Սալեմ Ալ Հազմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալեմ Ալ Հազմի
արաբ․՝ سالم الحازمي‎‎
Դիմանկար
Ծնվել է1981 թվականի փետրվարի 2-ին
ԾննդավայրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Մահացել է2001 թվականի սեպտեմբերի 11-ին
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունռազմական գործիչ
 Salem al-Hazmi Վիքիպահեստում

Սալեմ Ալ Հազմի ահաբեկիչ, առևանգել է չվերթ 77-ը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը։ Նրա առևանգած ինքնաթիռը բախվել է Պենտագոնում։

Ծնվել է Սաուդյան Արաբիայում, անդամ էր Ալ Կաիդայում։ 2001 թվականի հունիսին նա ստանում է վիզա, որով կարող է մուտք գործել ԱՄՆ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին առևանգում է չվերթ 77-ը, որը թռչում էր Վաշինգտոնից դեպի Լոս Անջելես։ Ահաբեկիչների նպատակը եղել է ոչնչացնել Պենտագոնի շենքը, և նրանք իրենց ծրագիրը իրականացնում են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալեմ Ալ Հազմին ծնվել է 1981 թվականի փետրվարի 2-ին, Սաուդյան Արաբիայում[1]։ Հայրը նկարագրել է իր որդուն այսպես. «նա սիրում է ալկոհոլ, և գողություն կատարել»։ Կան տեղեկություններ, որ հազմին և իր ավագ եղբայրը եղել են Աֆղանստանում[2]։ 2000 թվականի նոյեմբերին Հազմին և ավագ եղբայր Գամդին ժամանում են Բեյրութ[3]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունիսի 29-ին Հազմին ժամանում է ԱՄՆ։ Նույն թվականի օգոստոսի 27-ին եղբայրները գնում են երկու տոմս[4]։

Առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի սեպտեմբերի 11-ին եղբայրները այլ ահաբեկիչների հետ մեկտեղ իրականացնում են իրենց ծրագիրը։ Ինքնաթիռը Վաշինգտոնից դուրս է եկել ժամը 08։10։ Օդաչուները վերջին անգամ կապվել են դիսպետչերների հետ ժամը 08։50[5]։ Ժամը 08։54 դիսպետչերները նկատում են, որ ինքնաթիռը սկսում է շեղվել սահմանված երթուղուց։ Այսպիսով, ինքնաթիռը բախվել է Պետագոնի շենքին ժամը 09։37[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The 9/11 Commission Report
  2. «Salem al-Hazmi». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Videotape of recorded will of Abdulaziz al-Omari and others
  4. Joe Conger (2001 թ․ հունվարի 10). «2 hijackers identified as former S.A. residents». mysanantonio.com. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին. «At least five sources tell KENS 5, two of the men, Satam M.A. Al Suqami and Salem Alhazmi, lived at the Spanish Trace Apartments on the North Side earlier this year»
  5. Gregor, Joseph A. (2001 թ․ դեկտեմբերի 21). «ATC Report American Airlines Flight 77» (PDF). National Transportation Safety Board. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 1-ին.
  6. Edson, S.M.; և այլք: (2004 թ․ հունվար). «Naming the Dead - Confronting the Realities of Rapid Identification of Degraded Skeletal Remains» (PDF). Forensic Science Review. 16 (1). Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]