Առյուծաճանկ (լատին․՝ Leontice), առյուծաթաթ, առյուծատունկ, ծորենազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝ առյուծաճանկ հայկական (L. armeniaca)։ Տարածված է Արարատի մարզում։ Աճում է չոր, կավային կամ կավաքարային լանջերին։
Ցողունը գորշակապույտ Է, բարձրությունը՝ 10-25 սմ՝ ստորգետնյա պալարանման հաստացումով։ Տերևները եռաբաժան են, ցողունի վրա՝ 2-3 հատ։ Ծաղկաբույլը ողկույզ է, պսակաթերթիկները՝ դեղին, հիմքում՝ նեկտարակիր փոսիկով։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը տուփիիկ է։ Գեղազարդիչ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։