Սաբհա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սաբհա | |||||
Sabha | |||||
| |||||
Սաբհան Կազեմ հյուրանոցից | |||||
Երկիր | Լիբիա | ||||
Շրջան | Ֆեցցան | ||||
Համայնք | Sabha District? | ||||
Այլ անվանումներ | Սեբհա | ||||
ԲԾՄ | 463 մետր | ||||
Բնակչություն | (2012[1]) 99,028 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
| |||||
Սաբհա կամ Սեբհա (արաբ․՝ سبها, անգլ.՝ Sabhā)՝ քաղաք Լիբիայի հարավ-արևմուտքում[2]՝ Տրիպոլիից մոտ 640 կիլոմետր (400 մղոն) հարավ[3]։ Այն պատմականորեն եղել է Ֆեցցան շրջանի և Ֆեցցան-Գադամես ռազմական տարածքի մայրաքաղաքը, իսկ այժմ Սաբհա շրջանի մայրաքաղաքն է[4]։ Սաբհայի ավիաբազան, որը գտնվում է քաղաքից հարավ, Լիբիական ռազմաօդային ուժերի բազա է, որտեղ տեղակայված են բազմաթիվ ՄԻԳ-25 ինքնաթիռներ[5]։
Սաբհայում է մեծացել և միջնակարգ կրթություն ստացել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Կադդաֆին, որտեղ էլ հետագայում ներգրավվել է քաղաքական գործունեության մեջ[6]։ Լիբիայի քաղաքացիական պատերազմից և դրա արդյունքում երկրում տիրող անկայունությունից հետո, ըստ տեղեկությունների, Սաբհան, որպես ստրուկներ վաճառող քաղաք, ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց[7]։ Սակայն Լիբիայում մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ չնայած անօրինական ստրկություն է եղել, տեղեկությունները, սակայն, չափազանցված են եղել, քանի որ այստեղ ստրուկների աճուրդներ հազվադեպ են եղել և բացի այդ, դրանք չեն հրապարակվել[8]։ Ավելի ուշ, 2019 թվականի հունվարին քաղաքը գրավվել է Լիբիայի ազգային բանակի հավատարիմ ուժերի և նրանց առաջնորդ Խալիֆա Խաֆթարի կողմից[9][10], սակայն, 2020 թվականի մայիսին, տեղի որոշ քաղաքական գործիչներ իրենց հավատարմությունը տվեցին ազգային համաձայնության կառավարությանը[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ժամանակներում Սաբհան եղել է լիբիական քարավանների առևտրի գլխավոր կենտրոնը[12]։ Սաբհայից ոչ հեռու գտնվող Սաբհա Օազիսը OTRAG հրթիռների փորձարկման վայր էր այն բանից հետո, երբ դրանց գործարկումն արդեն անհնար էր Զաիրի Հյուսիսային Շաբում (այժմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)։ 1981 թվականի մարտի 1-ին գործարկվեց OTRAG հրթիռ, որի առավելագույն բարձրությունը 50 կմ էր կազմում (31 մղոն)։ Այն նաև, Սովետական տիեզերական ծրագրի համար 1984-1991 թվականներին եղել է հեռավոր փորձադաշտ[13]։
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության 2004 թվականի զեկույցի համաձայն՝ Սաբհայի բազան միացել Լիբիայի միջուկային զենքի ստեղծման ծրագրին[14]։ 2011 թվականի սեպտեմբերին Հակագադդաֆիական ուժերը Ֆեցցանի արշավանքի ընթացքում գրավեցին Սաբհան[15]։ Միջուկային զենքերի ծրագրի հետքեր չհայտնաբերվեցին։
2017 թվականիի ապրիլին BBC-ն հայտնել էր, որ Սաբհայում աֆրիկացի գաղթականներից կազմված ստրուկների շուկա կար[16]։
2019 թվականի հունվարին քաղաքի վերահսկողությունը փոխանցվեց Լիբիայի ազգային բանակի հավատարիմ ուժերին, որի առաջնորդը Խալիֆա Խաֆթարն էր[9][10]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբհա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Սաբհան ունի անապատային տաք կլիմա։
(1962–1990) Սաբհաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 18.9 (66) |
22.0 (71.6) |
26.1 (79) |
31.8 (89.2) |
35.7 (96.3) |
39.2 (102.6) |
38.3 (100.9) |
37.8 (100) |
35.9 (96.6) |
31.3 (88.3) |
24.9 (76.8) |
20.0 (68) |
30.2 (86.4) |
Միջին օրական °C (°F) | 11.7 (53.1) |
14.4 (57.9) |
18.4 (65.1) |
23.9 (75) |
27.9 (82.2) |
31.4 (88.5) |
30.7 (87.3) |
30.4 (86.7) |
28.6 (83.5) |
24.1 (75.4) |
17.8 (64) |
12.9 (55.2) |
22.7 (72.9) |
Միջին ցածր °C (°F) | 4.5 (40.1) |
