Ռոբերտ Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ռիդ
անգլ.՝ Robert Lewis Reid
Ծնվել էհուլիսի 29, 1862(1862-07-29)[1][2][3]
ԾննդավայրՍթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1929(1929-12-02)[1][2][3] (67 տարեկան)
Մահվան վայրClifton Springs, Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԳուստավ Բուլանժե և Ժյուլ Լեֆևր
Պարգևներ
Անդամակցություն10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Robert Lewis Reid Վիքիպահեստում

Ռոբերտ Ռիդ[4] (անգլ.՝ Robert Lewis Reid, հուլիսի 29, 1862(1862-07-29)[1][2][3], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - դեկտեմբերի 2, 1929(1929-12-02)[1][2][3], Clifton Springs, Օնտարիո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1862 թվականի հուլիսի 29-ին Մասսաչուսեթս նահանգի Սթոքբրիջ քաղաքում։ Կրթություն է ստացել Բոստոնի գեղարվեստի թանգարանի գեղարվեստի դպրոցներում և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայում, այնուհետև եղել է Գուստավ Բուլանժեի և Լեֆևրի աշակերտը Փարիզում։ Նրա առաջին նկարները եղել են ֆրանսիացի գյուղացիների դիմանկարներ, որոնք նա նկարել է Էտապլում, սակայն արդյունքում նա հայտնի է դարձել որպես վիտրաժի դիզայներ և որմնանկարչության վարպետ։ Ազատ արվեստների շենքի գմբեթի որմնանկարներով 1893 թվականին մասնակցել է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսին։ Բացի այդ, կտավներ է նկարել Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանի, Նյու Յորքի վերաքննիչ դատարանի շենքի և Բոստոնի Կապիտոլիումի համար, որտեղ էլ գտնվում են նրա երեք մեծ որմնանկարները` «Ջեյմս Օտիսը ելույթ է ունենում օգնության հրամանի դեմ», «Պոլ Ռեվիրի արշավը» և «Բոստոնյան թեյախմություն»։ Նա 1990 թվականի Փարիզի ցուցահանդեսում ամերիկյան տաղավարի համար նկարել է պաննո, իսկ 1906 թվականին ավարտել է Մասսաչուսեթս նահանգի Ֆերհեյվենի եկեղեցու համար պատկերվող 10 վիտրաժները։ 1906 թվականին դարձել է Դիզայնի ազգային ակադեմիայի լիիրավ անդամ։ 1915 թվականին Սան Ֆրանցիսկոյում ցուցահանդեսի համար նկարել է մոնումենտալ կտավներ, որոնք զարդարում են Գեղարվեստի պալատի պատերը։ Մահացել է 1929 թվականի դեկտեմբերի 2-ին Նյու Յորք նահանգի Քլիֆթոն-Սփրինգս քաղաքում։ Թաղված է Սթոքբրիջի Stockbridge Cemetery գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ռիդ» հոդվածին։