Չվերթ 93 United Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 93 United Airlines
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, ահաբեկչական ակտ, flight? և Բոինգ 757
Թվականսեպտեմբերի 11, 2001
Ժամանակ10:03 EST
Բնութագրումկանխամտածված բախում
Պատճառինքնաթիռը առևանգել էին
ՎայրShanksville?, Stonycreek Township?,  ԱՄՆ[1]
ՉվերթUAL93
Թռիչքի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք
Վերջնական կետՍան Ֆրանցիսկո միջազգային օդանավակայան
Զոհվածներ44 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20010911-2
Օդանավ
ՄոդելBoeing 757-222
ԱվիաընկերությունUnited Airlines
Կողային համարN591UA
Արտադրման թվական1996 թ. հունիսի 17-ին
Ուղևորներ37 (այդ թվում 4 ահաբեկիչները)
Անձնակազմ7
Կենդանի մնացած0
 United Airlines Flight 93 Վիքիպահեստում

Չվերթ 93 United Airlines, ուղևորատար չվերթ, որը թռիչքի ընթացքում գրավել են ահաբեկիչների կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Boeing 757-222 օդանավը, որը պատկանում էր United Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Նյու Յորքից դեպի Սան Ֆրանցիսկո։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պենսիլվանիա քաղաքի մոտ։ Վթարի հետևանքով բոլոր 44 մարդիկ զոհվել են։

Թռիչքից 46 րոպե անց ահաբեկիչները ներխուժել են օդաչուների խցիկ։ Զիյադ Ջարահը վերցրել է ինքնաթիռի վերահսկողությունը իր վրա, և ուղղությունը փոխել է դեպի Վաշինգտոն։ Ենթադրվում է, որ ահաբեկիչների նպատակը եղել է ոչնչացնել Կապիտոլիումը կամ Սպիտակ տունը[2]։

Ինքնաթիռը գրավելուց հետո, ուղևորները և սպասուհիները կարողացել են օգտագործել հեռախոս, և այդ մասին հայտնել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոն։ Այսպիսով, ուղևորները մի քանի անգամ փորձել են վերականգնել ինքնաթիռի վերահսկողությունը։

«Սև արկղեր»-ը ցույց են տվել, որ ուղևորները փորձել են կանգնեցնել ահաբեկիչների մտադրությունը։ Բացի այս չվերթից, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները գրավել են ևս երեք ինքնաթիռ։ Վթարի վայրում ներկայումս գոյություն ունի հուշահամալիր։

Ահաբեկիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիյադ Ջարահ

Ինքնաթիռում կար չորս ահաբեկիչ

Զիյադ Ջարահ, անդամ Ալ Կաիդայում[3], ծնվել է Լիբանանի Հանրապետությունում և ստացել աշխարհիկ կրթություն[4]։ Նա ուզում էր դառնալ օդաչու, և 1996 թվականին մեկնում է Գերմանիա, որտեղ ընդունվում է համալսարան, և ուսումնասիրում է գերմաներեն լեզուն[5]։ Մեկ տարի անց նա մեկնում է Համբուրգ[6]։ Համբուրգում Ջարահը հանդիպում է մուսուլման ֆունդամենտալիստներին, և սկսում է ակտիվորեն շփվել նրանց հետ[6][7]։

1999 թվականի նոյեմբերին Ջարահը գնում է Աֆղանստան, որտեղ միանում է Ալ Կաիդայի խմբին[8][9]։ Այնուհետև Ջարահը վերադառնում է Համբուրգ, որտեղ կորցնում է իր անձնագիրը։ Այսպիսով, նա կարողանում է առանց անձնագրի մեկնել Աֆղանստան[10][11]։

2000 թվականի մայիսին Ջարահը ձեռք է բերում վիզա, որով կարող է մուտք գործել ԱՄՆ, և հունիսին մեկնում է Ֆլորիդիա։ Ֆլորիդիայում նա սկսում է իր փորձնական ուսումնասիրությունները[12][13][14]։

Ահմեդ Ալ Նամին ժամանում է ԱՄՆ 2001 թվականի մայիսի 28-ին, զբոսաշրջիկի վիազայով։ Ահմեդ Ալ Խազնավինը ժամանում է Մայամի 2001 թվականի հունիսի 8-ին։ Սաիդ Ալ Գամդին ժամանում է Օռլանդո 2001 թվականի հունիսի 28-ին[13]։

