Ռումինական լեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռումինական լեյ
Leu românesc
500 լեյ արժողության թղթադրամ (2005)
500 լեյ արժողության թղթադրամ (2005)
ISO 4217 կոդ RON
Երկիր Ռումինիա Ռումինիա
Կազմված է 100 ռումինական բանից
Մետաղադրամներ 1, 5, 10, 50 բան
Թղթադրամներ 1, 5, 10, 50, 100, 200, 500 լեյ
Կենտրոնական բանկ Ռումինիայի ազգային բանկ
Վեբ-կայք www.bnr.ro
1 EUR = 1 EUR ~ 4,5[1] RON

Ռումինական լեյը (ռումիներեն՝ leu-առյուծ, հոգն. lei) Ռումինիայի ազգային արժույթն է։ Լեյի արտադրյալը բանն է՝ «1 լեյ = 100 բան» հարաբերակցությամբ։ Կոդ՝ ISO 4217 RON (ROmanian New Leu, մինչև 2005 թ. - ROL, ROmanian Leu, 2015 թվականից - RON, Romanian Leu):

Համառուսական արժութային դասակարգչի համաձայն՝ Ռումինիայի ազգային արժույթը կոչվել է.

  • ROL -սկզբում՝ լեյ, իսկ 2005 թվականի հունիսի 1-ից մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը հին ռումինական լեյ,
  • RON - 2005 թվականի հունիսի 1-ից նոր ռումինական լեյ, հետո պարզապես լեյ, ավելի ուշ դարձյալ նոր ռումինական լեյ, ներկայում՝ ռումինական լեյ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1660 թվականին հատված մետաղադրամ՝ առյուծի պատկերով (համարվում է ռումինական լեյի նախատիպը)

Մինչև Ռումինիայի ներկայիս տարածքի ներառումը Հռոմեական կայսրության կազմ, շրջանառության մեջ են եղել հունական, հռոմեական, մակեդոնական, ինչպես նաև կելտական, գետական, դակյան դրամներ։ Կելտական և դակյան դրամների հունական կրկնօրինակները հատվել են մ. թ. ա. մոտ 300 թվականից մինչև մ. թ. 1-ին դարը։ 2-3-րդ դարերում շրջանառության մեջ են եղել գլխավորապես հռոմեական, հետագայում՝ մինչև 14-րդ դարը, առավելապես՝ բյուզանդական դրամներ[2]։

14-րդ դարից շրջանառության մեջ են մտել հունգարական, չեխական, բուլղարական, վենետիկյան, ջենովական և այլ դրամներ։ Վալախիայում արծաթյա դինարներ և բանիներ սկսել է հատել Վլադիսլավ I-ը (1364-1377), Մոլդովայում՝ արծաթյա գրոշներ է հատել Պետրու I Մուշատը (1375-1391)։ Տրանսիլվանիայում դրամների հատումը սկսվել է 14-րդ դարում։ 16-րդ դարից սկսած՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, հատվել են թուրքական դրամներ, ապա 1690-1780 թվականներին՝ ավստրիական։

1 լեյ արժողության մետաղադրամ Կարոլ I-ի դիմանկարով (1885)[3]

1853 թվականին Ռումինիայի անկախության համար պայքարող կազմակերպություններից մեկում տպվել են 10 դուկատ արժողության թղթադրամներ։ Դրանց վրա առկա էին Օսմանյան տիրապետության դեմ պայքարող գործիչներ Դ. Բրետիանուի, Կ. Ռոզետտիի և Ս. Գոլեսկուի ստորագրությունները։ Սրանք շրջանառության մեջ չեն դրվել, բայց թղթադրամների ռումինական գրացուցակում ներկայացվում են որպես առաջին ռումինական թղթադրամներ։

1856 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայի բանկը թողարկում է թղթադրամներ, որոնց անվանական արժեքը գրված էր երկու լեզվով՝ ռումիներեն (լեյ) և ֆրանսերեն (պիաստր)։

1867 ապրիլի 22-ին շրջանառության մեջ է մտնում լեյը, որը հավասար էր 100 բանի։ Ներդրվում է Լատինական դրամական միության համանմանությամբ դրամական համակարգ (Ռումինիան պաշտոնապես չէր մտնում միության մեջ)։

1867-1890 թվականներին զուգահեռաբար շրջանառվել են լեյը և ֆրանսիական ֆրանկը։ 1877 թվականին թողարկվել են «հիպոտեկային թղթադրամներ»՝ Ֆինանսների նախարարության և Ռումինիայի ազգային բանկի կողմից (չնայած բանկը ստեղծվել է 1880 թվականին միայն)։

