Մաքսիմ Ավերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմ Ավերին
Максим Аверин
Ծնվել էնոյեմբերի 26, 1975(1975-11-26) (48 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, հաղորդավար, ռեժիսոր, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Պարգևներ
IMDbID 0042971
Պաշտոնական կայքէջmaximaverin.ru
 Maxim Averin Վիքիպահեստ


Մաքսիմ Ավերին (ռուս.՝ Максим Викторович Аверин, նոյեմբերի 26, 1975(1975-11-26), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2014):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում։ Մաքսիմի հայրը աշխատել է «Մոսֆիլմում» նկարիչ-դիզայներ։ Վեց տարեկանում Մաքսիմը առաջին անգամ երևացել է կինոէկրաններին։ Հայրը Մախաչկալայում նկարահանումների ժամանակ նրան իր հետ վերցրել էր, որտեղ նկարահանվել է «Կոմս Նևզորովի արշավանքները» ֆիլմը։ Այնտեղ տղային վստահեցին էպիզոդիկ դերը։ Այդ դրվագում խոշոր պլանով նկարահանել է, թե ինչպես է Մաքսիմը պարում։ Ինը տարեկանում Մաքսիմը արդեն խաղում էր Մնջախաղի թատրոնում՝ «Բրանդենբուրգյան դարպասներ» ներկայացման մեջ, իսկ դրան զուգահեռ Կինոյի տանը կից՝ թատերական ստուդիայում, սովորում էր  դերասանական վարպետություն։  

Բարեգործական համերգ երեխաների համար Ռուսական պետական մանկական գրադարանում 2016 թվականի մայիսին

1997 թվականին  կարմիր դիպլոմով ավարտել է Ե. Բ. Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնին կից՝  Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտը։ Տասնութ տարի աշխատել է «Սատիրիկոն» թատրոնում,  թատրոնից հեռացել է 2015 թվականի հուլիսին։ Խաղում է անտրեպրիզաներում, նկարահանվում է կինոյում և հեռուստատեսությունում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվական՝  Ռուսաստանի անկախ երիտասարդական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր։
  • 2005 թվական՝  «Արծաթե պայտ»,  IV ամենամյա ռուսական կինոփառատոնի «Սիրել ռուսերեն» մրցանակի դափնեկիր («Մագնիսական փոթորիկ» ֆիմում իր դերի համար)։
  • 2005 թվական՝ ՌԴ կառավարության մշակույթի բնագավառում մրցանակի դափնեկիր («Մագնիսական փոթորիկ» ֆիլմում իր դերի համար)[1]։
  • 2006 թվական՝ Ճայ թատերական մրցանակի դափնեկիր «Ոճրագործը» և «Ոմանք սիրում են ավելի տաք » անվանակարգերում («Լիր արքա» ներկայացման մեջ Էդմոնդի դերի համար)
  • 2011 թվական՝  լավագույն տղամարդու դերի համար «ՏԷՖԻ» մրցանակի դափնեկիր («Խուլ մարդը՝ շարունակություն» հեռուստասերիալում)[2]։
  • 2012 թվական՝ «Հեռուստաաստղը» (Ուկրաինա) ժողովրդական մրցանակի դափնեկիր «Սիրելի դերասան-2011» անվանակարգում («Խուլ մարդը»՝ վերադարձ սերիալում դերի համար)
  • 2014 թվական՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ[3]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտրեպրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոմեո և Ջուլիետ», Ուիլյամ Շեքսպիր, «Գլոբուս» պրոդյուսերական կենտրոն ՝ Մերկուցիոն
  • «Օբլոմ OFF», ըստ Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպի, Ա. Կազանցևայի և Մ. Ռոշչինայի թատերգության և ռեժիսուրայի կենտրոն՝ Շտոլց
  • «Ի. Օ.», Ստիգ Լարսոնի պիեսի հիման վրա, Ա. Կազանցևայի և Մ. Ռոշչինայի թատերգության և ռեժիսուրայի կենտրոն՝ Խանս
  • «Ձմեռ պապ՝ սրիկա», Անկախ թատերական նախագիծ՝ Կատի
  • «Դիմանկար։ Մաս l», ըստ Նիկոլայ Գոգոլի վիպակի, Ալեքսանդր Պուշկինի անվան պետական թանգարան՝ Չարտկով
  • «Անկեղծորեն, առանց թղթադրամի», ստեղծագործական երեկո
  • «Ամեն ինչ սկսվում է սիրուց…», մոնոներկայացում, ԱՆՕ «Թատերական մարաֆոն»
  • «Տրիադա»/«Ուրիշներ», ըստ Ժան Պոլ Սարտրի «Փակ դռների հետևում» պիեսի՝ Գարսեն
  • «Ամեն ինչ տղամարդկանց մասին», ըստ Միրո Գավրանի պիեսի, «Ազատ բեմ» թատերական ընկերություն — Զոկի, Հայր, Մաքս, Ռոբերտ
  • «Իմ կյանքը՝ կինեմատոգրաֆիան է»,ստեղծագործական երեկո
  • «Օթելլո», Ուիլյամ Շեքսիր, «Ազատ բեմ» թատերական ընկերություն՝ Օթելլո

