Լուի Վալտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուի Վալտա
ֆր.՝ Louis Valtat
Renoir of Louis Valtat c1904.jpg
Ծնվել էօգոստոսի 8, 1869(1869-08-08)[1][2][3][4]
ԾննդավայրԴյեպ[5]
Վախճանվել էհունվարի 2, 1952(1952-01-02)[1][6][3][4] (82 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ և փորագրիչ
Ոճֆովիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17491428?, Q17491595? և Q17493777?
ՈւսուցիչԺյուլ Լեֆևր
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ[7]
Կայքvaltat.com
Louis Valtat Վիքիպահեստում

Լուի Վալտա (ֆր.՝ Louis Valtat, օգոստոսի 8, 1869(1869-08-08)[1][2][3][4], Դյեպ[5] - հունվարի 2, 1952(1952-01-02)[1][6][3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ և փորագրիչ: Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հարուստ նավատերի որդի: Նրա ծնունդից հետո ընտանիքը մեկնել է Փարիզի արվարձան` Վերսալի պալատ, որը հնում ֆրանսիական թագավորների նստավայր է եղել: Վերսալ քաղաքում Լուին կրթություն է ստացել Գոշի լիցեյում, իսկ հետո` Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում, որտեղ ծանոթացել է Գուստավ Բուլանժեյի, Ժան Ժոզեֆ Բենժամեն Կոնստանի և Ժյուլ Լեֆեվրեի հետ: 1887 թվականին շարունակել է ուսումը Ժուլիանի ակադեմիայում, եղել է Ժյուլ Դյուպրեի աշակերտը: Նրա համակուրսեցին է եղել Ալբերտ Անդրեն (1869-1954 թթ.), ով հետագայում դարձել է նրա ամենամտերիմ ընկերը: 1890 թվականին հիմնել է իր սեփական ստուդյան անգլ.՝ Rue La Glaciere Փարիզում: 1893 թվականին Լուի Վալտան առաջին անգամ ներկայացել է Անկախների սալոնում և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի հետ միասին աշխատել է Փարիզյան L’Oeuvre թատրոնի դեկորների վրա: Այդ տարիներին նրա պատկերած նկարներում գերակշռում էին հետագայում ֆովիզմ անվանումն ստացած ուղղության տարրերը: Ֆովիզմի փառքի գագաթնակետն է եղել 1905 թվականին Աշնանային սալոնում կազմակերպված երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, որին մասնակցել է և Լուի Վալտան: Ցուցահանդեսը մեծ քննադատության և դժգոհության է արժանացել ֆրանսիական հասարակության կողմից:

Իր նկարները ցուցադրել է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև 1900 թվականին Բրյուսելում, 1903 թվականին` Վիեննայում, 1906 թվականին` Դրեզդենում, ինչպես նաև` Բեռլինում, Բուդապեշտում, Պրահայում և 1908 թվականին Մոսկվայում` Տրետյակովյան պատկերասրահում:

Երկար տարիներ Լուի Վալտան տառապել է թոքախտով և գլաուկոմայով, որը նրան պարփակել է Շեվրեզ հովտում գտնվող իր տանը և դարձել է նրա սահմանափակ կյանքի պատճառ: Գեղանկարչական բնապատկերները, որոնք նրան ոգեշնչել են, ստեղծել է բազմաթիվ գլուխգործոցներ: Աշնանը և ձմռանը Լուի Վալտան իր հանգիստը նախընտրել է անց կացնել Միջերկրական ծովի ափին, Սան Տրոպում: 1914 թվականին նկարիչը աշխատել է Ռուանայի և Վերսալյան պալատի մոտակայքում: Նրա նկարների սյուժեները պատկերվել են գունային համադրությամբ, նկարել է նաև բնանկարներ և կենցաղային դրվագներ: Հասուն տարիքում Վալտան շատ հազվադեպ էր բացակայում իր ստուդիայից, որը գտնվում էր Փարիզի դե Վագրամ պողոտայում, որտեղ և նկարված են եղել իր վերջին աշխատանքները` թվագրված 1948 թվականին, երբ գլաուկոման վերջնականապես զրկել է նրան տեսողությունից:

Մահացել է 1952 թվականին Փարիզում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]