Ռոն Հուլդաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոն Հուլդաի
Ron Huldai 2018 (cropped).JPG
 
Կուսակցություն՝ Ավոդա
Կրթություն՝ Թել Ավիվի համալսարան և Հերցլիյա հրեական գիմնազիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, դաստիարակ, գործարար, սպա և կործանիչ օդաչու
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր օգոստոսի 26, 1944(1944-08-26) (78 տարեկան)
Ծննդավայր Հուլդա, Gezer Regional Council, Ռամլա, Կենտրոնական մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
 
Պարգևներ

Ռոն Հուլդաի (եբրայերեն՝ רון חולדאי‎, օգոստոսի 26, 1944(1944-08-26), Հուլդա, Gezer Regional Council, Ռամլա, Կենտրոնական մարզ, Իսրայել), Թել Ավիվի քաղաքապետ (1998 թվականից)։ Նախքան Թել Ավիվի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը Հուլդաին ծառայել է Իսրայելի ռազմաօդային ուժերում որպես ռազմական օդաչու և օդուժի հրամանատար։ Ռազմական կարիերայից հետո ընդգրկվել է գործարար աշխարհում, այնուհետև Թել Ավիվում եղել է Հերցլիա եբրայական գիմնազիայի տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոն Հուլդաին ծնվել է 1944 թվականին Հուլդա կիբուցում (ազգանունը վերցված է կիբուցի անունից), Լոձից Պաղեստին գաղթած լեհ ծնողների ընտանիքում։ Ունեցել է 2 եղբայր։ Նրա հայրը՝ Օզերը, եղել է կիբուցի հիմնադիրներից և տեղի դպրոցի տնօրենը, մայրը` Հանկան, ուսուցիչ էր և կիբուցում գլխավորում էր խաղերի և ներկայացումների կազմակերպումը[1]։ Հուլդաին մեծացել է կիբուցում։ Ավարտել է Թել Ավիվի համալսարանի պատմության ֆակուլտետը, Մոնտգոմերիի Օբերն համալսարանը, Մոնտգոմերիի Մաքսվել օդուժի բազայի Օդային պատերազմների քոլեջը և Փենսիլվանիայի Ուորթոնի դպրոցի ընդլայնված կառավարման ծրագիրը։

Ռազմական ծառայություն և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Հուլդաին զորակոչվել է Իսրայելի պաշտպանության բանակ և միացել է Իսրայելի օդուժին, եղել մարտական օդաչու և սպա։ Վեցօրյա պատերազմի ժամանակ մասնակցել է «Մոկեդ» օպերացիային, կործանել թշնամու երեք ինքնաթիռ, մասնակցել բազմաթիվ առաքելությունների։ Հուլդաին մի քանի ավագ հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Նևաթիմ, Հացերիմ ավիաբազաների, Ռազմական օդաչուների վերապատրաստման դպրոցի հրամանատար, Իսրայելի օդուժի քաղաքացիական շինարարության ծրագրերի պետական պատվիրակ և համակարգող։ 1989 թվականին բրիգադի գեներալ կոչումով թողել է Իսրայելի օդուժը։

1989 թվականի պաշտոնաթողությունից հետո զբաղվել է մասնավոր գործունեությամբ։ Շուրջ երկու տարի Նիգերիայում զբաղվել է օդորակիչների վաճառքով, այնուհետև վերադարձել է Իսրայել։ 1992-1998 թթ. եղել է Հերցլիա եբրայական գիմնազիայի տնօրենը։

Ռոն Հուլդաի ողջույնի խոսքը ԳԼԱՄ 2018 համաժողովի մասնակիցներին, Թել Ավիվ, 2018 թ.

Լինելով Իսրայելի լեյբորիստական կուսակցության անդամ՝ Հուլդաին առաջին անգամ Թել Ավիվի քաղաքապետ է ընտրվել 1998 թվականին, վերընտրվել է 2003 թվականին` ստանալով ընտրողների ձայների 62 %-ը[2], 2008 թվականին ստացել է ընտրողների ձայների 50.6%-ը[3], 2013 թվականին վերընտրվել է 3-րդ անգամ՝ ստանալով ընտրողների ձայների 47%-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «המירוץ אחר הגבינה»։ הארץ (եբրայերեն)։ Վերցված է 2018-11-23 
  2. «Mayor of the Month for March 2012: Ron Huldai, Mayor of Tel Aviv»։ City Mayors։ մարտի 5, 2012։ Վերցված է հունիսի 14, 2016 
  3. Somfalvi Attila (2008-11-12)։ «Khenin Loses to Huldai, Promises to Continue Battle from Knesset»։ Ynetnews։ Վերցված է 2008-11-12