1890 թվականից սկսած՝ լեյը դարձել է միակ ազգային արժույթը[4]։

100 լեյ արժողության մետաղադրամ՝ Կարոլ II-ի դիմանկարով (1936)[5]

1917 թվականին գերմանական և ավստրոհունգարական զորքերի կողմից շրջափակված տարածքներում շրջանառվել են Ռումինիայի կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամներ՝ 25 բանից մինչև 1000 լեյ։ Պատերազմից հետո Ավստրո-Հունգարիայից Ռումինիային անցած տարածքների մի մասում՝ 1918 թվականի դեկտեմբերի 1-ից, սկսել է նորից կիրառվել լեյը։

1919 թվականին հունիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը իրականացվել է թղթադրամների դրոշմակնքում՝ Ավստրոհունգարական բանկի դրոշմակնիքով՝ «TIMBRU SPECIAL ROMANIA» (բացառությամբ 1 և 2 կրոն արժողության թղթադրամների)։ Դրոշմակնքված կրոնները, ինչպես նաև 1 և 2 կրոն արժողության թղթադրամները հավասարապես շրջանառվել են՝ 1 լեյը=2 կրոն հարաբերակցությամբ։ Կրոնների գործածությունից հանումը սկսվել է 1920 թվականի սեպտեմբերի 1-ին և շարունակվել մինչև 1921 թվականի վերջը։

1944 թվականին ոչ մեծ քանակությամբ թողարկվել են «Կարմիր բանակի հրամանատարության» թղթադրամներ՝ 5-ից 1000 լեյ անվանական արժեքով։ 1944 թվականի հոկտեմբերին Ռումինիայի կառավարությունը հետ է գնել այդ լեյերը, շրջանառությունից դուրս եկած լեյերը հանձնվել են խորհրդային ռազմական հրամանատարությանը։

1947 թվականի հունվարի 15-ից 22-ը անցկացվել է դրամային ռեֆորմ։ Հին դրամական միավորները փոխարինվել են 1947 թվականի նմուշի լեյով։

5 լեյ արժողության մետաղադրամ Միխայ I-ի դիմանկարով (1947)[6]

1952 թվականի հունվարի 28-ից 31-ը իրականացվել է դրամական երկրորդ ռեֆորմը, դրամական միավորը փոխարինվել՝ 1952 թվականի նմուշի լեյով։ Առաջին հազար լեյը փոխարինվել է 100:1, երկրորդ և երրորդ հազարը՝ 200:1, իսկ 3000 հին լեյից բարձրը՝ 400:1 հարաբերակցությամբ։ Պետական և կորպորատիվ ձեռնարկությունների դրամական միջոցները փոխանակվել են 200:1, բանկային հաշիվների վրա եղած միջոցները 20:1 հարաբերակցությամբ։ Բնակիչների բանկային խնայողությունները՝ առաջին հազարի դեպքում հաշվարկվել են 50:1, երկրորդի և երրորդի դեպքում՝ 100:1, չորրորդից սկսած՝ 200:1 հարաբերակցությամբ, իսկ վարձերը, հարկերը և աշխատավարձերը՝ 20:1 հարաբերակցությամբ[2]։

Օրենքի համաձայն՝ 2004 թվականի հուլիսի 14-ից 2005 թվականի հուլիսի 1-ը շրջանառության մեջ է դրվել նոր լեյը (=10000 հնին համապատասխան)[7][8]։ Հին թղթադրամները և մետաղադրամները որպես օրինական վճարման միջոց ընդունվել են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը։

2007 թվականի հունվարի 1-ից Ռումինիայի ազգային բանկը հին լեյերը փոխարինում է նորերով՝ առանց քանակի և ժամկետի սահմանափակման։