Խմբի հինգերորդ անդամ - Մուհամեդ Ալ Քահտանի, Դուբայից ժամանում է Օռլանդո 2001 թվականի օգոստոսի 3-ին։ Սակայն, նա առաջացրել է կասկած մաքսային մարմիններին, քանի որ նա միայն իր հետ վերցրել էր 2800 դոլլար և մեկ տոմս։ Նրան Օռլանդոյից հետ են ուղարկում Դուբայ, որտեղից նա վերադառնում է Սաուդյան Արաբիա[15]։

Ջարահի և Ալ Դամդիի անձնագրերը հայտնաբերվում են վթարի վայրում[16]։

Տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռ, ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ UAL93, իրականացնում էր Boeing 757-222 օդանավը (գրանցման համրը N591UA, կողային համար 28142)։ Առաջին չվերթը իրականացվել է 1996 թվականի հունիսի 17-ին, նույն թվականի հունիսի 28-ին ինքնաթիռը հանձնվում է United Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ Pratt & Whitney PW2037 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 6968 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 18 435 ժամ[17][18]։

Ինքնաթիռը ուներ 182 նստատեղ, սակայն այդ օրը ինքնաթիռում գտնվում էր 37 ուղևոր և 7 անձնակազմի անդամները[19]։

  • Ինքնանթիռի առաջին հրամանատար - 43 ամյա Ջեյսոն Դալ (անգլ.՝ Jason Dahl)
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 36 ամյա Լերոյ Հոմեր (անգլ.՝ LeRoy Homer, Jr.)

Ինքնաթիռում գտնվում էր հինգ սպասուհի

  • 58 ամյա Լորեյն Բեյ (անգլ.՝ Lorraine Bay) - հին սպասուհի,
  • 38 ամյա Սանդրա Բրեդշոյ (անգլ.՝ Sandra Bradshaw),
  • 49 ամյա Վանդա Գրին (անգլ.՝ Wanda Green),
  • 33 ամյա Սիսի Լայլս (անգլ.՝ CeeCee Lyles),
  • 49 ամյա Դեբորա Ուէլշ (անգլ.՝ Deborah Welsh)[20]

Չվերթ 093[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր չորս ահաբեկիչները ստուգվել են ժամը 07:03ից մինչև 07:39-ը (EST)[21]: Ժամը 07:03 Ալ Գամդին ինքնաթիռ է գնացել առանց ուղեբեռի, իսկ Ալ Նամին իր հետ տարել է երկու ճամպրուկ[19]։ Ժամը 07:24-ին Ալ Խազնավին իր հետ տարել է մեկ ճամպրուկ, իսկ Ջարահը ինքնաթիռ է բարձրացել առանց ճամպրուկի։ Ալ Խազնավի ճամպրուկի մեջ եղել է պայթուցիկ։ Օդանավակայանի աշխատակիցները Ալ Խազնավի ճամպրուկի մեջ չեն նկատել այդ պայթուցիկը[22].[19][23]:

Ալ Խազնավինը և Ալ Գամդին ժամը 07:39-ին նստել են առաջին կարգի տեղերը[19][21]։ Ալ Նամին վայրէջքից մի քանի րոպե անց նստեց առաջին դասին պատկանող նստատեղին։ Ինքնաթիռը ժամը 08:00 վայրէջք է կատարում[24]։ Այսպիսով, ինքնաթիռը 4 րոպե անց բախվում է Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին։ Մնացած առևանգված ինքնաթիռները նույնպես բախվում են այդ շենքին[25]։

Ժամը 09:02-ին չվերթ 175-ի ինքնաթիռը բարձրանում է օդ։ Այնուհետև Նյու Յորքի օդային երթևեկության ծառայությունը նախազգուշացումներ է հաղորդում այս օդանավին[17]։ Ավիադիսպետչեր Էլ Բալինջերը սկսում է ահաբեկիչների մասին հայտնել գրեթե ողջ United Airlines ավիաընկերությունին պատկանող բոլոր ինքնաթիռներին։ Երբ չվերթ 175-ը ստանում է այդ նախազգուշացումները, օդաչուները 15 րոպե անց կապվում են դիսպետչերի հետ, և նրան հայտնում են, որ ամեն ինչ կարգին է[26]։ Ժամը 09:24-ին UAL93 չվերթը ստանում է հաղորդագրություն Բալինջերի կողմից. «Զգուշացեք, հնարավոր է ներխուժում լինի խցիկ ահաբեկիչների կողմից - երկու ինքնաթիռ արդեն բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին»[27]։

