Սվետլանա Նորբաևա (ուզբ.՝ Norboyeva Oydin Abdulhaqovna, մարտի 5, 1944(1944-03-05)[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային ուզբեկ դերասանուհի։ Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979 թ.):
Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1964 թվականից։ Նրա առաջին խաղը կինոյում եղել է Ու. Նազարովի «Սուրայ» ֆիլմում մարմնավորած Սուրայի դերը։ Մշտապես ներգրավված է եղել ուզբեկերեն ֆիլմերի կրկնօրինակման գործընթացում։ «26-րդին չկրակել» ֆիլմում Նադիայի դերի համար արժանացել է Ուզբեկստանի Լենինյան կոմսոմոլի մրցանակի։ Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման է արժանացել 1979 թվականին[2]։