Ժյուլ Լեֆևր
Ժյուլ Լեֆևր (ֆր.՝ Jules Joseph Lefebvre, մարտի 14, 1834[1], Tournan-en-Brie, Սեն-է-Մարն, Ֆրանսիա - փետրվարի 24, 1912[2][3], Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[3]), Ֆրանսիական սալոնական նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնական նկարչական կրթությունը ստացել է Ամյենում, ապա աշակերտել է ֆրանսիացի բնանկարիչ Լեոն Կոնյեին։ Առաջին անգամ հանդիսատեսին է ներկայանում 1885 թվականի փարիզյան Համաշխարհային ցուցադրությանը։ Ներկայացնում էր տղամարդու դիմանկար։ 1861 թվականին «Պրիամոսի մահը» նկարի համար արժանացել է հռոմեական մրցանակի, որից հետո նկարում է «Երիտասարդը զարդարում է ողբերգական դիմակը», «Հռոմեացու աղջկական սերը» (1864) «Ուխտագնացություն Սարկո-Սպակո եկեղեցի» (1865), «Քնած աղջիկը» (1865), «Նիմֆայի և Բաքոսի երեխաները» (1866), «Պիոս IX պապը Պետրովյան հավաքին»(1867)։
Վերադառնալով Փարիզ՝ նա շուտով մեծ տեղ է զբաղեցնում ֆրանսիացի արվեստագետների շրջանում։ Նա հատկապես հմուտ էր կնոջ գեղեցկությունն ու դիմանկարը պատկերելիս։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավագույն ստեղծագործությունները, որոնք արվել են Հռոմից գալուց հետո. «Ճշմարտություն»(1870), «Ճպուռ» (1872), «Պանդորա» (1877), «Մինյոնա» (1878), «Դիանան և ջրահարսերը լողալիս» (1879), «Ֆյամետտա» (1881), «Ունդինա» (1881)։ Էրմիտաժում է գտնվում նրա՝ «Մարիամ Մագդաղենացին քարայրում» նկարը (1876)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Jules Joseph Lefebvre (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjAtMTEtMTQiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYwMzQxO3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-82%2C85&uielem_islocked=0&uielem_zoom=151&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F — P. 3.
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
|