Jump to content

Սատամ ալ-Սուկամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատամ ալ-Սուկամի
արաբ․՝ سطام السقامي‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28, 1976(1976-06-28)
ԾննդավայրԱլ-Ռիադ, Սաուդյան Արաբիա
Մահացել էսեպտեմբերի 11, 2001(2001-09-11) (25 տարեկան)
Մահվան վայրԱռևտրի համաշխարհային կենտրոն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Կրոնիսլամ
ԿրթությունՍաուդ արքայի համալսարան
 Satam al-Suqami Վիքիպահեստում

Սատամ Մուհամմադ Աբդել Ռահման ալ-Սուկամի (արաբ․՝ سطام السقامي‎‎, հունիսի 28, 1976(1976-06-28), Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա - սեպտեմբերի 11, 2001(2001-09-11), Առևտրի համաշխարհային կենտրոն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Սաուդյան ահաբեկիչ, օդային առևանգիչ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացրած 19 մահապարտ ահաբեկիչներից մեկը։ American Airlines ավիաընկերության 11 չվերթի հինգ առևանգողներից մեկը, որն ընկել է Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային աշտարակի մեջ՝ համակարգված գրոհների շրջանակներում:

Սուկամին եղել է ուսանող, երբ հավաքագրվել է Ալ-Կաիդայի կողմից Մաջեդ Մոկիդի՝ մեկ այլ առևանգողի հետ և մեկնել Աֆղանստան: Այնտեղ ընտրվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը մասնակցելու համար։ ԱՄՆ է ժամանել 2001 թվականի ապրիլին։

Վաղ կենսագրություն և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում ծնված Սուկամին Սաուդ թագավորի համալսարանի իրավաբանության ուսանող է եղել: Այնտեղ նա Մաջիդ Մոկիեդի հետ միասին, իր հնարավոր նախկին քոլեջի սենյակակիցը, հավաքագրվել են Ալ-Կաիդայի կողմից: Նրանք ժամանել են Խալդեն՝ Քաբուլի մոտ գտնվող մեծ ուսումնական համալիր, որը կազմակերպել է Իբն ալ-Շեյխ ալ-Լիբին: 2000 թվականի նոյեմբերին նրանք երկուսով Բահրեյնից թռել են Իրան։

Նախապատրաստվելով հարձակման

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ-ի տվյալներով՝ Սուկամին առաջին անգամ Միացյալ Նահանգներ է ժամանել 2001 թվականի ապրիլի 23-ին՝ վիզայով, որը նրան թույլ է տվել երկրում մնալ մինչև մայիսի 21-ը: Այնուամենայնիվ, Spanish Trace Apartments-ի առնվազն հինգ բնակիչներ ճանաչել են Սուկամիի և Սալիմ ալ-Հազմիի լուսանկարները[1]: Ըստ այլ աղբյուրների, Սուկամին ապրել է Վալիդ ալ-Շահրիի հետ Հոլիվուդում (Ֆլորիդա), որտեղ վարձել է սև Toyota Corolla ավտոմեքենա Alamo Rent a Car գործակալությունից:

Մայիսի 19-ին Սուկամին և Վալիդ ալ-Շահրին թռել են Ֆորտ Լոդերդեյլից Ֆրիպորտ, որտեղ նրանք ամրագրումներ են ունեցել Princess Resort- ում: Այնտեղ նրանք չեն ունեցել անհրաժեշտ փաստաթղթեր, և նրանց հետ են ուղարկել Ֆլորիդա։ Այնտեղ կարմիր Kia Rio են վարձել Avis Rent-A-Car-ից[2]։

Սուկամին ինը առևանգողներից մեկն է եղել, ովքեր 2001 թվականի հունիսին բացել են բանկային ավանդային հաշիվ SunTrust-ում և հուլիսի 3-ին նրան տրվել է Ֆլորիդայի նույնականացման քարտ: Մոտավորապես միևնույն ժամանակ, նա օգտագործել է իր Սաուդյան Արաբիայի վարորդական իրավունքը Ֆլորիդայի վարորդական իրավունք ստանալու համար՝ նշելով նույն տան հասցեն, ինչ Վաիլ ալ-Շահրին:

Ամառվա ընթացքում Սուկամին Վաիլի և Վալիդ ալ-Շահրիի հետ մեկ ամիս մարզվելու է գնացել Բոյնթոն Բիչի մարզասրահում, որը պատկանել է Ջիմ Վուլարդին (Մուհամմադ Ատտան և Մարվան ալ-Շեհին նույնպես մարզվել են Վուլարդին պատկանող մարզասրահում, բայց Դելրեյ Բիչ քաղաքում)։

Ահաբեկչական հարձակումների նախապատրաստման ժամանակ Սուկամին հայտնի է եղել Ազմի մականունով[3]։ Սուկամին առևանգողների այն մասնակիցներից է եղել, որոնք չպետք է ծառայեին որպես օդաչու[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joe Conger (2001-01-10). «2 hijackers identified as former S.A. residents». mysanantonio.com. Արխիվացված է օրիգինալից 2003-05-14-ին. «At least five sources tell KENS 5, two of the men, Satam al-Suqami and Salem al-Hazmi, lived at the Spanish Trace Apartments on the North Side earlier this year»
  2. «911 Commission Report, section 7.4 'Final Strategies and Tactics', page 241». Արխիվացված է օրիգինալից 2009-07-01-ին. Վերցված է 2016-11-20-ին.
  3. Videotape of recorded will of Abdulaziz al-Omari and others
  4. «Sept. 11 Hijacker Made Test Flights». CBS. 2002-10-09. Արխիվացված է օրիգինալից 2008-09-27-ին. Վերցված է 2016-11-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատամ ալ-Սուկամի» հոդվածին։