Պերիստիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերեստիլ

Պերիստիլ, Հին հունարեն՝ περίστῡλος ուղղանկյուն բակ և այգի, հրապարակ, դահլիճ, որ չորս կողմից շրջափակված է ծածկված սյունաշարով։ Պերիստիլ որպես հին հուն, բնակելի և հասարակական շենքերի բաղկացուցիչ մաս հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ IV դարից (Օլինթոսի բնակելի տների ներքին բակերը։ Լայն տարածում է գտել հելլենիզմի ժամանակաշրջանում (մի շարք կառույցներ ունեցել են 2 պերիստիլ) և Հին Հռոմում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png