Ռյուգեն կղզու կավճե ժայռերը (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1818 |
բարձրություն | 90,5 սանտիմետր |
լայնություն | 71 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Kunst Museum Winterthur | Reinhart am Stadtgarten? |
հավաքածու | Kunst Museum Winterthur | Reinhart am Stadtgarten? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Ռյուգեն կղզու կավճե ժայռերը» (գերմ.՝ Kreidefelsen auf Rügen), գերմանացի նկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարն է, վրձնել է 1818 թվականին[1]։
Նկարում պատկերված են երկու տղամարդ և մեկ աղջիկ, որոնք գտնվում են Ռյուգեն կղզու կավճե ժայռերի անդունդի եզրին։ Ճամփորդներից մեկը անդունդի եզրին աղոթելու դիրքով զարմանքից քարացել է։ Նկարում պատկերված է, որ ժայռի այդ անկյունից հիանալի երևում է ծովը։ Ծովում երևում են երկու առագաստանավ, որոնցից մեկը մոտենում է, մյուսը՝ հեռանում, այն խորհրդանշում են, որ օվկիանոսի անսահման տարածությունը նվաճել է մարդը[2]։ Իրար վրա խոնարհված ծառերը խորհրդանշում են նկարչի և նրա կնոջ միջև եղած կապը։
Ստեղծագործությունը գտնվում է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի Օսկար Ռեյնգարտի թանգարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Каспар-Давид Фридрих. Меловые скалы на острове Рюген»։ www.rodon.org։ Վերցված է 2019-05-01
- ↑ «Рецензия на Российском общеобразовательном портале»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին։ Վերցված է 2010-04-12
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Börsch-Supan, H. (1987). Caspar David Friedrich (4th enlarged and revised edition). Munich: Prestel. ISBN 3-7913-0835-1
- Schmied, Wieland (1992). Caspar David Friedrich. Cologne: DuMont. ISBN 3-8321-7207-6
- Wolf, Norbert (2003). Caspar David Friedrich — Der Maler der Stille. Cologne: Taschen Verlag. ISBN 3-82281957-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Меловые скалы на острове Рюген - Каспар Давид Фридрих. 1818. Холст, масло. 90 x 71 см
- Меловые скалы на острове Рюген