Լեյը Ռումինիայի Ազգային Հանրապետությունում և Ռումինիայի Խորհրդային Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
ROL 1 1952 obverse.jpg ROL 1 1952 reverse.jpg 1 118×57 շագանակագույն
դեղին
Արժեքը Ռումինիայի Ազգային Հանրապետության զինանշանը
ROL 3 1952 obverse.jpg ROL 3 1952 reverse.jpg 3 122×61 մուգ շագանակագույն
դեղնականաչ
ROL 5 1952 obverse.jpg ROL 5 1952 reverse.jpg 5 122×65 կապույտ
դեղին
գեղջկուհու դիմանկար Դամբի կառուցումը
ROL 10 1952 obverse.jpg ROL 10 1952 reverse.jpg 10 135×73 մանուշակագույն
կանաչ
աշխատավորի դիմանկար քարհանքի մշակում
ROL 25 1952 obverse.jpg ROL 25 1952 reverse.jpg 25 148×80 կանաչ
շագանակագույն
Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար
Թուդոր Վլադիմիրեսկուի դիմանկարը (1780-1821)
հացաբույսերի բերքահավաք
ROL 100 1952 obverse.jpg ROL 100 1952 reverse.jpg 100 168×90 երկնագույն Ռումինիայի Ազգային Հանրապետության զինանշանը
1848 թվականի հեղափոխության առաջնորդներից մեկի՝
Նիկոլայե Բելչեսկուի դիմանկարը (1819-1852)
Ազատ մամուլի տունը Բուխարեստում
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1966 թվականի թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
ROL 1 1966 obverse.jpg ROL 1 1966 reverse.jpg 1 103×52 մուգ դարչնագույն
դեղին
Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը Արժեքը
ROL 3 1966 obverse.jpg ROL 3 1966 reverse.jpg 3 114×57 կապույտ
բաց շագանակագույն
ROL 5 1966 obverse.jpg ROL 5 1966 reverse.jpg 5 124×62 շագանակագույն
կապույտ
նավահանգստի համայնապատկեր
ROL 10 1966 obverse.jpg ROL 10 1966 reverse.jpg 10 131×65 մանուշակագույն
կանաչ
դաշտի համայնապատկեր
ROL 25 1966 obverse.jpg ROL 25 1966 reverse.jpg 25 140×70 կանաչ
շագանակագույն
Ռումինայի Խորհրդային Հանրապետության զինանշանը,
Վալախիայի 1821-ի ապստամբության ղեկավար
Թուդոր Վլադիմիրեսկուի դիմանկարը
(1780-1821)
արդյունաբերական արտադրություն
ROL 50 1966 obverse.jpg ROL 50 1966 reverse.jpg 50 145×72 կանաչ Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը,
Միավորված Ռումինիայի առաջին ղեկավար
Ալեքսանդրու Յոհան Կուզայի (1820-1873) դիմանկարը
Յասիի մշակույթի պալատը
ROL 100 1966 obverse.jpg ROL 100 1966 reverse.jpg 100 153×75 կապույտ
երկնագույն
Ռումինիայի Խորհրդային Հանրապետության զինանշանը,
1848 թվականի հեղափոխության առաջնորդներից մեկի՝
Նիկոլայե Բելչեսկուի դիմանկարը
(1819-1852)
Ateneul Român համերգասրահը Ռումինիայում
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

Լեյը 1990-2006 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք Նյութ Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Քաշ
(գ)
Դրամաշուրթ Թողարկման տարեթիվ
1leu1992a.png1leu1992b.png 1 պղնձապատ
պողպատ
19 1,3 2,5 հարթ 1992[9]
1leu1993a.png1leu1993b.png 1993-1996
2000 2002-2006[10]
5lei1992a.png5lei1992b.png 5 նիկելապատ
պողպատ
21 1,5 3,35 1992-1995
2000 2002 2003[11]
10lei1990a.png10lei1990b.png 10 23 1,7 4,65 հարթ՝ երեք ալիքաձև գծերով՝
առանձնացված հորիզոնական շեղանկյունիկներով
1990-1992[12]
10lei1993a.png10lei1993b.png հարթ 1993-1995
2000 2002 2003[13]
20lei1991a.png20lei1991b.png 20 բրոնզապատ
պողպատ
24 1,6 5,00 1991-1996
2000 2002 2003[14]
50lei1991a.png50lei1991b.png 50 26 1,62 5,90 1991-1996
2000 2002 2003[15]
100lei1991a.png100lei1991b.png 100 նիկելապատ
պողպատ
29 2,0 8,75 հարթ՝ եռակի ROMANIA գրությամբ՝
առանձնացված 8 թևանի 3 աստղով
1991-1996
2000 2002-2006[16]
500lei2000a.png500lei2000b.png 500 Al+Mg 25 3,2 3,70 հարթ՝ եռակի ROMANIA գրությամբ,
առանձնացված հորիզոնական
շեղանկյունիկներով
1999 2000
2002-2006[17]
1000lei2000a.png1000lei2000b.png 1000 22,2 2,00 ընդհատվող ատամնավոր 2000-2004
2005 2006[18]
5000lei2001a.png5000lei2001b.png 5000 24 2,4 2,50 հարթ 2001-2004
2005 2006[19]
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1996 թվականին՝ բարձր ինֆլյացիայի հետևանքով, 100 լեյ և դրանից քիչ արժողության մետաղադրամները դադարել են հատվել։