Ժամը 09:26-ին օդաչուները կապվում են դիպետչերի հետ. «Էդ, կրկնիր վերջին նախադասությունը»[27]։ Ժամը 09:27-ին անձնակազմի անդամները նորմալ պատասխանել են դիսպետչերին, որը վերջին արձագանքներ անձնակազմի անդամներից[28]։

Առևանգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի առևանգել են ժամը 09:28-ին[29]: Այդ ժամանակ AAL11 և UAL175 չվերթները արդեն բախվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին։ Մինչ օրս չեն բացահայտել, թե ինչու ահաբեկիչները ինքնաթիռը առևանգել են թռիչքից 46 րոպե անց։ Այսպիսով, ինքնաթիռը հանկարծակի 20 մետր իջել է ներքև[19]։ Ժամը 09:28-ին ինքնաթիռը փոխանցում է աղետի ազդանշան՝ «Mayday»[30]: Դիսպետչերներից մեկը հարցնում է. «Ինչ որ մեկը զանգահարել է?», սակայն պատասխան չեն ստանում[19]։

35 վայրկյան անց, երբ անձնակազմի անդամները ազանշան էին տվել, ևս մեկ անգամ էլ են տալիս։ Ինչ որ մեկը օդաչուների խցիկից բղավում էր. «Mayday! դուրս այստեղից! դուրս այստեղից!»: Հետաքննող հանձնաժողովը, սեպտեմբերի 11-ին, ասել է, որ, ամենայն հավանականությամբ, 5-րդ ահաբեկիչը եղել է Մուհամեդ Ալ Քահտանին, սակայն նա չի կարողացել մասնակցել այդ հարձակմանը, քանի որ նրան ԱՄՆ-ից հետ են ուղարկել։

Հետաքննութունը զայնագրիչից պարզել է, որ 09:31-ին Ջարահը այսպես է ասել ուղևորներին. «Տիկնայք և պարոնայք, ձեզ հետ խսում է հրամանատարը. Մնում եք նստած ձեր տեղերում։ Մենք ունենք պայթուցիկ»։

Դիսպետչերը չի հասկացել Ջարահի ասացը, և խնդրել է, որ կրկնի։ Նաև ձայնագրություններից պարզ է դարձել, որ սպասուհիներից ինչ որ մեկը կռվում էր ահաբեկիչների հետ։ Այնուհետև նրան սպանել են, կամ պարտադրել են որ լռի, և ահաբեկիչներից ինչ որ մեկը արաբերենով ասել է. «Հանգիստ. Ես Ավարտեցի»։

Ժամը 09:39-ին, երբ արդեն երկու րոպե անցել էր չվերթ 077-ից երբ բախվել էր Պենտագոնի մոտ, լսվեց երկրորդ հայտարարությունը Ջարահի կողմից. «Ձեզ հետ խոսում է ինքնաթիռի հրամանատարը, մնում եք նստած, մեզ մոտ ռումբ կա, և եթե լուռ նստեց մենք կվերադառնանք օդանավակայան, խնդրում եմ չաղմկել»։

Ուղևորները և սպասուհիները այդ ընթացքում բջջային հեռախոսով կապվնում են իրենց հարազատների հետ, և իրար հրաժեշտ տալիս։ Հեռախոսազանգերը սկսվել են ժամը 09:30-ից։ Ընդհանուր առմամբ, զանգերի թիվը կազմել է 35 զանգ։ Ուղևորներից մեկը, Տոմ Բառնետը մի քանի անգամ զանգահարում է իր կնոջը, և հայտնում է, որ ինքնաթիռը առևանգել են և իրենց մոտ կա մի պայթուցիկ։ Նա նաև նշել է, որ ուղևորներից մեկը վիրավորվել էր դանակով։