Սարկազմի Մոսկվայի պետական ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աղքատների օպերա», Ջոն Գեյի «Աղքատների օպերա» պիեսի հիման վրա, բեմադրությունը՝ Անդրեյ Պրիկոտենկոյի

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1982 ֆ Կոմս Նևզորովի արշավանքները դրվագ
1998 ֆ Չարի սերը Կորաբելնիկով
2000 ս Հեռահարները (հեռուստասերիալ) Վիկտոր
2002 ս Օլգա Կորժի աչքերը (հեռուստասերիալ) Անտոն
2003 ֆ Մագնիսական փոթորիկներ (ֆիլմ) Վալերա
2003 ս Հրեշտակը ճանապարհներին (հեռուստասերիալ) Սիրավեպ
2003 ս Հրդեհաշեջ (հեռուստասերիալ) Դենիս Ռոգոզին
2004 ս Տեղն արևի տակ (հեռուստասերիալ) Գլեբ Կալաշնիկով
2005 ս Դոկտոր Ժիվագո (հեռուստասերիալ) Բնօրինակ անունը հասանելի չէ
2005 ս Կարուսել (հեռուստասերիալ) Իլեգ Կորնեև
2005 ֆ Քաղաքն առանց արևի Եգոր
2005 ս Կազարովա (ֆիլմ) Վարանկին
2006 ս Պահեստային բնազդ Արսենի Տրոյեպոլսկի
2006 ֆ Ազիրիս Նունա Շիդլա
2006 ս Մեռած։ Կենդանի։ Վտանգավոր Ստյոպա
2006 ֆ Կատվային վալս Մուրզ, կատու
2007 հֆ Սերը մեկն է Դենիս Շումսկի
2007 հֆ Վարվարինայի հարսանիքները (ֆիլմ) Յուսուպ Բեքիրով
2007 հֆ Ավրորայի սերը Կլիմ Գրոմով
2007 ֆ Մի քանի պարզ ցանկություններ Պավել
2007 հֆ Սիրում եմ քեզ մահու չափ Տիմուր
2008 ս Շարունակելի (հեռուստասերիալ) Վիկտոր Մաքսիմով
2008 ս Խուլ մարդը (հեռուստասերիալ) Սերգեյ Գլուխարյով, արդարադատության կապիտան
2009 հֆ Խուլ մարդը (հեռուստասերիալ)#Արի՛, Նոր Տարի։ Սերգեյ Գլուխարյով, արդարադատության կապիտան
2009 ս Խուլ մարդը (հեռուստասերիալ)#Երկրորդ սեզոն (48 սերիա) Սերգեյ Գլուխարյով, արդարադատության կապիտան
2009 ս Համր վկան (հեռուստասերիալ) Դենիս Կաչաև
2010 հֆ Խուլ մարդը (հեռուստասերիալ) Սերգեյ Գլուխարյով, արդարադատության մայոր
2010 ս Խուլ մարդը (հեռուստասերիալ) Սերգեյ Գլուխարյով, արդարադատության մայոր
2010 ֆ Խուլ մարդը (հեռուստասերիալ) Բնօրինակ անունը հայտնի չէ
2010 ս Կամավորներ (60 սերիա) Մաքսիմ Ավերին
2010 ս Վերայի փորձը Օլեգ
2011 ֆ Կար չկար մի կին Ալեքսանդր
2011 ս Վերադարձ դեպի տուն (հեռուստասերիալ) Գլեբ Բելով
2011 ս Ֆուրցևա (հեռուստասերիալ) Պյոտր Բիտկով
2011 հֆ Ծառայում եմ Խորհրդային միությանը (ֆիլմ, 2012) Միխայիլ Դոնցով
2012 ս Սկլիֆոսոֆսկի (հեռուստասերիալ) Օլեգ Բրագին
2012 ս Ծաղրելի մարդը Գենադի Վերեշչագին
2013 ս Սկլիֆոսոֆսկի 2 (հեռուստասերիալ) Օլեգ Բրագին
2013 ս Գորյունով(հեռուստասերիալ) Պավել Գորյունով, առաջին կարգի կապիտան/դերծովակալ
2013 ս Չարլի (հեռուստասերիալ, չի ավարտվել) Չարլի Շուն
2014 ս Կուպրին (հեռուստասերիալ) Ժելտկով
2014 ս Սկլիֆոսոֆսկի 3 (հեռուստասերիալ) Օլեգ Բրագին
2015 ս Սկլիֆոսոֆսկի 4 (հեռուստասերիալ) Օլեգ Բրագին
2016 ս Գործընկերուհիներ (հեռուստասերիալ) Եգոր / Մատվեյ
2016 ս Գաստրոլյորներ (հեռուստասերիալ, Ռուսաստան) Վլադիմիր Սաբոնեև (Վովա)
2016 ս Գորյունով 2(հեռուստասերիալ) Պավել Գորյունով, դերծովակալ
2017 ս Սկլիֆոսոֆսկի 5 (հեռուստասերիալ). Վիրահատարան Օլեգ Բրագին
2018 ս Սկլիֆոսոֆսկի 6 (հեռուստասերիալ) Օլեգ Բրագին