1999-2001 թվականներին շրջանառության մեջ են դրվել 500, 1000 և 5000 լեյ արժողության մետաղադրամներ։ Նոր մետաղադրամների ձևավորումը հավանության չի արժանացել ռումինական հասարակության շրջանում[20]։ 500 լեյ արժողության մետաղադրամների ծավալը բավական մեծ էր, և այսպիսի մետաղադրամների նույնիսկ փոքր քանակը լցնում էր ամբողջ դրամապանակը և գրպանը։ 1000 լեյ արժողության մետաղադրամներն ընդհակառակը՝ չափազանց փոքր էին, իսկ 5000 լեյ արժողության մետաղադրամներն անհնար էր օգտագործել խաղային և առևտրային ապարատներից օգտվելիս, որովհետև դրանք ոչ թե շրջանի ձև ունեին, այլ տասներկուանկյունի։

1991 թվականի թղթադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
ROL 500 1991 obverse.jpg ROL 500 1991 reverse.jpg 500 156×74 շագանակագույն քանդակագործ Կոնստանտին Բրանկուզի Կոնստանին Բրանկուզին և իր «Անվերջանալի շարասյունը» 1991 թվականի հունվար
1991 թվականի ապրիլ
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1991-1994 թվականների թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
ROL 200 1992 obverse.jpg ROL 200 1992 reverse.jpg 200 155×76 նարնջագույն
երկնագույն
Գրեգորե Անտիպա, լաստանավ Դանուբ գետի վրա, Սուլինայի փարոսը, ձկնկուլ Թռչուն, ձուկ, Դանուբի դելտայի քարտեզ 1992
դեկտեմբեր
ROL 500 1992 obverse.jpg ROL 500 1992 reverse.jpg 500 160×76 մոխրագույն Կոնստանին Բրանկուզին և իր «Անվերջանալի շարասյունը» Կոնստանին Բրանկուզիի քանդակները
ROL 1000 1991 obverse.jpg ROL 1000 1991 reverse.jpg 1000 167×76 կարմիր
կանաչ
շագանակագույն
բանաստեղծ
Միխայ Էմինեսկու
(1850-1889)
Պուտնայի վանքը 1991
սեպտեմբեր
ROL 1000 1993 obverse.jpg ROL 1000 1993 reverse.jpg 1993
մայիս
ROL 5000 1992 obverse.jpg ROL 5000 1992 reverse.jpg 5000 172×76 կապույտ
մանուշակագույն
Ավրամ Յանկու Ալբա Յուլյա ամրոցի գլխավոր դարբասը 1992
մարտ
ROL 5000 1993 obverse.jpg ROL 5000 1993 reverse.jpg 1993
մայիս
ROL 10000 1994 obverse.jpg ROL 10000 1994 reverse.jpg 10 000 180×76 կարմիր
մանուշակագույն
Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա
(1871-1940)
Արձաններ՝ «Ֆորտունա», «Մտածող մարդը»,
Բուխարեստի պատմական թանգարանը
1994
փետրվար
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1996-2000 թվականների թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
ROL 1000 1998 obverse.jpg ROL 1000 1998 reverse.jpg 1000 140×61 երկնագույն բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889) Հիստրիայի ավերակները,
ճարճատուկ (լատ.՝ Cichorium), լորենու տերևներ
1998
ROL 5000 1998 obverse.jpg ROL 5000 1998 reverse.jpg 5000 145×64 նարնջագույն փիլիսոփա Բլագա Լուչիան (1895-1961),
նարգիզ (լատ.՝ Narcissus)
Խաղողի տերև
ROL 10000 1999 obverse.jpg ROL 10000 1999 reverse.jpg 10 000 150×67 կանաչ Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա
(1871-1940),
Gentiana asclepiadea (ծաղիկ)
Կուրտա դը Արջեսի տաճար 1999
ROL 50000 1996 obverse.jpg ROL 50000 1996 reverse.jpg 50 000 155×70 մանուշակագույն կոմպոզիտոր և դիրիժոր Ջորջե Էնեսկու (1881-1955),
ռեմոնտանտ մեխակներ (լատ.՝ Dianthus caryophyllus)
Բուխարեստի Ateneul Român համերգասրահ 1996
ROL 50000 2000 obverse.jpg ROL 50000 2000 reverse.jpg 2000
ROL 100000 1998 obverse.jpg ROL 100000 1998 reverse.jpg 100 000 160×73 նարնջագույն
վարդագույն
նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907)
տուղտ (լատ.՝ Althaea)
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից 1998
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