6.8 (44.2) |
10.6 (51.1) |
15.9 (60.6) |
20.1 (68.2) |
23.6 (74.5) |
23.0 (73.4) |
22.9 (73.2) |
21.3 (70.3) |
16.9 (62.4) |
10.7 (51.3) |
5.7 (42.3) |
15.2 (59.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 1.1 (0.043) |
0.8 (0.031) |
0.5 (0.02) |
0.5 (0.02) |
0.3 (0.012) |
0.5 (0.02) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.4 (0.016) |
2.1 (0.083) |
0.9 (0.035) |
1.1 (0.043) |
8.2 (0.323) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 մմ) | 0.3 | 0.3 | 0.3 | 0.2 | 0.2 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.2 | 0.6 | 0.4 | 0.3 | 2.9 |
% խոնավություն | 42 | 37 | 31 | 22 | 27 | 27 | 32 | 30 | 27 | 29 | 38 | 40 | 32 |
Միջին ամսական արևային ժամ | 260 | 252 | 269 | 275 | 304 | 341 | 375 | 361 | 295 | 284 | 258 | 252 | 3526 |
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[17] | |||||||||||||
Աղբյուր #2: Եղանակային ծառայություն (խոնավություն ու արև 1961–1990)[18][19][20] |
Ուղենիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաբհան հայտնի է Ֆորտ Ելենա ամրոցով[21], որը Լիբիայի տաս դինար թղթադրամի ետնամասում պատկերված ամրոցն է։ Ֆորտ Ելենան նախկինում հայտնի էր որպես Ֆորտեցա Մարգարիտա, որը կառուցվել է Իտալիայի գաղութային ժամանակաշրջանում։ Ներկայումս բերդը ռազմական հաստատություն է[22]։ Հենց քաղաքում է գտնվում Սաբհա համալսարանը, որը զբաղվել է անապատային դաշտերի ուսումնասիրություններով[23]։ Կան բազմաթիվ ոռոգման ջրանցքներ, որոնք օգտագործվում են աճող մշակաբույսերին քաղցրահամ ջրով ապահովելու համար[12]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը սպասարկում է Սաբհա օդանավակայանը, որն ընդլայնվել է 1970-ականների վերջին[24]։ Սաբհայից դեպի Միսրատա նավահանգիստ երկաթի հանքաքար տեղափոխելու համար առաջարկվել է 800 կմ (500 մղոն) երկարությամբ երկաթգիծ կառուցել[25]։
Զեկույցներ ստրուկների աճուրդների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը հաղորդեց, որ Սաբհան վերածվել է ստրուկների աճուրդով զբաղվող ժամանակակից քաղաքի։ Յուրաքանչյուր ստրուկ (հիմնականում գաղթականներ Լիբիայի հարավային երկրներից, հատկապես Նիգերիայից) վաճառվում էր մոտ 325 ԱՄՆ դոլարով՝ ամեն ամիս գրանցելով մինչև 1000 նման վաճառք[26]։ Գաղթականների մեծ մասն այստեղ է եկել՝ փրկվելով Բուրկինա Ֆասոյի, Նիգերիայի և հարևան Աֆրիկյան այլ երկրների ողբերգական պայմաններից[7]։ Այնուամենայնիվ, Լիբիայում մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը պարզել է, որ, համաձայն CNN-ի[8], ստրկության վերաբերյալ լրատվամիջոցները չափազանցված են եղել, ինչպես նաև դրա հետ կապված դեպքերը հրապարակային չեն եղել[8]։
Խաֆթարն իշխանության գլուխ է անցնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարին Լիբիայի ազգային բանակի առաջնորդ Խալիֆա Խաֆթարի հավատարիմ ուժերը սկսել են Սաբհան իրենց վերահսկողության տակ վերցնելու գործընթացը և ամսվա վերջին նրանց հաջողվել է քաղաք մտնել[9]։ 2019 թվականի հունվարի 29-ին հայտարարվեց, որ Խաֆթարը հաջողությամբ գրավել է Սաբհան[10]։ Մինչև 2020 թվականի մայիսի 2-ը Տրիպոլիում գործող կառավարության հավատարիմ քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հայտարարել էին, որ աջակցում են Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ), որը ներկայումս գտնվում է ԱՀԿ-ի կողմնակից քաղաքային կառավարությունների վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Gazetteer. «Libya: largest cities and towns and statistics of their population». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Malcolm, Peter; Losleben, Elizabeth (2004). Libya. Marshall Cavendish. էջ 10. ISBN 978-0-7614-1702-6.