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական՝ Խուլ մարդը։ Վերադարձ։ 30 սերիա («Սահման»), 31 («Սպրինտ»), 39 («Բողոք»), 40 («Շոգեբաղնիք»)

Վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Որտեղ եք դուք կորածներ» (հեռուստասերիալ «Ստվերի հետապնդումը»)
  • «Թափառական» (հեռուստասերիալ «Վերադարձ դեպի տուն»)
  • «Ճանապարհ դեպի քեզ» (հեռուստասերիալ «Վերադարձ դեպի տուն»)
  • «Որտեղ գտնել քո հետքերը» (հեռուստասերիալ «Վերադարձ դեպի տուն»)
  • «Երջանկությունը մոտ է» (հեռուստասերիալ«Վերադարձ դեպի տուն»)
  • «Իմ հին ընկեր»
  • «Բազմակետ» (սոլնի ալբոմ Լորա Կվինտի հետ համատեղ)
  • «Կարուսել» (հեռուստասերիալ «Խայծ-մարդը»)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 — «Բազմակետ» (սոլնի ալբոմ Լորա Կվինտի հետ համատեղ)

Հեռուստաշոու[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆՏՎ

  • 2009 թվական՝ Դիմակահանդեսային գիշեր Մաքսիմ Ավերինի հետ
  • 2010 թվական՝ Հյուրահատուկ համերգ Մաքսիմ Ավերինի հետ
  • 2010 թվական՝ Ամանորյա գիշերը Գլուխարյովո գյուղում
  • 2011 թվական՝ Հաջողություն Խուլ մարդ
  • 2011 թվական՝ Հյուրահատուկ համերգ Մաքսիմ Ավերինի հետ
  • 2011 թվական՝ Հիանալի Նոր տարի
  • 2016 թվական՝ Կինոշոու

Առաջին ալիք

  • 2014-2016 թվականներ՝ Միանման, ժյուրիի անդամ
  • 2014 թվակական՝ Երեք ակորդ, հաղորդավար

MTV

  • 2012 թվական՝ Բարի երեկո, կենդանիներ

Պյատնիցա

  • 2013 թվական՝ Բարի երեկո, կենդանիներ

Ուկրաինա (հեռուստաալիք)

  • 2011 թվական՝ հաղթանակների համար/

Ինտեր (հեռուստաալիք)

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվական՝ Սվետլանա Ռերիխ
  • «Բրավո» խումբ՝ «Այդ քաղաքը»

Գովազդային հոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wagon Wheels[4].

Համակարգչային խաղեր

  • Warface՝ խմբակային հնչյունավորում

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականին եղել է Մոսկվայի ինտեգրացիոն ստեղծագործական կոլեկտիվների  4-րդ փառատոնի ժյուրիի կազմում (հոկտեմբերի 21-23-ին)։
  • Մաքսիմ Ավերինը ձախլիկ է։ Սակայն, իր պնդմամբ, դա չի պատճառում նրան անհարմարություններ, քանի որ ժամանակին նա սովորել է կենցաղային առումով աշխատել և ձախ, և աջ ձեռքով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Правительства Российской Федерации от 28 декабря 2005 г. № 2328-р г. Москва «Российская газета» 12 января 2006 г.
  2. «Победители «ТЭФИ-2010» — «Лица»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 20 апреля 2014 года № 253 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-04-23 Wayback Machine
  4. «Звезды в рекламных роликах 1990-х годов. Сегодня мы решили вспомнить шесть рекламных роликов того времени, актеры которых до сих пор популярны». 7 дней. 2014 թ․ նոյեմբերի 4.
  5. Максим Аверин: «Картошечку чищу сам»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ավերին» հոդվածին։