Ռոստամ և Սոհրաբ
Ռոստամ և Սոհրաբ տաջ.՝ Рустам ва Сӯҳроб | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | էպոս |
Թվական | 1971 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Կիմյագարով |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Կոլտունով |
Դերակատարներ | Բիմբոլատ Վատաև Խաշիմ Գադոև Օթար Կոբերիձե Ալիմ Խոջաև Սվետլանա Նորբաևա Գիվի Թոխաձե |
Օպերատոր | Դավլաթնազար Խուդոնազարով |
Երաժշտություն | Արիֆ Մելիքով |
Կինոընկերություն | Տաջիկֆիլմ |
Տևողություն | 5483 s |
Նախորդ | Ասք Ռոստամի մասին |
Հաջորդ | Ասք Սիյավուշի մասին |
Ռոստամ և Սոհրաբ (տաջիկերեն՝ Рустам ва Сӯҳроб, ռուսերեն՝ Рустам и Сухраб), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Բորիս Կիմյագարովի կողմից՝ Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգության մոտիվներով։ Կինոնկարը նշված թեմայով նկարահանված կինոեռապատումի երկրորդ ֆիլմն է։ 1972 թվականին Թբիլիսիում կայացած 5-րդ Համամիութենական կինոփառատոնում արժանացել է մրցանակի և պարգևի՝ էկրանին ժողովրդական հերոսական էպոսն արտացոլելու համար[1]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է հին իրանական լեգենդար դյուցազն և քաջ զինվոր Ռոստամի, գեղեցկուհի Թեհմինայի նկատմամբ նրա բանաստեղծական սիրո, նախանձոտ շահ Քավուսի դավաճանության և նենգության, Ռոստամի և իր որդու` Սոհրաբի հանդիպման և վերջինիս ողբերգական մահվան մասին։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Բիմբոլատ Վատաև | Ռոստամ |
Խաշիմ Գադոև | Սոհրաբ |
Օթար Կոբերիձե | Քավուս |
Ալիմ Խոջաև | բանաստեղծ |
Սվետլանա Նորբաևա | Թեհմինա |
Մախմուջոն Վախիդով | Թուլադ |
Սայրամ Իսաևա | Գուրդոֆարիդ |
Ռազզակ Համրոև | Հուման |
Գուրմինջ Զավկիբեկով | Ժանդարազմ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Բորիս Կիմյագարով | ռեժիսոր |
Գրիգորի Կոլտունով | սցենարիստ |
Դավլաթնազար Խուդոնազարով | օպերատոր |
Արիֆ Մելիքով | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարը հայերեն լեզվով կրկնօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում և համարվում է կրկնօրինակման լավագույն նմուշներից մեկը։ Էկրանային տեքստի հեղինակը Վարոս Հովակիմյանն է, ռեժիսորը` Լևոն Գրիգորյանը, խմբագիրը` Մարգարիտա Մելիքյան։
Դերերը կրկնօրինակել են`
- Սոս Սարգսյանը
- Վլադիմիր Աբաջյանը
- Էդգար Էլբակյանը
- Արծրուն Մանուկյանը
- Դոնարա Մկրտչյանը
- Մարգո Մուրադյանը
- Մայիս Կարագյոզյանը
- Թորոս Սարգսյանը
- Հովակ Գալոյանը
- Ռազմիկ Արոյանը
- Գարուշ Խաժակյանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.82
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստամ և Սոհրաբ (1971)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|