Միսրատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Միսրատա
مصراتة.jpg
ԵրկիրԼիբիա Լիբիա
Մակերես2770 կմ²
ԲԾՄ10 մետր
Բնակչություն259 056 մարդ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ31
##Միսրատա (Լիբիա)
Red pog.png

Միսրատա[1], հնում՝ Միսուրատա[2] (արաբ․՝ مصراته‎‎), քաղաք Լիբիայի հյուսիս-արևմուտքում, համանուն մունիցիպալիտետի մայրաքաղաքը։ Երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է Տրիպոլիից և Բենգազիից հետո։

Քաղաքը գտնվում է Էլ Բարք հրվանդանի մոտ՝ Միջերկրական ծովի ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը՝ 259 056 մարդ (2010 թվականի տվյալներով)[3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսրատայի անվանման սեմական ստուգաբանությունը կապված է այն հանգամանքի հետ, որ քաղաքը տեղակայված է փյունիկյան Կարթագենից դեպի արևելք։ «Արևելք» բառը՝ որպես վայրի անվան օգտագործումը տարածված է սեմական այլ լեզուներում, օրինակ՝ Միշրաքը՝ արաբերենով, Մասրախը՝ սաբեյական լեզվով և Միզրախը՝ հին եբրայերենով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսրատյի գլխավոր մզկիթը

Ըստ տարբեր աղբյուրների՝ համաձայնություն չկա այն հարցի շուրջ, թե արդյոք քաղաքը հիմնադրվել է փյունիկեցիներ (3000 տարի առաջ), հին հռոմեացիների[4] կամ մուսուլման նվաճողների կողմից (մ․թ․ա․ 7-րդ դար)[5][6][7], և այն մասին, թե ինչ է եղել նրա հին անվանումը (Տուբակտիս[5][6], Տուբակտ[7] կամ Տուբարտիս[4])):

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Լիբիայում ապստամբության ժամանակ քաղաքը եղել է ընդդիամադիր ուժերի կենտրոններից մեկը։ Քաղաքն ակտիվորեն ռմբակոծվել է և մեծապես ավերվել[8]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսրատան երկրի կարևոր տնտեսական կենտրոնն է: Քաղաքն ունի մետալուրգիական արդյունաբերություն, գազի վերամշակման գործարան, սննդի արդյունաբերության մի շարք ձեռանարկություններ[9], և տեքստիլ ձեռնարկություններ։

Քաղաքից արևելք է գտնվում Libyan Iron and Steel Company մետալուրգիական կոմբինատը, որը խոշորագույններից մեկն է արաբական երկներում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որտեղ միանում են առափնյա քաղաքները, ինչպես նաև ներքին շրջանները միացնող ճանապարհները։ Քաղաքից 10 կմ հեռավորության վրա տեղակայված է Քասր Ահմադի մեծ նավահանգիստը[10]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Էլ Բարկ հրվանդանի մոտ՝ Միջերկրական ծովի ափից 5 կմ հեռավորության վրա, Տրիպոլիից 210 կմ դեպի արևելք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Северная Африка // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 188—189. — ISBN 5-85120-055-3
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 231.
  3. World Gazetteer: Mişrātah - profile of geographical entity including name variants
  4. 4,0 4,1 «Misurata»։ The Columbia Electronic Encyclopedia, 6th ed։ Columbia University Press։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2006-12-07 
  5. 5,0 5,1 «Misratah»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica, Inc.։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2006-12-07 
  6. 6,0 6,1 «Misratah, Libya, Pictures»։ Microsoft Encarta Online Encyclopedia 2001։ Microsoft Corporation։ 2001։ Արխիվացված է օրիգինալից 2002-06-05-ին։ Վերցված է 2006-12-07 
  7. 7,0 7,1 «Misurata»։ Encyclopaedia of the Orient։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2006-12-07 
  8. В ходе боёв за Мисурату был разрушен центр города
  9. Мисурата / Большой Энциклопедический словарь. 2000.
  10. Мисурата հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4