Օր վերջին, օր առաջին
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | դրամա |
| Թվական | 1959 |
| Պրեմիերա | փետրվար, 1960 |
| Լեզու | վրացերեն |
| Ռեժիսոր | Սեմյոն Դոլիձե |
| Պրոդյուսեր | Սեմյոն Դոլիձե Եվգոնի Ագրանովիչ |
| Սցենարի հեղինակ | Սեմյոն Դոլիձե և Եվգենի Ագրանովիչ |
| Դերակատարներ | Սերգո Զաքարիաձե, Ակակի Վասաձե, Օթար Կոբերիձե, Գիուլի Ճոխոնելիձե, Գիվի Թոխաձե, Մեդեա Չախավա, Ռամազ Չխիկվաձե և Իպոլիտ Խվիչիա |
| Օպերատոր | Լևան Պաատաշվիլի |
| Երաժշտություն | Դավիթ Տորաձե |
| Կինոընկերություն | Վրացֆիլմ |
| Տևողություն | 84 րոպե |
Օր վերջին, օր առաջին (վրաց.՝ დღე უკანასკნელი, დღე პირველი ), 1959 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1960 թվականի փետրվարին Թիֆլիսում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծեր փոստատար Գեորգին վերջին օրն է դուրս գալիս աշխատանքի. վաղը նա անցնում է թոշակի։ Այդ պատճառով էլ նա շտապում է իր իմացածը սովորեցնել իրեն փոխարինելու եկած Լամարային, ով չի ընդունվել ինստիտուտ և շրջկոմի կոմերիտմիության կողմից ուղարկվել է աշխատելու որպես փոստատար։ Գեորգին աղջկան ծանոթացնում է այն մարդկանց հետ, ում պիտի հասցնել նամակներն ու հեռագրերը։ Այդ մարդկանցից մեկն էլ Թամարան է։ Գեորգին եկել է նրան հայտնելու, թե նամակը, որ կինն ուղարկել էր Չելյաբինսկում գտնվող իր ամուսնուն, հետ է ուղարկվել։ Սակայն նա իմանում է, որ Թամարան, այլևս հույս չունենալով, թե ամուսինը կվերադառնա իր ընտանիքի մոտ, ընդմիշտ հեռացել է։ Անսպասելիորեն բերում են Թամարայի ամուսնու հեռագիրը, որով նա հայտնում է իր վերադարձի մասին։ Իսկ Թամարայի գնացքի մեկնելուն մնում է տասնհինգ րոպե։ Գեորգին առանց երկմտելու շտապում է կայարան՝ Թամարային հայտնելու այդ լուրը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օր վերջին, օր առաջին» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օր վերջին, օր առաջին» ֆիլմը kino-teatr.ru կայքում (ռուս.)
- «Օր վերջին, օր առաջին» ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)
- «Օր վերջին, օր առաջին» ֆիլմը youtube.com կայքում (ռուս.)
- http://www.megakm.ru/cinema/Encyclop.asp?Topic=lvn_flm_1293 Արխիվացված 2005-12-29 Wayback Machine
|