1999-2003 թվականների թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
ROL 2000 1999 obverse.jpg ROL 2000 1999 reverse.jpg 2000 143×63 երկնագույն Արեգակնային համակարգի ոճավորված պատկեր Ռումինիայի քարտեզը՝ վրան նշված
1999 թվականի օգոստոսի 11-ի Արեգակի խավարումը
1999
ROL 10000 2000 obverse.jpg ROL 10000 2000 reverse.jpg 10 000 150×67 կանաչ Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա (1871-1940)
Gentiana asclepiadea (ծաղիկ)
Կուրտա դը Արջեսի տաճարը 2000[21]
ROL 50000 2001 obverse.jpg ROL 50000 2001 reverse.jpg 50 000 155×70 մանուշակագույն կոմպոզիտոր Ջորջե Էնեսկու (1881-1955)
ռեմոնտանտ մեխակներ
Dianthus caryophyllus
Բուխարեստի Ateneul Român համերգասրահը 2001[22]
ROL 100000 2001 obverse.jpg ROL 100000 2001 reverse.jpg 100 000 160×73 նարնջագույն նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907)
տուղտ (լատ.՝ Althaea)
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից
ROL 500000 2000 obverse.jpg ROL 500000 2000 reverse.jpg 500 000 165×76 դեղին օդաչու և ավիակոնստրուկտոր Աուրել Վլայկու (1882-1913)
Ալպյան առյուծաճանկ (լատ.՝ Leontice)
աերոպլանի գծագիր, արծվի գլուխ 2000[23]
ROL 1000000 2003 obverse.jpg ROL 1000000 2003 reverse.jpg 1 000 000 168×78 երկնագույն դրամատուրգ Յոն Լուկա Կարաջալե (1852-1912)
բուրավետ մանուշակ (լատ.՝ Víola odoráta)
Բուխարեստի ազգգային թատրոնի շենքը,
գրողի հուշարձանը
2003[24]
Պատկերի մասշտաբը՝ 1,0 փիքսել 1 մմ-ի վրա։

Նոր լեյ (2005 թվականից սկսած)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(բան)
Նյութ Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Զանգված
(գ)
Դրամաշուրթ Թողարկման տարեթիվ
1 արույրով գալվ.
պողպատ
16,75 1,6 2,7 հարթ 2005-2008 2009
2010-2015[25]
5 պղնձով գալվ.
պաղպատ
18,25 1,6 2,78 ատամնավոր 2005-2015
10 նիկելով գալվ.
պողպատ
20,5 1,8 4,0 ընդհատվող ատամնավոր
2005-2015
50 արույր 23,75 1,9 6,1 հարթ՝ կրկնակի ROMANIA գրությամբ,
առանձնացված հնգաթև աստղերով
2005 2006 2007
2008 2009 2010
2011 2012-2015[26]
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա

1 բան արժողության մետաղադրամ շրջանառության մեջ գրեթե չկա[27], մանրածախ առևտրում բոլոր գները կլորացվում են մինչև 5 բան, իսկ վերջին ժամանակներում՝ մինչև 10 բան։

