Չվերթ 11 American Airlines
Չվերթ 11 American Airlines | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար և ահաբեկչական ակտ |
Թվական | սեպտեմբերի 11, 2001 |
Վայր | Համաշխարհային առևտրի կենտրոն և Նյու Յորք, , ![]() |
Չվերթ | AAL11 |
Թռիչքի վայր | Logan International Airport? |
Վերջնական կետ | Լոս Անջելես միջազգային օդանավակայան |
Զոհվածներ | 92 |
Aviation Safety Network ID | 20010911-0 |
Օդանավ | |
Ավիաընկերություն | American Airlines |
Կողային համար | N334AA |
Կենդանի մնացած | 0 |
Կոորդինատներ: 40°42′ հս․ լ. 74°0′ ամ. ե. / 40.700° հս․. լ. 74.000° ավ. ե. | |
American Airlines Flight 11 Վիքիպահեստում |
Չվերթ 11 American Airlines, չվերթ, որը գրավվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրականացնելու համար: Նա դարձել է առաջին ինքնաթիռը, որը ներգրավել է ահաբեկչության մեջ: American Airlines ավիաընկերության Boeing 767-223ER օդանավն իրականացնում էր ամենօրյա ներմայրցամաքային AAL11 չվերթը Բոստոնից Լոս Անջելես, երբ գրավվեց ահաբեկիչների կողմից: Ինքնաթիռը գրոհել է Առևտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) հյուսիսային աշտարակը Նյու Յորքում: Աղետի արդյունքում զոհվեցին օդանավում գտնվող 92 մարդիկ և անհայտ թվով մարդիկ, որոնք գտնվում էին աշտարակում և նրա կողքին:
Թռիչքից տասնհինգ րոպե հետո զավթիչները, վիրավորելով երեք ուղևորի (հնարավոր է, որ նրանցից մեկը սպանվել է), կոտրելով օդաչուների խցիկի դուռը և սպանելով երկու օդաչուներին, գրավեցին ինքնաթիռը։ Մուհամեդ Աթթան՝ իսլամիստական ահաբեկչական Ալ-Քաիդա կազմակերպության անդամ և արտոնագրված կոմերցիոն օդաչու, վերցրեց «Բոինգի» կառավարումը: Ավիադիսպետչերները հասկացան, որ 011 չվերթը գտնվում է անսպասելի իրավիճակում, երբ ինքնաթիռը դադարեց պատասխանել հարցումներին: Գրավման փաստը բացահայտվեց, երբ Աթթան պատրաստվում էր հայտարարություն անել ուղևորներին առևանգման վերաբերյալ: Բայց ուղևորների փոխարեն տեղեկատվությունը հասավ մինչև Բոստոնում օդային երթևեկության կառավարման ծառայություն: Ուղեկցորդուհիներ Մեդլին Էմի Սուինին և Բեթի Էն Օնգը կապվեցին American Airlines ավիաընկերության հետ և հայտնեցին ինքնաթիռում առևանգիչների և զոհերի մասին:
Ինքնաթիռը բախվեց ԱՀԿ Հյուսիսային աշտարակին 08:46:40 EST: Աղետի ականատես դարձան հազարավոր մարդիկ, որոնք այդ պահին գտնվում էին ԱՀԿ-ից ոչ հեռու՝ փողոցներում: Մի քանի տեսախցիկներ նկարահանել են Բոինգի հարվածը: Տվյալ ողբերգության առավել հայտնի նկարահանումը ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Ժյուլ Նոդեի տեսանյութն է, որը գնում էր վավերագրական ֆիլմ նկարահանելու: Մինչ օդանավը ահաբեկիչների կողմից գրավելու փաստը հայտնի դառնալը լրագրողները միջադեպն անվանում էին «դժբախտ պատահար»: Ինքնաթիռի հարվածից հետո աշտարակում հրդեհ բռնկվեց և 011 չվերթի հարվածից 102 րոպե փլուզվեց հարևան շրջանների վրա, որից տուժեցին անհայտ թվով մարդիկ: Վթարի վայրում մարդկանց դիակների որոնման գործընթացում փրկարարները գտել են AAL11 չվերթի օդանավի բեկորները: Բայց մեծ մասի դիակները չհայտնաբերվեցին:
Առևանգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավում գտնվել է հինգ առևանգիչ[1]՝
- Մուհամեդ Աթթա (անգլ.՝ Mohammed Atta) (Եգիպտոս) առևանգիչների առաջնորդը և օդաչուն:
- Վալիդ ալ-Շեհրի (անգլ.՝ Waleed Al-Shehri) (Սաուդյան Արաբիա):
- Վաիլ ալ-Շեհրի (անգլ.՝ Wail Al-Shehri) (Սաուդյան Արաբիա):
- Աբդուլազիզ ալ-Օմարի (անգլ.՝ Abdulaziz Al-Omari) (Սաուդյան Արաբիա):
- Սաթամ ալ-Սուքամի (անգլ.՝ Satam Al-Suqami) (Սաուդյան Արաբիա):
Առևանգիչներից չորսն ընտրվել էին ուղևորների ուսումնասիրության CAPPS համակարգչային համակարգի կողմից՝ ուղեբեռի լրացուցիչ զննության համար՝ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու կասկածանքով: Աթթայի ուղեբեռը ստուգվեց դեռ Փորթլենդում, ալ-Սուքամիի և երկու ալ-Շեհրիների ուղեբեռն ընտրվել է ստուգումների համար Բոստոնում: Բոլորը, բացի Վալիդից (որը թռչում էր առանց ուղեբեռի), տրամադրեցին իրենց ուղեբեռը լրացուցիչ ստուգման համար: CAPPS համակարգի ընտրությունը պատճառ չդարձավ հենց առևանգիչների լրացուցիչ ստուգումների համար[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ National Commission on Terrorist Attacks Upon the United States (2004). «Chapter 7», 9-11 Commission Report. Government Printing Office.
- ↑ «The Aviation Security System and the 9/11 Attacks - Staff Statement No. 3»։ 9/11 Commission։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Описание теракта на Aviaiton Safety Network
- 9-11 NTSB Report
- American Airlines Flight 11 manifest
- Снимок борта N334AA до 11 сентября
- September 11, 2001 archive of American Airlines site explaining that all aircraft are accounted for [1]
- 12 сентября, 2001 archive of American Airlines site with condolences for deceased [2]
- Жертвы рейса AAL11
|