Սաբրաթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Սաբրաթա
(արաբ․՝ صبراتة‎‎
Theatre, Sabratha.JPG
ԵրկիրԼիբիա Լիբիա
ԲԾՄ12 մետր
Բնակչություն102 038 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2[1]
Պաշտոնական կայքsabratha.gov.ly
##Սաբրաթա (Լիբիա)
Red pog.png
Սաբրաթայի քարտեզ

Սաբրաթա (արաբ․՝ صبراتة‎‎; նաև Սաբրաթահ, Սիբուրաթա), քաղաք Լիբիայի Զավիյա շրջանում[2]։ Այն հռոմեական Տրիպոլիսի հնագույն «երեք քաղաքներից» ամենաարևմտյանն է՝ Օեայի և Լեպտիս Մագնայի հետ միասին։ 2001-2007 թվականներին նախկին Սաբրաթա վա Սորման շրջանի մայրաքաղաքն է եղել։ Այն գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ ներկայիս Տրիպոլի քաղաքից շուրջ 70 կմ արևմուտք[3]։ Պահպանված հնագիտական վայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1982 թվականին։

Հնագույն Սաբրաթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրաթայի նավահանգիստն ամենայն հավանականությամբ կառուցվել է մ.թ.ա. 500 թվականին՝ որպես Փյունիկիայի առևտրական նավահանգիստ Ծաբրաթան (փյունիկերեն՝ ‬𐤑𐤁‬‬𐤓𐤕‬𐤍 կամ ‬𐤑𐤁‬‬𐤓𐤕𐤏‬𐤍)[4][5]: Սա կարծես բերբերական անուն է[6], որի մասին հուշում է նախկինում գոյություն ունեցող բնակավայրը։ Նավահանգիստը ծառայում էր որպես փյունիկյան ելք աֆրիկյան ցամաքային տարածքների արտադրանքի համար։ Հույները քաղաքը նաև կոչել են Աբրոտոնոն (հին հունարեն՝ Ἀβρότονον)[7][8][9]: Փյունիկիայի անկումից հետո Սաբրաթան հայտնվել է Կարթագենի ազդեցության ոլորտում[10]։

Փյունիկյան պատերազմներից հետո Սաբրաթան կարճ ժամանակով հայտնվել է նումիդական Մասինիսա թագավորության վերահսկողության տակ նախքան մ.թ.ա. 1-ին դարում Հռոմեական կայսրության կողմից վերջինիս գրավումը՝ որպես Աֆրիկա Նովայի գավառ։ 2-3-րդ դարերում այն հռոմեականացվել է և վերակառուցվել։ Սեպտիմիոս Սևերոս կայսրը ծնվել է Լեպտիս Մագնայի մոտակայքում, և Սաբրաթան զարգացման գագաթնակետին է հասել Սևերոսների կառավարման շրջանում։ 4-րդ դարում քաղաքը զգալի վնաս է կրել երկրաշարժների պատճառով, մասնավորապես 365 թվականի երկրաշարժի պատճառով։ 5-րդ դարում այն հայտնվել է Վանդալների թագավարության վերահսկողության ներքո, իսկ քաղաքի մեծ հատվածներ լքվել են։ Բյուզանդական իշխանության ներքո այն որոշ վերածնունդ է ապրել, երբ բազմաթիվ եկեղեցիներ և պաշտպանական պատ է (չնայած ներառում էր քաղաքի միայն մի փոքր հատվածը) կառուցվել։ Քաղաքը դիոցեզ է եղել[11]։ Մաղրեբի՝ մուսուլմանական գրավումից հետո հարյուր տարվա ընթացքում առևտուրը Սաբրաթայից տեղափոխվել է այլ նավահանգիստներ և քաղաքը վերածվել է գյուղի։

Հնագիտական վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրաթայի հնագիտական վայր
Թատրոն 2006 թվական