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք
(լեյ)
Չափեր
(մմ)
Հիմնական գույներ Նկարագրություն Թողարկման տարեթիվ
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
1 leu. Romania, 2005 a.jpg 1 leu. Romania, 2005 b.jpg 1 120×62 կանաչ Պատմաբան, գրող և քաղաքական գործիչ
Նիկոլայե Յորգա
(1871-1940)
Gentiana asclepiadea (ծաղիկ)
Կուրտա դը Արջեսի տաճարը 2005
հուլիսի 1[28]
5 lei. Romania, 2005 a.jpg 5 lei. Romania, 2005 b.jpg 5 127×66 մանուշակագույն կոմպոզիտոր և դիրիժոր Ջորջե Էնեսկու (1881-1955),
ռեմոնտանտ մեխակներ (լատ.՝ Dianthus caryophyllus)
Բուխարեստի Ateneul Român համերգասրահը 2005
հուլիսի 1[29]
10 lei. Romania, 2008 a.jpg 10 lei. Romania, 2008 b.jpg 10 133×72 վարդագույն նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկու (1838-1907)
տուղտ (լատ.՝ Althaea)
հատված նկարչի՝ «Գյուղական տուն Օլթենիայում» նկարից 2005
հուլիսի 1
2008
հուլիսի 1[30]
50 lei. Romania, 2005 a.jpg 50 lei. Romania, 2005 b.jpg 50 140×77 դեղին օդաչու և ավիակոնստրուկտոր Աուրել Վլայկու (1882-1913)
Ալպյան առյուծաճանկ (լատ.՝ Leontice)
աերոպլանի գծագիր, արծվի գլուխ 2005
հուլիսի 1[31]
100 lei. Romania, 2005 a.jpg 100 lei. Romania, 2005 b.jpg 100 147×82 երկնագույն դրամատուրգ Յոն Լուկա Կարաջալե (1852-1912)
բուրավետ մանուշակ
(լատ.՝ Víola odoráta)
Բուխարեստի ազգգային թատրոնի շենքը,
գրողի հուշարձանը
2005
հուլիսի 1[32]
200 lei. Romania, 2006 a.jpg 200 lei. Romania, 2006 b.jpg 200 150×82 նարնջագույն փիլիոփա, դիվանագետ, մշակույթի գործիչ
Լուչիան Բլագա (1895-1961)
կակաչներ
ջրաղաց, Համանջիական մշակույթի արձանիկ (նոր քարի դար) 2006
դեկտեմբերի 1[33]
500 lei. Romania, 2005 a.jpg 500 lei. Romania, 2005 b.jpg 500 153×82 կանաչ
մանուշակագույն
բանաստեղծ Միխայ Էմինեսկու (1850-1889)
Մանրատերև լորենի (լատ.՝ Tilia cordata)
Յասի քաղաքի կենտրոնական համալսարանական գրադարանի շենքը 2005
հուլիսի 1[34]
Պատկերի մասշտաբը՝ 3,0 փիքսել 1 մմ-ի վրա։

Փոխարժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում՝ Ռումինիայում կիրառվում է փոխարժեքի լողացող ռեժիմը։

Եվրոյի նկատմամբ ռումինական լեյի փոխարժեքի փոփոխության գծագիր
(սկսած 1999 թվականից)


RON ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
Currate.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buzdugan G., Luchian O., Oprescu C.C., Monede şi banknote româneşti, Bucureşti, «Sport - turism», 1977 — 429 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Banca Naţională a României, (Banque nationale de Roumanie)
  2. 2,0 2,1 История валюты Румынии
  3. Coins of Romania.
  4. «Румынский лей»։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-15-ին։ Վերցված է 2017-03-04 
  5. Romanian coins — 100 lei 1936
  6. Romanian coins — 5 lei 1947
  7. Redenomination of domestic currency
  8. «Деноминация Румынского Лея»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-21-ին։ Վերցված է 2017-03-04 
  9. Romanian coins — 1 leu 1992
  10. Romanian coins — 1 leu 1993
  11. Romanian coins — 5 lei 1992
  12. Romanian coins — 10 lei 1990
  13. Romanian coins — 10 lei 1993
  14. Romanian coins — 20 lei 1991
  15. Romanian coins — 50 lei 1991
  16. Romanian coins — 100 lei 1991
  17. Romanian coins — 500 lei 1999, 2000
  18. Romanian coins — 1000 lei 2000-2004
  19. Romanian coins — 5000 lei 2001-2004
  20. RomanianCoins.org — 500 lei 2001
  21. Lei 10.000 polymer banknote - September 2000 issue
  22. Lei 50,000 polymer banknote - December 2001 issue
  23. Lei 500,000 poylmer banknote - October 2000 issue
  24. Lei 1,000,000 polymer banknote - December 2003 issue
  25. Romanian coins — 1 ban, 5, 10 and 50 bani 2005 - 2010
  26. Coins in circulation.
  27. Moneda de 1 ban n-are cautare (ռում.)
  28. 1 leu - Nicolae Iorga
  29. 5 lei - George Enescu
  30. 10 lei - Nicolae Grigorescu (2005)
  31. 50 lei - Aurel Vlaicu
  32. 100 lei - I.L. Caragiale
  33. 200 lei - Lucian Blaga
  34. 500 lei - Mihai Eminescu

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 534 CC BY-SA icon 80x15.png