Ուղևորների ինքնապաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիյադ Ջարահի անձնագիրը՝ հայտնաբերված վթարի վայրից

Ուղևորների ինքնապաշտպանությունը UAL93 չվերթում սկսվել է ժամը 09:57-ին, այնուհետև ուղևորները որոշում են պայքարել ահաբեկիչներ դեմ։ UAL175 և AAL77 չվերթի ուղևորները ոչինչ չեն կարողացել անել ահաբեկիչների դեմ։ Սպասուհի Սիսի Լայսլը այդ ժամանակ զանգահարում է ամուսնուն, և հայտնում է, որ նրանք փորձում են կոտրել խցիկի դուռը։

Ժամը 09:58-ին Ջարահը իր հանցակից ընկերներին ասում է. «Նրանք փորձում են կոտրել դուռը»։ Ժամը 09:59-ին Ջարահը ինքնաթիռը սկսում է վեր ու վար անել, որպեսզի ուղևորներին կանգեցնի[31]։

Ձայնագրիչը նաև արձանագրել է, որ ինքնաթիռում կոտրվում են օբյեկտները և ապակիները։ Մի քանի վարյկյան անց Ջարահը ասում է. «Եվ ի՞նչ, ի՞նչ, վե՞րջ հասնու՞մ ենք», ահաբեկիչներից մեկը նրան պատասխանում է «Դեռ ոչ»։

Ժամը 10:01-ին Ջարահը կրկին հարցնում է. «Եվ ի՞նչ, ի՞նչ, վե՞րջ հասնու՞մ ենք», հանցակիցներից մեկը պատասխանում է «Այո, իջնենք»։ Ժամը 10:02-ին ահաբեկիչներց մեկը բարձր բղավում է «Ներքև, Ներքև»։ Ինքնաթիռը սկսեց ընկնել, այնուհետև շրջվեց։ Ահաբեկիչներից մեկը սկսեց բարձր բղավել։ Վերջին հնչյունները արձանագրվել նե ժամը 10:03-ին։ Հետաքննող հանձնաժողովը, սեպտեմբերի 11-ին եկել է այն եզրակացության, որ «ահաբեկիչները պահպանել են ինքնաթիռի հսկողությունը, սակայն մի քանի վայրկյան հետո, ուղևորները ներխուժում են խցիկ»։

Նաև եկել են այն եզրակացության, որ ուղևորներից ինչ որ մեկը սպանել է ահաբեկիչներից մեկին։