1921 թվականից սկսած Սաբրաթան եղել է հնագիտական պեղումների վայր մասնավորապես իտալացի հնագետների համար։ 1948-1951 թվականներին քաղաքում պեղումներ է իրականացրել նաև բրիտանական մի խումբ՝ Քեթլին Քենյոնի և Ջոն Ուորդ-Փերքինսի գլխավորությամբ[12]։ Բացի Սաբրաթայի թատրոնից, որը պահպանում է իր եռահարկ ճարտարապետական ֆոնը, Սաբրաթան ունի նաև տաճարներ՝ նվիրված Լիբերին, Սերապիսին և Իսիդային։ Քաղաքում կա նաև Հուստինիանոսի ժամանակներից մնացած քրիստոնեական բազիլիկ եկեղեցի և որոշ խճանկարներով հատակների մնացորդներ, որոնք հարստացրել են հռոմեական տիրապետության տակ գտնվող Հյուսիսային Աֆրիկայի էլիտայի տները (օրինակ՝ Վիլլա Սիլենում՝ Խոմսի մոտակայքում)։ Սակայն առավել լավ են պահպանվել ծովափնյա բաղնիքների գունավոր նախշերով և թատրոնի բաղնիքների սև և սպիտակ հատակների խճանկարները։

Կից կա մի թանգարան, որը պարունակում է Սաբրա2այի որոշ հարստություններ, բայց մյուսները կարելի է տեսնել Տրիպոլիի ազգային թանգարանում։

1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հնագետ Մաքս Մալովանը՝ Ագաթա Քրիստիի ամուսինը, հաստատվել է Սաբրաթայում՝ որպես Տրիպոլիտանիայի Արևմտյան նահանգի քաղաքացիական գործերի ավագ սպայի օգնական։ Նրա հիմնական խնդիրն էր վերահսկել հացահատիկի չափաբաժինների բաշխումը, բայց դա, ըստ Քրիստիի կենսագրի, «փառահեղ» աշխատանք էր, որի ընթացքում Մալովանն ապրում էր ծովին նայող իտալական վիլլայում և ուտում էր թարմ թունա ձուկ ու ձիթապտուղ[13]։

Էրոզիա [ 2016 թվականի զեկույց ][խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլի զեկույցի համաձայն՝ Սաբրաթայի փափուկ հողի կազմության և ափերի բնույթի պատճառով, որը հիմնականում կազմված է փափուկ քարերից և ավազից, Սաբրաթայի ավերակները առափնյա էրոզիայի վտանգի տակ են։ Հասարակական բաղնիքները և «նավահանգիստը» առավել վնասված են, քանի որ դրանք փլուզվել են փոթորիկների և անհանգիստ ծովերի պատճառով։ Այն պատճառով, որ Սաբրաթայում ամենատարածված շինանյութը՝ կալկարենիտը, շատ զգայուն է ֆիզիկական, քիմիական և կենսաբանական եղանակային ազդեցությունների նկատմամբ, հուշարձանների երկարաժամկետ պահպանությունը վտանգված է[14]։ Ծովի մակարդակի բարձրացումը ևս կարող է վտանգել տեղանքի ամբողջականությունը[15]։ Հնագույն Սաբրաթայի ափերի էրոզիան կարելի է նկատել ամեն տարի՝ լողափերի դասավորության և վերջերս քանդված շենքերի զգալի տարբերություններով։ Նավահանգստի և ձիթապտղի մամլիչի շրջակայքում տեղադրված ծովապատնեշներն անբավարար են և չափազանց փոքր՝ Սաբրաթայի հնագույն քաղաքը արդյունավետ պաշտպանելու համար։

Ժամանակակից Սաբրաթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում Սաբրաթայի համալսարանը։ Վեֆաք Սաբրաթան քաղաքի ֆուտբոլային ակումբն է, որի խաղերն անցկացվում են Սաբրաթայի մարզադաշտում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրաթան ունի տաք կիսաանապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում

Սաբրաթայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 17.2
(63)
18.8
(65.8)
20.9
(69.6)
23.7
(74.7)
25.9
(78.6)
29.2
(84.6)
31.3
(88.3)
32.1
(89.8)
30.2
(86.4)
27.5
(81.5)
23.6
(74.5)
18.8
(65.8)
24.93
(76.88)
Միջին ցածր °C (°F) 6.8
(44.2)
7.9
(46.2)
9.9
(49.8)
13.1
(55.6)
15.4
(59.7)
19.0
(66.2)
20.0
(68)
21.1
(70)
20.3
(68.5)
17.0
(62.6)
12.2
(54)
8.1
(46.6)
14.23
(57.62)
Տեղումներ մմ (դյույմ) 45
(1.77)
26
(1.02)
17
(0.67)
11
(0.43)
4
(0.16)
1
(0.04)
0
(0)
0
(0)
8
(0.31)
23
(0.91)
33
(1.3)
51
(2.01)
219
(8.62)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://ar.thetimenow.com/libya
  2. [https://web.archive.org/web/20090207003234/http://gpco.gov.ly/online/shabyat.php Archived 2009-02-07 at the Wayback Machine. Archived 2009-02-07 at the Wayback Machine. شعبيات الجماهيرية العظمى – Sha'biyat of Great Jamahiriya], accessed 20 July 2009, in Arabic
  3. Agence France-Presse (January 31, 2017)։ «Libyan coastguard intercepts 700 migrants»։ The Nation։ Արխիվացված է օրիգինալից February 1, 2017-ին։ «“The coastguard intercepted 700 migrants on board two wooden boats on Friday three nautical miles from the town of Sabratha,” some 70 kilometres (40 miles) west of Tripoli, coastguard spokesman General Ayoub Qassem told AFP.» 
  4. Ghaki (2015), էջ. 67.
  5. Head & al. (1911).
  6. Septimius Severus page 2
  7. Stephanus of Byzantium, Ethnica, §A9.7
  8. «Strabo, Geography, book 17, chapter 3, section 18»։ www.perseus.tufts.edu 
  9. «Pseudo Scylax, Periplous, §110»։ topostext.org 
  10. Centre UNESCO World Heritage։ «Archaeological Site of Carthage»։ UNESCO World Heritage Centre (անգլերեն)։ Վերցված է 2021-09-05 
  11. Francois Decret, Early Christianity in North Africa(James Clarke & Co, 2011) p83
  12. Kenrick, Philip M. (2009)։ Tripolitania։ Society for Libyan Studies (London, England)։ London: Society for Libyan Studies։ ISBN 978-1-900971-08-9։ OCLC 320789516 
  13. Janet Morgan (1984) Agatha Christie: a Biography
  14. El-Shahat Adam, Minas Haithem, Khomiara Sadek (March 2014)։ «Weathering of Calcarenite Monuments at Roman and Byzantine Archaeological Sites at Sabratha, Northwestern Libya: A Pilot Study»։ African Archaeological Review 31 (1): 45–58։ ISSN 0263-0338։ doi:10.1007/s10437-014-9153-8 
  15. Reimann Lena, Vafeidis Athanasios T., Brown Sally, Hinkel Jochen, Tol Richard S. J. (2018-10-16)։ «Mediterranean UNESCO World Heritage at risk from coastal flooding and erosion due to sea-level rise»։ Nature Communications 9 (1): 4161։ ISSN 2041-1723։ PMC 6191433 ։ PMID 30327459 ։ doi:10.1038/s41467-018-06645-9 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kenrick, Philip (1986) Excavations at Sabratha 1948-1951 Malet Street: Society for the Promotion of Roman Studies, 090776407X
  • Matthews, Kenneth D. (1957) Cities in the Sand, Leptis Magna and Sabratha in Roman Africa University of Pennsylvania Press, Philadelphia, OCLC 414295
  • Reynolds, Joyce M, et al. Inscriptions of Roman Tripolitania, first edition 1952 British School at Rome/second ed. 2009 King's College London.
  • Ward, Philip (1970) Sabratha: A Guide for Visitors Oleander Press, Cambridge, UK, 0-902675-05-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]