- ↑ Walt, Vivienne. "The Capture of Gaddafi's Son: The Reformer Who Refused to Reform Արխիվացված 2011-11-22 Wayback Machine." TIME. 19 November 2011. Retrieved 19 November 2011.
- ↑ Francesca Davis DiPiazza (2006). Libya in Pictures. Twenty-First Century Books. ISBN 0-8225-2549-6.
- ↑ Libya: Ministry of Defense: Air Force: Air Order of Battle Արխիվացված 30 Հունիս 2018 Wayback Machine GlobalSecurity.org
- ↑ Blundy, David; Lycett, Andrew (1987). Qaddafi and the Libyan Revolution. Boston and Toronto: Little Brown & Co. ISBN 978-0-316-10042-7.
- ↑ 7,0 7,1 Harrison, Emma (2017 թ․ ապրիլի 10). «Migrants from west Africa being 'sold in Libyan slave markets'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Libyan human rights body upset over CNN report of slave auctions in Libya | The Libya Observer». www.libyaobserver.ly. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Cherif, Youssef. «How far can Haftar get with his Tripoli offensive?». www.aljazeera.com.
- ↑ 10,0 10,1 10,2 «Libya: Haftar's LNA Captures The Southern City Of Sabha». Al Shahid News. 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Activists and officials from Sabha announce support to GNA | The Libya Observer». www.libyaobserver.ly. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ 12,0 12,1 DiPiazza, Francesca (2005 թ․ սեպտեմբերի 1). Libya in Pictures. Twenty-First Century Books. էջ 19. ISBN 978-0-8225-2549-3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Пранаб Мукерджи: Коррупция – это зло, которое может угнетать дух нации». Vedomosti. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ Griffiths, Katherine (2007) "Libya stalls on pledge to destroy stock of uranium" The Daily Telegraph 13 August 2007, p. 16
- ↑ Wedeman, Ben (2011 թ․ սեպտեմբերի 20). «Government forces enter Libya's Sabha, to cheers». CNN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «African migrants sold in Libya 'slave markets', IOM says». BBC News. 2017 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 17,0 17,1 «World Weather Information Service–Sebha». World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ 18,0 18,1 «Klimatafel von Sebha / Libyen» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Station 62124 Sebha». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
- ↑ Station ID for Sebha is 62124 Արխիվացված 2017-10-17 Archive-It Use this station ID to locate the sunshine duration
- ↑ Martin, B. G. (1984) "Ahmad Rasim Pasha and the Fazzan Slave Trade, 1881-1896" pp. 64-65 in Willis, John Ralph (ed.) (1984) Slaves and Slavery in Muslim Africa: The Servile Estate Cass, London, pp. 51-82, 0-7146-3201-5
- ↑ «Salvare la Fortezza Margherita» (իտալերեն). Agcnews.eu. 2014 թ․ մարտի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Worsley, D. (2000 թ․ դեկտեմբերի 19). Geological Exploration in Murzuq Basin. Elsevier. էջ 112. ISBN 978-0-08-053246-2.
- ↑ Translations on Near East and North Africa. Joint Publications Research Service. 1977. էջ 31.
- ↑ Xinhua News Agency (2008) "Chinese win Libya rail bidding" International Herald Tribune 19 February 2008, Finance Section, p. 13
- ↑ Hoad, Phil (2017 թ․ հունիսի 19). «Sabha in the spotlight: the city where migrants are sold as slaves». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբհա» հոդվածին։ |
|