Բիմբոլատ Վատաև
Կադր «Մահվան ծովախորշ» (1991) ֆիլմից | |
| Ծնվել է | մարտի 15, 1939[1] |
| Ծննդավայր | Նովիյ Բատակոյուրտ (գյուղ, Պրավոբերեժնի շրջան), Պրավոբերեժնի շրջան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մայիսի 9, 2000 (61 տարեկան) |
| Մահվան վայր | Վլադիկավկազ, Ռուսաստան |
| Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան |
| Աշխատավայր | Տաջիկֆիլմ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Բիմբոլատ Զաուրբեկովիչ Վատաև (օսերեն` Уататы Заурбеджы фырт Бибо, հայտնի է նաև Բիբո Վատաև անունով, մարտի 15, 1939[1], Նովիյ Բատակոյուրտ (գյուղ, Պրավոբերեժնի շրջան), Պրավոբերեժնի շրջան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2000, Վլադիկավկազ, Ռուսաստան), ազգությամբ օս խորհրդային և ռուսական թատրոնի, ինչպես նաև կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.): Տաջիկական ԽՍՀ Ռուդաքիի անվան Պետական մրցանակի դափնեկիր (1973 թ.), Հյուսիս-Օսեթական ԻԽՍՀ Կոստա Խեթագուրովի անվան մրցանակի դափնեկիր։ Հյուսիսային Օսիայի մշակույթի նախարար (1994-1998 թթ.): Արժանացել է մի շարք մրցանակների` տղամարդու լավագույն դերակատարման համար և այլ պարգևների[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիմբոլատ Վատաևը ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին, Հյուսիս-Օսեթական Նովի Բատակոյուրտ գյուղում։ Յուրի Լյուբիմովի ղեկավարությամբ ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, որի շրջանավարտներից կազմավորվել է Տագանկայի թատրոնի հիմնական կորիզը։
1959 թվականից նա Հյուսիս-Օսեթական երաժշտա-դրամատիկական թատրոնի դերասան էր։ 1964-1965 թվականներին խաղացել է Տագանկայի թատրոնում, իսկ 1969-1975 թվականներին աշխատել է «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում, որպես ռեժիսոր, նկարահանել հեռուստատեսային ֆիլմեր։ 1994-1998 թվականներին եղել է Հյուսիսային Օսիայի մշակույթի նախարարը։ Կինոյում ստեղծել է մոտ 50 կերպար, հիմնականում հանդես գալով հերոսա-էպիկական դերերով։
Բիմբոլատ Վատաևը մահացել է 2000 թվականի մայիսի 9-ին` Վլադիկավկազում և թաղվել քաղաքային Փառքի ծառուղում։ Նրա անունով փողոցներ կան իր հայրենի գյուղում, Վլադիկավկազում և Բեսլանում։
Մասնակի ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
|---|---|---|---|
| 1962 | Յոթ քամիների վրա | На семи ветрах | շարքային Մամակաև |
| 1965 | Հասան-արբակեշ | Хасан-арбакеш | Հասան |
| 1966 | Մնաս բարով | Прощай | Օթարի Կիկնաձե |
| 1968 | Երկու սրտերի պոեմը | Поэма двух сердец | Մուրադ Ալի |
| 1968 | Մտիր իմ տուն | Войди в мой дом | Դավրոն |
| 1968 | Ինչպես պատվիրում է սիրտը | Как велит сердце | Շարաֆ |
| 1968 | Օրենքի անունից | Именем закона (Qanun Naminə) | Մեհման |
| 1969 | Իշխան Իգոր | Князь Игорь | Կոնչակ |
| 1970 | Չերմեն | Чермен (ჩერმენი) | Չերմեն |
| 1971 | Ասք Ռոստամի մասին | Сказание о Рустаме (Достони Рустам) | Ռոստամ |
| 1971 | Ռոստամ և Սոհրաբ | Рустам и Сухраб (Рустам ва Сӯҳроб) | Ռոստամ |
| 1972 | Սև ավազների մեջ | В чёрных песках | Շամուրադ |
| 1973 | Հինգն արահետի վրա | Пятеро на тропе | Գաֆար |
| 1974 | Աբու Ռայհան Բերունի | Абу Райхан Беруни (Abu Rayhon Beruniy) | Մահմուդ Ղազնևի |
| 1974 | Մեկ կյանքը քիչ է | Одной жизни мало | Սատտար |
| 1974 | Սպիտակ ճանապարհը | Белая дорога | Մուրադ |
| 1976 | Ասք Սիյավուշի մասին | Сказание о Сиявуше (Достони Сиёвуш) | Ռոստամ |
| 1977-1984 | Հրե ճանապարհներ | Огненные дороги (Olovli yoʻllar) | Սադիկջան-բայ |
| 1977 | Հանդիպում ուղանցումով | Встреча проездом | Կոշտ |
| 1981 | Վիշապի տարին | Год дракона | Մահմուդ |
| 1981 | Յարոսլավ Իմաստուն | Ярослав Мудрый | Կուջի |
| 1982 | Կուբաչիի ապարանջանի հանելուկը | Загадка кубачинского браслета | երգիչ Մուրադ |
| 1983 | Փոքրիկ Մուքի արկածները | Приключения маленького Мука | Սուլեյման |
| 1984 | Չոկան Վելիխանով | Чокан Валиханов | - |
| 1987 | Փարախ | Загон | Էմիր Իոսֆանի |
| 1987 | Վիրավոր քարեր | Раненые камни | աբրեք Օսման |
| 1991 | Մահվան ծովախորշը | Бухта смерти | Ալեքսանդր Միխայլովիչ |
| 1991 | Վայրի դաշտ | Дикое поле | Էլդար |
| 1991 | Սպանել շնագայլին | Убить Шакала | Թիմուր |
| 1992 | Լեռնցին | Горец (Хохаг) | - |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Указ Президента РФ от 10.04.1995 N 348"О награждении орденами и медалями Российской Федерации работников предприятий, акционерных обществ, учреждений и организаций"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բիմբոլատ Վատաև»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Արարողություն դերասանի հիշատակին // РИА «Новости», 16 մարտի 2009
| ||||||
- Մարտի 15 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Մայիսի 9 մահեր
- 2000 մահեր
- Վլադիկավկազ քաղաքում մահացածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