Ռիտա Սակետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիտա Սակետտո
գերմ.՝ Rita Sacchetto
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1880(1880-01-15)[1][2]
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 18, 1959(1959-01-18)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրՋենովա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի և կինոդերասանուհի
Rita Sacchetto Վիքիպահեստում

Ռիտա Սակետտո (իտալ.՝ Rita Sacchetto, ծննդյան անունը՝ իտալ.՝ Margaritha Sacchetto, հունվարի 15, 1880(1880-01-15)[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն[3] - հունվարի 18, 1959(1959-01-18)[1][2], Ջենովա, Իտալիա), Գերմանիայում ծնված պարուհի, կինոդերասանուհի, սցենարիստ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգերիտա Սակետտոն ծնվել է Մյունխենում։ Հայրը եղել է Վենետիկից, մայրը՝ Ավստրիայում։ Որպես պարուհի կրթվել է Մյունխենում[4][5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիտա Սակետտոն 1909 թվականին

Սակետտոյի կարիերան որպես պարուհի սկսվել է Վիեննայում, որտեղ նա հայտնի էր արտիստների շրջանում։ 1906 թվականին Գուստավ Կլիմտն ու Կոլոման Մոզերը ձևավորել են նրա ներկայացումների բեմերը[6]։ 1908-1910 թվականներին Լոի Ֆուլլերի հետ մեկնել է միջազգային շրջագայությունների[7], 1910 թվականին ներկայացում են ունեցել Մետրոպոլիտեն օպերայում[4][8]։ Նույն թվականին Նյու Յորքի Դարաշրջանի թատրոնում (Century Theatre) հանդես է եկել ներկայացմամբ, որը բեմադրվել է Էդվարդ Գրիգի երաժշտության հիման վրա[9]։ 1916-1918 թվականներին Բեռլինում ղեկավարել է պարի դպրոց[10], որտեղ նրա սաներից են եղել Ռահել Սանզարան, Անիտա Բերբերը, Հանսի Բուրգը, Վալեսկա Գերտը[11]։ Բեռլինում Սակետտոյի հարևաններից է եղել գիտնական Մաքս Բոռնը, որը հիշում է նրան որպես «շատ գեղեցիկ կին» «շլացնող» աշակերտներով[12]։

Սակետտոն հայտնի է «տանբիլդեր» կոչվող ոճի մշակմամբ, որը ներառում է արվեստի մեծ գործերից պարային մեկնաբանություններ, իսկ զգեստների ձևավորմամբ զբաղվել է անձամբ[13][14]։ Theatre ամսագրից Քերոլայն Վ. Քերը Սակետտոյին 1909 թվականին նկարագրում է որպես «ամբողջովին մարդկային, դյութիչ նաիվությամբ, գայթակղիչ խառնվածքով ու հմայքով»[15]։ Բեն Ալի Հեգգինը ստեղծել է Սակետտոյի դիմանկարը նրա հայտնի հագուստներից մեկով[16]։ Պարային կարիերայի վերելքի տարիներին նա հաճախ էր հյուրընկալվում եվրոպական թագավորական ընտանիքներին, այդ թվում՝ Մարգերիտա Սավոյացուն, Նիկոլայ II-ի ընտանիքին, Ալֆոնսո XIII-ին[17]։

Nordisk Film կինոստուդիայի հետ պայմանագրային հիմունքներով 1913-1917 թվականներին Ռիտա Սակետտոն նկարահանվել է դանիական և գերմանական բազմաթիվ համր ֆիլմերում[18][19][20]։ ԱՄՆ-ում հայտնի է դարձել «Սպիտակ տիկնոջ ուրվականը» (1914) [21] և «In the Line of Duty» (1914) ֆիլմերով[22]։ Գրել է En Død i Skønhed (1915) սցենարը, որտեղ հանդես է եկել նաև դերով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

37 տարեկանում Ռիտա Սակետտոն ամուսնացել է 24-ամյա լեհ ազնվական և քանդակագործ Ավգուստ Զամոյսկիի հետ՝ դառնալով նրա 4 կանանցից առաջինը[23]։ Սակետտոն մահացել է 1959 թվականին Իտալիայի Ներվի գյուղում, 79-րդ հոբելյանից հետո։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան
  • 1916՝ Den Skønne Evelyn
  • 1916՝ Rovedderkoppen
  • 1916՝ Fyrstindens skæbne
  • 1916՝ Prinzeßchen Krinoline (Det gaadefulde Væsen)
  • 1917՝ Sabina
  • 1917՝ Die Nixenkönigin
Սցենարիստ
  • 1915՝ En Død i Skønhed

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brygida M. Ochaim, Claudia Balk: Varieté-Tänzerinnen um 1900. Vom Sinnenrausch zur Tanzmoderne, Ausstellung des Deutschen Theatermuseums München 23.10.1998–17.1.1999., Stroemfeld, Frankfurt/M. 1998, ISBN 3-87877-745-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116713631 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 Emily M. Burbank, "Rita Sacchetto" Putnam's Magazine (November 1909): 186-191.
  5. Caroline Caffin, Dancing and Dancers of Today (Dodd, Mead & Company 1912): 214-228.
  6. Edward Ross Dickinson, Dancing in the Blood: Modern Dance and European Culture on the Eve of the First World War (Cambridge University Press 2017): 77. 9781107196223
  7. Rhonda K. Garelick, Electric Salome: Loie Fuller's Performance of Modernism (Princeton University Press 2009): 126. 9781400832774
  8. "Loie Fuller Shows her Dancing Girls" New York Times (December 1, 1909): 7. via ProQuest
  9. "Incarnating Woman Suffrage in a Dance" New York Times (May 22, 1910): SM8. via ProQuest
  10. Karl Toepfer, Empire of Ecstasy: Nudity and Movement in German Body Culture, 1910-1935 (University of California Press 1997): 235-237. 9780520918276
  11. Valeska Gert, Je suis une sorcière: kaléidoscope d'une vie dansée (Editions Complexe 2004): 259. 9782804800048
  12. Max Born, My Life: Recollections of a Nobel Laureate (Routledge 2014). 9781317699279
  13. Mary Simonson, "Dancing Pictures: Rita Sacchetto’s Tanzbilder" in Body Knowledge: Performance, Intermediality, and American Entertainment at the Turn of the Twentieth Century (Oxford Scholarship Online 2014). 9780199898015
  14. "Spanish Dancing" New York Times (May 1, 1910): XX3. via ProQuest
  15. "Rita Sacchetto: Munich's Famous Dancer" The Theatre (December 1909): 172-173.
  16. Gardner Teall, "Ben Ali Haggin, Painter of Portraits" Hearst's (November 1916): 308.
  17. "Coryphee Given Royalty Praise at Many Courts" Inter Ocean (17 November 1912): 13. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  18. "Rita Sacchetto To Appear in Films" Evening Sun (29 September 1913): 7. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  19. Isak Thorsen, Nordisk Films Kompagni 1906-1924, Volume 5: The Rise and Fall of the Polar Bear (Indiana University Press 2017): 123. 9780861969302
  20. Mary Simonson, "Dance Pictures: The Cinematic Experiments of Anna Pavlova and Rita Sacchetto" Screening the Past (August 2015).
  21. "A Feature that Charms" Moving Picture World (January 17, 1914): 276.
  22. "Noted Italian Actress in Military Drama" Dayton Herald (April 25, 1914): 9. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  23. Piotr Szubert, "August Zamoyski" Culture.pl.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]