Հանսի Բուրգ
Հանսի Բուրգ գերմ.՝ Hansi Burg | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1898[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] |
Մահացել է | մարտի 14, 1975[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Garatshausen, Ֆելդաֆինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Eugen Burg?[3], մայր՝ Emmy Raabe-Burg? |
Համատեղ ապրող(ներ) | Հանս Ալբերս[3] |
Հանսի Բուրգ (գերմ.՝ Hansi Burg, փետրվարի 12, 1898[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - մարտի 14, 1975[1][2][3], Garatshausen, Ֆելդաֆինգ, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), ավստրիացի և գերմանացի դերասանուհի։
Հանս Ալբերսի կյանքի ուղեկիցը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանսի Բուրգը ծնվել է 1898 թվականին դերասան Օյգեն Բուրգի ընտանիքում։ Մեծացել է Բեռլինում։ Դերասանական կարիերան սկսել է 1917 թվականին Բեռլինի կոմեդիայի թատրոնում Հենրիխ Բոլտեն-Բեքքերի ղեկավարությամբ։ Աշխատել է «Տրիանոն» թատրոնում, ծանոթացել Հանս Ալբերսի հետ։ Միաժամանակ Հանսին կինոյում բազմաթիվ դերեր է խաղացել։ Շուտով Հանսի Բուրգն ու Հանս Ալբերսը սկսել է համտեղ ապրել։ Ալբերսի աճող հեղինակությանն զուգընթաց Բուրգն անցավ նրա ստվերի ներքո՝ դառնալով նրա կյանքի ուղեկիցն ու խորհրդատուն[4]։
1933 թվականին Ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո դերասանական զույգն անցավ վերահսկողության տակ։ Իր կարիերան փրկելու և ճնշումը նվազեցնելու համար Ալբերսը 1935 թվականի հոկտեմբերի 15-ին Յոզեֆ Գեբելսին հասցեագրված պաշտոնական նամակում հայտարարեց, որ բաժանվում է հրեա Հանսի Բուրգից։ Հանսին ամուսնացավ Նորվեգիայի քաղաքացու հետ, սակայն, փաստացի Բուրգն ու Ալբերսը շարունակում էին միասին ապրել Շտարնբերգեր-Զե լճի տարածքում, մինչև 1939 թվականին Հանսին Շվեյցարիայով հեռացավ Լոնդոն։ 1946 թվականին Հանսի Բուրգը վերադարձավ Գերմանիա բրիտանացի զինվորի համազգեստով և շարունակեց իր հարաբերությունները Ալբերսի հետ, մինչև 1960 թվականին նրա մահը։ 1971 թվականին Բուրգը պետությանը վաճառեց Ֆելդաֆինգում գտնվող իր հողակտորը` պահպանելով տանը բնակվելու իրավունքը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1919 թ.՝ Mutter Erde
- 1919 թ.՝ Abenteuer der Bianetti
- 1919 թ.՝ Das Mädchen aus der Ackerstraße
- 1920 թ.՝ Der unsichtbare Dieb
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Burleigh, Michael. The Third Reich: A New History. Pan Macmillan, 2012.
- Hardt, Ursula. From Caligari to California: Erich Pommer's Life in the International Film Wars. Berghahn Books, 1996.
- Kosta, Barbara. Willing Seduction: The Blue Angel, Marlene Dietrich, and Mass Culture. Berghahn Books, 2009.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 biografiA: Lexikon österreichischer Frauen (գերմ.) — 2016. — Vol. 1. — S. 461. — ISBN 978-3-205-79348-9 — doi:10.7767/9783205793489
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #1061969908 // Общий нормативный контроль (GND) – 2012-2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանսի Բուրգ (անգլ.) Internet Movie Database կայքում
- filmportal.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանսի Բուրգ» հոդվածին։ |
|