Կոմանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմանդեր (անգլ.՝ Commander) — զինվորական կոչում Բրիտանական Համագործակցության և նախկին Բրիտանական կայսրության երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների ռազմածովային ուժերում և ծովային օդուժում (ռազմածովային ավիացիայում)։

ՆԱՏՕ-ի կոչումների ОСАД համակարգում ունի OF-4 կոդը[1]։

Համապատասխանում է բանակային (ցամաքային զորքերի) «փոխգնդապետ» կոչմանը։ ԽՍՀՄ-ի և ներկայիս Ռուսաստանի Դաշնության Ռազմածովային նավատորմում (ՌԾՆ) համապատասխանում է «2-րդ դասի նավապետ» կոչմանը։

Զինվորական կոչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմանդերի համազգեստի թևակարերը (թևնիշները) Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմում:

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ կոմանդեր կոչումը (լրիվ՝ անգլ.՝ Master and Commander, 1794 թվականից՝ կրճատված՝ Commander[2]) մտցվել է Թագավորական ռազմածովային նավատորմում մոտ 1775 թվականին։ Կոչումը գտնվում էր ՛՛լեյտենանտ՛՛, այսինքն՝ ՛՛տեղակալ՛՛ և ՛՛նավապետ՛՛ կոչումների միջև։ Մտցվել է այն սպաների համար, որոնք հանդիսանում էին նավի հրամանատար՝ չունենալով համապատասխան կոչում (անգլ.՝ unrated) և այսպես կոչված ՛՛փոսթ շիփ՛՛-երի համար (Post Ships)։ Մինչ այդ առանց կոչումի նավերի հրամանատարները ՛՛լեյտենանտ՛՛-ներն էին, իսկ Post Ships-ի համար՝ ՛՛լրիվ նավապետ՛՛-երը։ Բրիտանական ռազմական նավատորում նավերի թվաքանակի և միաժամանակ՝ բազմազանության ավելացումը (6-րդ դասի նավերից մինչև թեթև նավերը՝ շլյուպներ, թենդերներ, շխունաներ և այլն) պահանջում էր, որ առանձնացվեին նոր հատուկ կոչումներ[3]։

Թագավորական նավատորմում ՛՛կոմանդեր՛՛ կոչումով սպաները սովորաբար նշանակվում են հետևյալ դասերի նավերի ու ռազմական ստորաբաժանումների կամ զորամասերի հրամանատարներ.

  • ֆրեգատ (ռազմանավ) դասի նավ,
  • դեսթրոյեր (Destroyer), այսինքն՝ էսկադրային ականակիր (ռուսերեն՝ էսմինեց) դասի նավ,
  • սուզանավ,
  • ավիաէսկադրիլիա,
  • առափնյա պահպանության զորամաս։

1827 թվականի գոյություն ունի նաև մեկ աստիճան ցածր նավատորմային ռազմական կոչում՝ «կոմանդեր-լեյտենանտ» (կամ «լեյտենանտ-կոմանդեր») (անգլ.՝ Lieutenant Commander, տառացիորեն՝ «կոմանդերի տեղակալ» կամ «փոխկոմանդեր»), որոնք համապատասխանում են բանակային (այսինքն՝ ցամաքային զորքերի) մայորին (կամ ԽՍՀՄ-ի և ներկայիս Ռուսաստանի Դաշնության [[ՌԾՆ]]-ի 3-րդ դասի նավապետին)[3]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի Զինված ուժերի Ռազմածովային ուժերի կոմանդերի համազգեստի տարբերանշանները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմանդոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. On the translation of military ranks by Christian Hansel
  2. «Why is the Colonel called a 'Kernal?'». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 Naval officer: recruitment and advancement.