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը բախվել է գետնին ժամը 10:03-ին։ Ազգային տրանսպորտի անվտանգության խորհրդի նախագահը հայտնել է, որ ինքնաթիռը բախվել է 906 կմ/ժ արագությամբ։ Հարվածից հետո, ինքնաթիռը ամբողջությամբ ոչնչացել է։ Բոլոր 44 մարդիկ, այդ թվում ահաբեկիչները մահացել են[32][33][34]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորած չվերթ - 2006 թվականի ֆիլմ։
  • Չվերթ 93 - Այս ֆիլմը նկարահանվել է 2006 թվականին, Ամերիկայում և Կանադայում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2001/09/18/us/a-nation-challenged-the-pennsylvania-crash-44-victims-are-remembered-and-lauded.html
  2. Inside 9/11 : Zero Hour, документальный фильм канала National Geographic, 2005
  3. Kennedy Helen (սեպտեմբերի 10, 2002)։ «Hijack Plot Bared On Al Qaeda Video»։ Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  4. Yardley Jonathan (մայիսի 1, 2005)։ «The 9/11 Hijackers»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  5. «The Story of Ziad Jarrah»։ Canadian Broadcasting Corporation։ հունվարի 19, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2005-02-15-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  6. 6,0 6,1 «Hamburg cell reveals details»։ CNN։ սեպտեմբերի 18, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է հունիսի 22, 2008 
  7. Freedberg Sydney P (հոկտեմբերի 14, 2001)։ «He seemed like such a nice boy»։ St. Petersburg Times։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  8. Fouda, Yosri and Nick Fielding (2003)։ Masterminds of Terror: The Truth Behind the Most Devastating Terrorist Attack։ Arcane Publishing։ էջ 128 
  9. Popkin Jim (հոկտեմբերի 1, 2006)։ «Video showing Atta, bin Laden is unearthed»։ MSNBC։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  10. «Al Qaeda Aims at the American Homeland»։ 9/11 Commission Report։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ 2004։ Վերցված է հուլիսի 2, 2008 
  11. Fouda, Yosri and Nick Fielding (2003)։ Masterminds of Terror: The Truth Behind the Most Devastating Terrorist Attack։ Arcane Publishing։ էջ 130 
  12. «George Tenet's al-Qaida testimony»։ The Guardian (UK)։ հոկտեմբերի 18, 2002։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  13. 13,0 13,1 «Chronology»։ Monograph on 9/11 and Terrorist Travel (PDF)։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ էջ 40։ Վերցված է հունիսի 22, 2008 
  14. Candiotti Susan (սեպտեմբերի 19, 2001)։ «FBI returns to suspected hijacker's gym»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է հուլիսի 19, 2008 
  15. «"I'll be back," foiled hijacker told agent - Jihad Watch»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է 2013-01-08 
  16. «Seventh Public Hearing – Monday, January 26, 2004»։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ հունվարի 26, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  17. 17,0 17,1 «National Transportation Safety Board: Flight Path Study – United Airlines Flight 93» (PDF)։ Homeland Security Digital Library։ փետրվարի 19, 2002։ Վերցված է 2011-09-12 
  18. «Hijacking description»։ Aviation Safety Network։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է ապրիլի 24, 2011 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «Staff Report – "We Have Some Planes": The Four Flights – a Chronology» (PDF)։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է սեպտեմբերի 6, 2011 
  20. «People killed in plane attacks»։ USA Today։ սեպտեմբերի 25, 2001։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  21. 21,0 21,1 «'We Have Some Planes'»։ 9/11 Commission Report։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ 2004։ Վերցված է մայիսի 30, 2008 
  22. «The Aviation Security System and the 9/11 Attacks – Staff Statement No. 3» (PDF)։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է հունիսի 22, 2008 
  23. Bennett Ronan (օգոստոսի 22, 2004)։ «Inside the mind of a terrorist»։ The Guardian (London)։ Վերցված է հունիսի 22, 2008 
  24. Pauley Jane (սեպտեմբերի 11, 2006)։ «No greater love»։ MSNBC։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  25. Wald Matthew L; Kevin Sack (հոկտեմբերի 16, 2001)։ «A Nation Challenged: The Tapes; 'We Have Some Planes,' Hijacker Said on Sept. 11»։ The New York Times։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  26. «Notes»։ 9/11 Commission Report։ National Commission on Terrorist Attacks Upon the United States։ 2004։ Վերցված է մայիսի 30, 2008 
  27. 27,0 27,1 «Flight 93 hijacker: 'Shall we finish it off?'»։ CNN։ հուլիսի 23, 2004։ Վերցված է հունիսի 23, 2008 
  28. «Air Traffic Control Recording» (PDF)։ National Transportation Safety Board։ դեկտեմբերի 21, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-07-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  29. Stout David (ապրիլի 12, 2006)։ «Recording From Flight 93 Played at Trial»։ The New York Times։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  30. «Summary of Flight 93»։ United States District Court for the Eastern District of Virginia։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է հունիսի 23, 2008 
  31. Slevin Peter (հուլիսի 24, 2004)։ «Outside the Cockpit Door, a Fight to Save the Plane»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  32. Silver Jonathan D (սեպտեմբերի 13, 2001)։ «What was the danger to city? Doomed United Flight 93 passed just south of Pittsburgh»։ Pittsburgh Post-Gazette։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-03-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  33. «A Bell Tolls In Shanksville»։ CBS News։ սեպտեմբերի 11, 2002։ Արխիվացված օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2008 
  34. Kim Won-Young; Baum, Gerald R. (2002)։ «Seismic Observations during September 11, 2001, Terrorist Attack» (PDF)։ Maryland Geological Survey, Maryland Department of Natural Resources։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-11-ին։ Վերցված է սեպտեմբերի 25, 2008։ «... we positively identified seismic signals associated with United Airlines Flight 93 that crashed near Shanksville, Somerset County, Pennsylvania. The time of the plane crash was 10:06:05±5 (EDT).» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]