Իդա ֆոն Շուլցենհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա ֆոն Շուլցենհայմ
Ծնվել էհունվարի 8, 1859(1859-01-08)[1][2][3]
ԾննդավայրVästra Skedvi, Շվեդիա[4][5][3][…]
Վախճանվել էապրիլի 24, 1940(1940-04-24)[6] (81 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա[7]
ԿրթությունԿոնստֆակ (1878)[8][9] և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1884)[8][9]
Մասնագիտությունարվեստագետ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչTryggve Hermelin?, Ժյուլ Լեֆևր[9], Ժան Ժոզեֆ Բենժամին-Կոնստան[9] և Ռոդոլֆ Ժյուլիան
Պարգևներ
ԱնդամակցությունQ10501244?[2]
ՀայրԴավիդ Թեոդոր ֆոն Շուլցենհայմ[5][2][8][…]
 Ida von Schulzenheim Վիքիպահեստում

Իդա Էլեոնորա Դավիդա ֆոն Շուլցենհայմ (շվեդ.՝ Ida Eléonora Davida von Schulzenheim, հունվարի 8, 1859(1859-01-08)[1][2][3], Västra Skedvi, Շվեդիա[4][5][3][…] - ապրիլի 24, 1940(1940-04-24)[6], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ նկարիչ, որի գործերում գերակշռում են կենդանիների նկարները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա ֆոն Շուլցենհայմը ծնվել է 1859 թվականի հունվարի 8-ին, Ստորա Սկեդվիում[11], կալվածատեր Բարոն Դավիդ Թեոդոր ֆոն Շուլցենհայմի և Իդա Սոֆիա Սեդերբորգի ընտանիքում։ Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում, 1888 թվականից՝ Փարիզում, նկարիչների Ժյուլեն Դյուպրեի, Ժյուլ Լեֆևրի և Ժան-Ժոզեֆ Բենջամին-Կոնստանի ղեկավարությամբ։ Իդա ֆոն Շուլցենհայմը արժանացել է պատվավոր հիշատակի 1889 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում, 1890 թվականին Ամիենում՝ արծաթե մեդալի, 1891 թվականին Ստոկհոլմում՝ ոսկե մեդալի և 1892 թվականին Փարիզի ցուցահանդեսում՝ պատվո հիշատակի։

Ֆոն Շուլցենհայմը իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի (Իլինոյս նահանգ) կերպարվեստի պալատում 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ[12]։

Ֆոն Շուլցենհայմը 1910 թվականին դարձավ շվեդ կին նկարիչների ընկերության հիմնադիրը (շվեդ.՝ Föreningen Svenska Konstnärinnor), զբաղեցնելով առաջին նախագահի պաշտոնը։ Իդան ստեղծեց այդ կազմակերպությունը այն նպատակով, որ կին նկարիչները, ովքեր հաճախ այնքան մեծ ուշադրության չէին արժանանում, որքան իրենց տղամարդ գործընկերները, ավելի շատ հնարավորություններ ունենային դառնալ իրենց արվեստի համար հանրաճանաչ և գնահատված, այլ ոչ թե ուշադրություն սևեռել իրենց սեռի վրա, որպես այդպիսին. «Դուք չե՞ք կարծում, որ մենք կին նկարիչներս ցանկանում ենք հայտնի դառնալ միայն այն պատճառով, որ մենք կին ենք։ Ես նկատի ունեմ՝ կցանկանայինք ցուցադրել մեզ, եթե ստիպված չլինեինք դա անել»[13]։

Իդա ֆոն Շուլցենհայմը 1927 թվականին պարգևատրվել է Գրականության և արվեստի մեդալով։ Մահացել է 1940 թվականի ապրիլի 24-ին Ստոկհոլմում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ida Eleonora Davida von Schulzenheim 1859-01-08 — 1940-04-24 Konstnär
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Västra Skedvi kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/11748/C/5 (1827-1861), bildid: C0021083_00117
  4. 4,0 4,1 4,2 Kruse J. Ida Eléonora Davida von Schulzenheim (շվեդերեն) — 1901.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Շվեդիայի 1880 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  6. 6,0 6,1 6,2 RKDartists (նիդերլ.)
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Svenska män och kvinnor (շվեդերեն): biografisk uppslagsbok. 6 P-Sheldon / N. BohmanStockholm: Albert Bonniers Förlag, 1949. — Vol. 6. — P. 587.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Schulzenheim, von (Schultz, Schulzen, von Schulzen), släkt
  10. Svenska Dagbladets Årsbok (Händelserna 1927) — 1928.
  11. 11,0 11,1 «Ida von Schulzenheim». RKD (անգլերեն). Վերցված է 19 апреля 2020-ին.
  12. Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 19 апреля 2020-ին.
  13. Werkmäster, Barbro (2006). «Att överskrida sina gränser — om kvinnliga modernister». De berömda och de glömda: Kvinnliga svenska modernister 1900—1930. Mjellby Konstmuseum, Halmstadgruppens museum och Norrköpings Konstmuseum.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա ֆոն Շուլցենհայմ» հոդվածին։