Վլադիմիր Աբաջյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վլադիմիր Համբարձումի Աբաջյան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 27, 1927 |
| Ծննդավայր | Շիրակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 15, 2013 (85 տարեկանում) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | դերասան և ասմունքող |
| Աշխատատու | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վլադիմիր Համբարձումի Աբաջյան (նոյեմբերի 27, 1927, Ղոնախղռան, Լենինականի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2013, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան, ասմունքի վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Աբաջյանի եղբայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թ․ նոեյեմբերի 27-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղում (նախկին անվանումը՝ Ղոնախղռան)։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում[1]։ Թատրոնում կերտել է 50-ից ավելի դերեր։
Հայտնի է նաև որպես ասմունքի վարպետ, խաղացել է նաև կինոյում («Սայաթ-Նովա», «Հուսո աստղ», «Արահետ» և այլն)։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ներկայացում | Դեր |
|---|---|
| Քանդած օջախ | Օսեփ |
| Մաշենկա | Օկայոմով |
| Նամուս | Սեյրան |
| Անմեղ մեղավորներ | Նեզնամով |
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2005 | Արահետ | հայր |
| 1984 | Արքա Ջոն | կոմս Սոլսբերի |
| 1978 | Հուսո աստղ | Եսայի |
| 1973 | Կամոյի վերջին սխրանքը | Ոսկանյան |
| 1966 | Լալվարի որսկանը | Գագո |
| 1960 | Սայաթ-Նովա | Վարդան |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյումրու Վարպետ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2006
- «Մովսես Խորենացի» մեդալ, 1998
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վլադիմիր Աբաջյան հոդվածին
- anunner կայքում
- kino-teatr.ru կայքում
- Кино СССР կայքում
- Վլադիմիր Աբաջյանը Գյումրիում, YouTube կայքից
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Աբաջյան» հոդվածին։ |
| ||||||||||
Կատեգորիաներ:
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Շիրակ գյուղում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 2013 մահեր
- Հայ դերասաններ
- Հայ ասմունքողներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- 21-րդ դարի դերասաններ
- Թատրոնի հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