Անիտա Բերբեր
| Անիտա Բերբեր գերմ.՝ Anita Berber | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 10, 1899[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] |
| Մահացել է | նոյեմբերի 10, 1928[1][5][2][…] (29 տարեկան) |
| Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] |
| Գերեզման | Բեռլին |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, բնորդ, կինոդերասանուհի, պարուհի, գրող, մարմնավաճառ, դերասանուհի, մոդել, պարուսույց և կաբարե արտիստ |
| Ամուսին | Sebastian Droste? |
| Ծնողներ | հայր՝ Felix Berber? |
Անիտա Բերբեր (գերմ.՝ Anita Berber, հունիսի 10, 1899[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4] - նոյեմբերի 10, 1928[1][5][2][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի պարուհի, համր կինոյի դերասանուհի, գրող։ Գերմանացի նկարիչ Օտտո Դիքսը հաճախ է նկարել Բերբերին։ Ապրել է Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանում։ Հայտնի է դարձել համարձակ պարային էրոտիկ համարներով և սկանդալային վարքագծով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիտա Բերբերը ծնվել է 1899 թվականին, Լայպցիգում, Լայպցիգի քաղաքային նվագախմբի առաջին ջութակահար Ֆելիքս Բերբերի և դերասանուհի, Բեռլինի կաբարեի երգչուհի Լյուսի Բերբերի ընտանիքում։ Երբ Անիտան երեք տարեկան էր, ծնողներն ամուսնալուծվել են, և Անիտային Դրեզդենում մեծացրել է տատիկը։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Անիտան տատիկի հետ տեղափոխվեց Բեռլին՝ մոր մոտ, և հաստատվեցին Վիլմերսդորֆ շրջանում։ Մեկ տարի անց դերասանական վարպետություն է սովորել դերասանուհի Մարիա Մոիսիի մոտ և հաճախել է այդ տարիների հայտնի պարուհի Ռիտա Սակետտոյի պարի դպրոց։ 1916 թվականի փետրվարի 24-ին դպրոցի այլ աշակերտների հետ միասին տեղի ունեցավ նրա դեբյուտը։ 1917 թվականին Անիտան Սաչետտոյից հեռացավ և սկսեց փայլուն անկախ կարիերա Բեռլինի Ապոլլո թատրոնում, 1918 թվականին շրջագայել է Շվեյցարիայում, Հունգարիայում և Ավստրիայում։ Ի սկզբանե Անիտան հանդիսատեսին ցնցել է սկանդալային արարմունքներով և ձեռք բերել անառակ և սկանդալային համբավ[6]։
Հայտնիություն Բեռլինում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերբերն ուներ հաճախ վառ կարմիր կարճ կտրված մազեր՝ ինչպես 1925 թվականին, երբ գերմանացի նկարիչ Օտտո Դիքսը ստեղծեց «Պարուհի Անիտա Բերբեր» անվանումով նրա դիմանկարը։ Նրա պարի ընկերը և երբեմն սիրեկանը՝ Սեբաստիան Դրոստեն, ով հանդես է եկել «Ալգոլ» ֆիլմում (1920), վտիտ էր՝ թխահեր գանգուրներով։
Բերբերի «Կոկաին» և «Մորֆիում» անվանումներով պարերը[7] իրենց անդրոգենությամբ և ամբողջովին մերկությամբ կոտրում էին սահմանները, իսկ նրա հրապարակային տեսքը մարտահրավեր էին սոցիալական տաբուներին։ Բերբերի բացահայտ թմրանյութերի օգտագործումը և բիսեքսուալ լինելը հանրային բամբասանքի թեմա էին[8]։ Բացի թմրադեղերի հանդեպ հակվածությունը, Բերբերը նաև հարբեցող էր։ 1928 թվականին՝ 29 տարեկան հասակում, նա թողել է խմելը, սակայն մահացել է նույն տարում։ Ըստ Մել Գորդոնի The Seven Addictions and Five Professions of Anita Berber: Weimar Berlin's Priestess of Debauchery[9]՝ արտերկրում կատարումների ժամանակ նրա մոտ խիստ տուբերկուլյոզ է ախտորոշվել։ Դամասկոսում ձախողումից հետո Բերբերը վերադարձել է Գերմանիա և մահացել 1928 թվականի նոյեմբերի 10-ին Կրոյցբերգի հիվանդանոցում[10]։ Թաղված է Նյոկյոլնի սուրբ Թոմաս գերեզմանատանը[11][12]։
Ամուսնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Բերբերը կեղծ ամուսնություն ունեցավ նկարիչ Էբերխադա ֆոն Նատուսիուսի հետ։ Հետագայում թողեց նրան, որպեսզի հարաբերություններ ունենա Սյուզի Վանովսկու անունով մի կնոջ հետ[13]։
1922 թվականին Բերբերը երկրորդ անգամ ամուսնացավ Սեբաստիան Դրոստեի հետ։ Ամուսնությունը տևեց մինչև 1923 թվական։ 1925 թվականին նա ամուսնացավ ամերիկացի գեյ դերասան Անրի Չատին Հոֆմանի հետ[13]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Հայերեն անվանում | Ֆիլմի բնագիր անվանում | Դեր |
| 1925 | «Շտրաուսի վալսը» | Ein Walzer von Strauß | Պարուհի |
| 1923 | «Կրակը խորքում է» | Irrlichter der Tiefe | |
| «Երեք Մարիներն ու պարոն Մարանան» | Die Drei Marien und der Herr von Marana | ||
| «Վիեննա, երգերի քաղաք» | Wien, du Stadt der Lieder | ||
| 1922 | «Լուկրեցիա Բորջիա» | Lucrezia Borgia | Ջուլիա Օրսինի |
