Սաքսոն Գրամատիկուս
Արտաքին տեսք
Սաքսոն Գրամատիկուս լատիներեն՝ Saxo Grammaticus | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1150[1][2] Զելանդիա, Դանիա[3] |
| Մահացել է | մոտ 1206[4] կամ 1220[5] |
| Քաղաքացիություն | Դանիա |
| Դավանանք | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | պատմաբան և գրող |
| Ալմա մատեր | Roskilde Katedralskole? |
| Տիրապետում է լեզուներին | միջնադարյան լատիներեն և Old Danish? |
Սաքսոն Գրամատիկուս (լատիներեն՝ Saxo Grammaticus, մոտ 1150[1][2], Զելանդիա, Դանիա[3] - մոտ 1206[4] կամ 1220[5]), դանիացի տարեգիր, որը «Դաների գործերը» (լատիներեն՝ Gesta Danorum) տասնվեցհատորյա քրոնիկներում պատմել է Դանիայի հին լեգենդները և ավանդապատումները։ Նրանցից մեկի մոտիվներով էլ Շեքսպիրը գրել է «Համլետ» ողբերգությունը։
«Գործք դանիացոց» ստեղծագործության հեղինակն է։ Առաջին ինը գիրքը բովանդակում է հին սկանդինավյան պատմազրույցներ (Համլետի մասին ասքն օգտագործել է Ու․ Շեքսպիրը իր ողբերգության մեջ), մնացած յոթ գիրքը՝ մինչև 1185 թվականի Դանիայի պատմության վերաբերյալ նյութերը։ Սաքսոնը․ գրել է լատիներեն։ «Գործքը» առաջին անգամ հրատարակվել է 1514 թվականին, Փարիզում, բազմիցս թարգմանվել է դանիերեն, նաև գերմաներեն և անգլերեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.theodora.com/encyclopedia/s/saxo_grammaticus.html
- 1 2 JSTOR — 1995.
- 1 2 Chronica Jutensis (լատ.) — 1431.
- 1 2 Saxo Grammaticus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 24.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118642251 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքսոն Գրամատիկուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 253)։ |