբրովսկու նախկին ամուսինը (4 - 6 եթերաշրջան)
  • Անդրոյ Բուտին- Ֆյոդորիչ, շտապ օգնության ֆերլշեր
  • Վալերիյ Յարյոմենկո- Իլյա Ալեքսանդրովիչ Կոլցով - հոգեբույժ(6 եթերաշրջան)
  • Էմանուիլ Վիտորգան -Միխայիլ Իոսիփովիչ Բրեսլավեց- գլխավոր բժիշկ (1-ին եթերաշրջան)
  • Եվգենի Գալուշկո - Միխաիլ Ֆյոդորովիչ սրտաբան (1-ին եթերաշրջան)


Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գլխավոր երաժշտական թեման հանդիսանում է «Ночные снайперы» խմբի «Лети, моя душа» կոմպոզիցիան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]