| «Անտեսանելի թշնամու դեմ պայքարում» | Im Kampf mit dem unsichtbaren Feind | Բեսի | |
| «Բժիշկ Մաբուզեն խաղամոլ է» | Dr. Mabuse, der Spieler | Պարուհի | |
| «Նրանք կրկեսից են» | Die vom Zirkus | Կրկեսի դերասան | |
| «Դիմակ» | Schminke | ||
| 1921 | Ոսկե տենդ | Die Goldene Pest | Նատաշա |
| «Մերի Մերտոնի գիշերը» | Die Nacht der Mary Murton | ||
| «Կոմս Կալիոստրո» | Der Graf von Cagliostro | ||
| «Լյուցիֆեր» | Lucifer | ||
| «Կորցրած կյանք» | Verfehltes Leben | ||
| 1920 | «Սրիկա» | Der Falschspieler | |
| «Փարավոնի դստեր գանգը» | Der Schädel der Pharaonentochter | ||
| «Գիշերային տեսարաններ» | Nachtgestalten | Պարուհի | |
| 1919 | «Չարագուշակ պատմություններ» | Unheimliche Geschichten | անառակ կին / ընկերուհի / հարբեցողի կին/ ակումբի նախագահի քույր |
| «Ի տարբերություն մյուսների» | Anders als die Andern | Էլզա | |
| «Պեր Գյունտ» | Peer Gynt | ||
| «Աշխարհում շուրջ 80 օրվա ընթացքում» | Die Reise um die Erde in 80 Tagen | Աուդա | |
| «Անառակություն։ Դեղին տուն» | Die Prostitution. Das gelbe Haus | Լոլա | |
| 1918 | «Դիդա Իբսենի պատմությունը» | Dida Ibsens Geschichte | Դիդա Իբսեն |
| «Երեք աղջիկների տունը» | Das Dreimäderlhaus | Գրիզի | |

Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 թվականին ռեժիսոր Ռոզա ֆոն Պրաունխայմը Anita - Tänze des Lasters ("Anita - Dances of Vice") ֆիլմում անդրադառնում է Բերբերի կյանքին[14]։
- Death in Vegas խումբը Բերբերի անունով երգ է գրել, որը ներառել է Satan's Circus ալբոմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #11865568X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Anita Berber — 2008.
- ↑ «Glitter & Doom - Anita, mon amour». Wound Magazine. 1 (1): 150–151. 2007 թ․ նոյեմբեր. ISSN 1755-800X.
- ↑ Evans, Richard J. (2003) The Coming of the Third Reich. New York: Penguin. p.125.
- ↑ Pettis, Ruth M. (2005 թ․ օգոստոսի 16). «Berber, Anita». glbtq.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Gordon, Seven Addictions
- ↑ Berlin: Metropolis of Vice. Paradigm Pictures, 2005.
- ↑ "Anarchists of Style: Anita Berber, Part 2" http://www.wornthrough.com/2011/01/11/anarchists-of-style-anita-berber-part-2/ Արխիվացված 2014-02-22 Wayback Machine.
- ↑ Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 3520-3521). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
- 1 2 Capovilla (2001), p.50
- ↑ «Anita - Tänze des Lasters». The Internet Movie Database. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 13-ին.
Մատենագիտություն
- Capovilla, Andrea (2001) "Berber, Anita" in: Aldrich, Robert & Wotherspoon, Garry (eds.) Who's Who in Contemporary Gay and Lesbian History: From Antiquity to World War II. New York: Routledge; pp. 50–51
- Gordon, Mel (2006) The Seven Addictions and Five Professions of Anita Berber: Weimar Berlin's Priestess of Debauchery. Los Angeles, California: Feral House
Լրացուցիչ գրականություն
- Berber, Anita & Droste, Sebastian (2012) Dances of Vice, Horror, and Ecstasy. Translated by Merrill Cole. Newcastle upon Tyne: Side Real Press.
- A full translation from the German
- Fischer, Lothar (1996) Tanz zwischen Rausch und Tod: Anita Berber, 1918-1928 in Berlin. Berlin: Haude und Spener
- Funkenstein, Susan Laikin (2005) "Anita Berber: Imaging a Weimar Performance Artist" in: Woman's Art Journal 26.1 (Spring/Summer 2005); pp. 26–31
- Gill, Anton (1993) A Dance between the Flames: Berlin between the Wars. New York: Carroll & Graf
- Jarrett, Lucinda (1997) Stripping in Time: A History of Erotic Dancing. London: Pandora (HarperCollins); pp. 112–135
- Kolb, Alexandra (2009) Performing Femininity. Dance and Literature in German Modernism. Oxford: Peter Lang. 978-3-03911-351-4
- Richie, Alexandra (1998) Faust's Metropolis: A History of Berlin. New York: Carroll and Graf
- Toepfer, Karl Eric (1997) Empire of Ecstasy: Nudity and Movement in German Body Culture, 1910-1935. Berkeley: University of California Press
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Բերբեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||