Ռիչարդ Հիլդրեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Հիլդրեթ
Richard hildreth with signature.jpg
Ծնվել էհունիսի 28, 1807(1807-06-28)[1] կամ հունիսի 22, 1807(1807-06-22)[2]
ԾննդավայրDeerfield, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 11, 1865(1865-07-11)[2][1][3] (58 տարեկանում)
Մահվան վայրՖլորանս, Իտալիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, հեղինակ, գրող և վիպասան
Richard Hildreth Վիքիպահեստում

Ռիչարդ Հիլդրեթ (1807-1865), ամերիկացի գրող, փիլիսոփա և պատմաբան։

Ավարտել է Հարվարդի համալսարանը (1826 թ.)։ Համոզված ռացիոնալիստ։ Իր փիլիլիսոփայական աշխատություններից Հիլդրեթը հրատարակել է միայն երկուսը՝ «Բարոյականության տեսություն» (1844 թվականին) և «Քաղաքականության տեսություն» (1853 թվականին)։ Եղել է ստրկության անզիջում հակառակորդ («Բռնակալությունը Ամերիկայում», 1840 թվական, տրակտատ)։ «Ստրուկը կամ Արչի Մուրի հուշերը» (1836 թվական) վեպը, որը 1852 թվականին վերահրատարակվել է «Սպիտակ ստրուկը կամ Փախստականի հուշերը» վերնագրով, ամերիկյան հակաստրկատիրական առաջին վեպերից է։ 1849—1852 թվականներին հրատարակել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունը» աշխատությունը։ 1861—1864 թվականներին եղել է ամերիկյան հյուպատոսը Տրիեստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 404 CC-BY-SA-icon-80x15.png