Օթար Կոբերիձե
Օթար Կոբերիձե վրաց.՝ ოთარ კობერიძე | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1924[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 9, 2015 (90 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Լիա Էլիավա |
Պարգևներ և մրցանակներ | |
Օթար Կոբերիձե (վրաց.՝ ოთარ კობერიძე, դեկտեմբերի 17, 1924[1], Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2015, Թբիլիսի, Վրաստան[2]), վրացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օթար Կոբերիձեն ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 17-ին Թբիլիսիում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
1947-1949 թվականներին հեռակա սովորել է Թբիլիսիի իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում։
1948 թվականին, ավարտելով Թբիլիսիի կինոստուդիային (այժմ՝ «Վրացֆիլմ» կինոստուդիա) կից Կինոդերասաննրի դպրոցը, որպես դերասան աշխատել է Սուխումի դրամատիկական թատրոնում։
«Վրացֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես դերասան (1956) ու ռեժիսոր (1963)։
1941 թվականին նկարահանվել է իր առաջին ֆիլմում՝ «Սև լեռներում»։ 1948 թվականին ոչ մեծ դեր է կատարել «Քեթո և Կոտե» ֆիլմում։ Համամիութենական ճանաչում է ձեռք բերել «Բաշի աչուկ» (1956) ֆիլմի գլխավոր դերը կատարելուց հետո։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում[3]։ Դրանցից են՝ «Ուրիշի երեխաները», «Ալադինի կախարդական լամպը», «Փոքրիկ իշխան», «Ասք Սիյավուշի մասին», «Կարմիր վրան», «Ասք Ռոստամի մասին», «Դաթա Թութաշխիա», «Կյանքը հրաշալի է»։
Եղել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասան։
Օթար Կոբերիձեն մահացել է 2015 թվականի մարտի 9-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբխազիայի Ինքնավար Հանրապետության վաստակավոր արտիստ
- 1958 - Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ
- 1967 - Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Աբխազիայի ժողովրդական արտիստ
- 2002 - Մ. Աբաշիձեի անվան մրցանակի դափնեկիր[4]
- «Մարտական ծառայության համար» մեդալ
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան (1985)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941 - Սև լեռներում (կարճամետրաժ) - պարտիզան
- 1948 - Քեթո և Կոտե - էպիզոդիկ դեր
- 1957 - Բաշի աչուկ - Գլախո Բաշի աչուկ
- 1957 - Կնոջ ճակատագիրը - Ակակի
- 1957 - Ես կասեմ ճշմարտությունը - Օթար Դևիձե
- 1958 - Մամլուք - Մահմուդ
- 1958 - Ուրիշի երեխաները - Դաթո
- 1959 - Օր վերջին, օր առաջին - Լևան
- 1960 - Ловцы губок - Պետրիս
- 1960 - Ընդհատված երգ - Գուրամ Գելովանի
- 1961 - Լյուբուշկա - ընկեր Գրեչուխա
- 1962 - 713-րդը խնդրում է վայրէջք - Հենրի
- 1963 - Գեներալն ու մարգարտածաղիկները - Պետեր Ռանար
- 1963 - Երազանքին ընդառաջ - Իվան Բատալով
- 1964 - Ծովի երեխաները - նավաստի Գուրամ
- 1964 - Նրանք գնում էին արևելք - վիրավոր իտալացի զինվոր
- 1964 - Ցարի հարսնացուն - Գրիգորի
- 1965 - Որոգայթ - Էդ Գրեգորի
- 1965 - Այսօր նոր ատրակցիոն կա - Մարատ Մեսխիև, վարժեցնող
- 1966 - Ալադինի կախարդական լամպը - սուլթան
- 1966 - Փոքրիկ իշխան - օդաչու
- 1967 - Քաղաքը վաղ է արթնանում - Թենգիզ
- 1967 - Կոմիսար - էպիզոդիկ դեր
- 1968 - Բազեի հետքը - Տաշունկա Վիտկո
- 1969 - Կարմիր վրան - Չեչոնի
- 1970 - Առաքելություն Քաբուլում - Նադիր շահ
- 1971 - Դաիսի - ԿԻազո
- 1971 - Ասք Ռոստամի մասին - Քավուս
- 1971 - Ռոստամ և Զոհրաբ - Քավուս
- 1972 - Գաղտնարան Կարմիր քարերի մոտ - Լոյնաբ
- 1973 - Աշնան տաք արև - թանգարանի տնօրեն
- 1974 - Մի կյանքը քիչ է - Կուրբաշի
- 1976 - Իսկական թիֆլիսեցին և մյուսները - ավտոսիրող
- 1976 - Փախուստ արևածագին - Կոցիա Էրիսթավի
- 1976 - Ասք Սիյավուշի մասին - Քավուս
- 1977 - Դաթա Թութաշխիա - Սախնով
- 1978 - Ճանապարհ դեպի Սոֆիան
- 1979 - Սպասեք կապավորին - պարտիզանական ջոկատի հրամանատար
- 1980 - Կյանքը հրաշալի է - Ալվարադո
- 1982 - Դիմիտրի II - Տարսաիչ Օրբելի
- 1982 - Կրակե ճանապարհներ (սերիալ, ֆիլմ 3) - Դյունդար, հարուստ թուրք
- 1983 - Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն - դերասան
- 1985 - Գալիք դարին - կոմս Չանո
- 1985 - Ո՞վ է չորրորդը - գնդապետ
- 1988 - Դոն Կիխոտի ու Սանչոյի վարքը - սենյոր
- 1990 - Օպերացիա «Վունդերլանդ» - Բյուխների ծառան
- 1990 - Ճակատագրական կրակոց - Նոդար
- 2001 - Անտիմոզ Իվերիելի - պատրիարք Դոսիթեոս
- 2002 - Դրոնգո - Դավիթ Գոգիա
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 - Երազանքին ընդառաջ
- 1970 - Անցնող զինվոր
- 1979 - Սպասեք կապավորին
- 1982 - Իմաստության այբուբեն
- 1985 - Ո՞վ է չորրորդը
- 1989 - Օպերացիա «Վունդերլանդ»
- 1990 - Ճակատագրական կրակոց
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «კულტურის და ძეგლთა დაცვის სამინისტრო». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «В Тбилиси умер грузинский актёр и режиссёр Отар Коберидзе». ТАСС. 9 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Скончался известный грузинкий актер Отар Коберидзе». Грузия Online. 9 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
|
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 2015 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Վրացի դերասաններ
- Վրացի կինոռեժիսորներ
- 20-րդ դարի դերասաններ
- Անձինք Թբիլիսիից
- Վրաստանի ժողովրդական արտիստներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով