Կեղծ ամուսնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Բրիտանիայի սահմանային գործակալության աշխատակիցն բերման է ենթարկում կեղծ ամուսնությամբ զբաղվող հարսնացուին

Կեղծ ամուսնություն, ամուսնության իրավաբանական գրանցում է առանց ընտանիք կազմելու մտադրությունների, բայց այլ նպատակներով, օրինակ՝ քաղաքացիության ստացում, արտոնություններ պետական կամ համայնքային ծառայություններից։ Կեղծավորված ամուսնությունը կարող է կայանալ երկու դեմքերի կողմից անշահախնդրորեն կամ ամուսիններից մեկից ստանալ նյութական կամ այլ օգուտ։

Կեղծ ամուսնությունների օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մինչև տղամարդկան հետ հավասարություն ստանալը, կանայք հաճախ էին օգտագործում կեղծ ամուսնություն, որպեսզի ազատություն ստանան ծնողներից և ավելի շատ զբաղմունքների ազատություն. այսպես, Սոֆյա Կովալևսկայան կեղծ ամուսնացավ Վլադիմիր Կովալևսկու հետ, որպեսզի ապրի արտասահմանում և զբաղվի գիտությունով։ Շատ էին կեղծ ամուսնությունները ռուս հեղափոխականներ շրջանում XIX դարի երկրորդ կեսին, այն պատկերված է գրականությունում (Վերա Պալովնայի և Լոպուխովի ամուսնությունը Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» ստեղծագործությունում. Չեռնիշևսկու համար նախատիպ են եղել Պետերբուրգում Знаменской коммуны մասնակիցները)։ Հազվադեպ չէր այն դեպքը, երբ կեղծ ամուսնությունը դարձել է իրականի արդյունք (Կովալևսկիների նշված ամուսնությունը)։
  • Ամուսնությունները կարող են կայանալ օտարերկրացի ամուսնուն կացության թույլտվությամբ կամ երկրի քաղաքությամբ ապահովելու համար[1]։
  • Հասարակությունում, որտեղ համասեռականությունը պատժվող է կամ բացասապես է ազդում հեղինակության վրա, կիրառվում են կեղծ ամուսնություններ, որում առնվազն զուգընկերներից մեկը ունի համասեռականության կողմնորոշում։ Նմանատիպ ամուսնությունները (հայտնի են «լավանդի ամուսնություններ» անունով) տարածված են եղել XX դարում Հոլիվուդի դերասանների մոտ։
  • Կեղծ ամուսնության կայացման նպատակ կարող է լինել արտոնության կամ այլ նյութական շահույթներ ստանալու նպատակով։

Օրենսդրություն կեղծ ամուսնությունների վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում կեղծ ամուսնությունը անիմաստ է համարվում Քաղաքացիական օրենսգրքի 170-րդ և Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածների համաձայն[2], և դրանց համաձայն կարող են հետևանքներ ունենալ կեղծ ամուսնությունում, ըստ դատարանի, այդ թվում քաղաքացիական կացության ակտերում ամուսնության վերաբերյալ գրանցումը չեղյալ հայտարարելը՝ կեղծ ամուսնության գրանցման պահից սկսած (ի տարբերություն ամուսնալուծության կարգի)։ Եթե դեմքերը, ովքեր կնքել են կեղծ ամուսնություն, մինչ ամուսնալուծությունը դատարանի կողմից ստեղծել են ընտանիք, այն չի կարող կեղծ համարվել ամուսնության կողմից (3 հոդված 29-րդ կետ ՌԴ)[2]։

Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսից Քաղաքացիության և արտագաղթի դեպարտամենտը, օրենսդրությունը պաշտոնապես թողնելով նույնը, ակտիվացրեց կեղծ ամուսնությունները։ Այդ պատճառով կեղծ ամուսնությունների իմաստը անհետացավ. կես տարվա ընթացքում գաղտնիքը այսպես թե այնպես կբացահայտվի և փաստացիորեն կհաստատվի։ Մինսկում և այլ տարածքներում նկատելիորեն նվազել է ամուսնությունների կնքումը օտարերկրացիների հետ[3]։

Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի օրենսդրությունը չի նախատեսում քրեական կամ վարչական պատասխանատվություն կեղծ ամուսնության համար։ Իսկ անհամաձայնության դեպքում այն կարող է ճանաչվել անվավեր և փորձել գանձել նյութական և բարոյական վնասի համար։ Ուկրաինայի ընտանեկան օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ամուսնությունը համարվում է անվավեր դատարանի որոշմամբ, եթե այն կեղծ է։ Ամուսնությունը համարվում է կեղծ, եթե այն կնքվում է կնոջ և տղամարդու կամ նրանցից միայն մեկի հետ, առանց ընտանիքի ստեղծման և ամուսնության իրավունքներն ու պարտականությունները ձեռք բերելու մտադրության»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Заключение фиктивного брака. Стоит ли шкурка выделки?».
  2. 2,0 2,1 Большой юридический словарь — М.: Инфра-М. А. Я. Сухарев, В. Е. Крутских, А. Я. Сухарева. 2003. — «ФИКТИВНЫЙ БРАК»
  3. «В Беларуси нашли управу на фиктивные браки с иностранцами». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Фиктивные браки. Выгоды и опасности — Статья Светская жизнь// СЕЙЧАС». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.