Ռիչարդ Կանտիլիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Կանտիլիոն
ֆր.՝ Richard Cantillon
Ծնվել է1670-ականներ[1][2][3][…] կամ 1680[4]
ԾննդավայրՔերի կոմսություն
Մահացել էմայիսի 14, 1734(1734-05-14)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա և  Ֆրանսիա
Ազդվել էՈւիլյամ Պետտի, Ջոն Լոկ, Կիկերոն, Պլինիոս Ավագ, Էդմունդ Հալլեյ և Իսահակ Նյուտոն
Մասնագիտությունտնտեսագետ, փիլիսոփա, գրող և բանկիր
ԱմուսինMary Anne O'Mahony?
ԵրեխաներHenrietta Cantillon?[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Richard Cantillon Վիքիպահեստում

Ռիչարդ Կանտիլիոն (անգլ.՝ Richard Cantillon, 1670-ականներ[1][2][3][…] կամ 1680[4], Քերի կոմսություն - մայիսի 14, 1734(1734-05-14), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), տնտեսագետ, բանկիր և ժողովրդագիր[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Կանտիլիոնը՝ որպես կոմերսանտ (գործարար), աշխատել է Լոնդոնում։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է իր հորեղբոր բանկում։ Հորեղբոր մահից հետո՝ 1717 թվականին բանկն անցել է Ռիչարդին։ Այս ընթացքում Ռիչարդ Կանտիլիոնը հետաքրքրվել է Լոյի համակարգով (մասնավորապես՝ տնտեսական պղպջակներով) և դարձել նրա անդամ։ «Կանտիլիոն» բանկի հաճախորդները՝ որպես երաշխիք, առաջարկում էին Արևմտյան Հնդկաստանի ընկերության բաժնետոմսերը, որոնց գներն այդ ժամանակ բարձրացել էին։ Կանտիլիոնը ընդունել է այդ բաժնետոմսերը, սակայն նա հասկանում էր, որ դրանց գինը մոտակա ժամանակում կընկնի և այդ պատճառով վերավաճառել է բաժնետոմսերն ավելի բարձր գնով, իսկ վերավաճառքից ստացած շահույթը տեղավորել է Ամստերդամի և Լոնդոնի բանկերում։ 1720 թվականին բաժնետոմսերի գնի կտրուկ անկման հետևանքով Ջոն Լոյի ֆինանսական հաստատությունը փլուզվել է։ Կանտիլիոնը հարստացել է։ Միևնույն ժամանակ բանկի հաճախորդները, որոնց երաշխիքները դադարել էին որևէ արժեք ունենալուց, պարտավոր էին մարել իրենց պարտքերը։ Կանտիլիոնը հաղթել է գրեթե բոլոր դատական գործերում։

Կանտիլիոնը շատ է սիրել ճանապարհորդել։ Նա եղել է Արևմտյան Հնդկաստանում, Հեռավոր Արևելքում, Բրազիլիայում և այլուր։

Մահացել է Լոնդոնում՝ սեփական տանը բռնկված հրդեհի ժամանակ (ենթադվել է, որ հրդեհի պատճառը տան սպասավորն էր, ում Կանտիլիոնը ազատել էր աշխատանքից)[7]։

Ներդրումը տնտեսագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտիլիոնի «Առևտրի ընդհանուր բնույթի վերաբերյալ էսսեի» տիտղոսաթերթ

Տնտեսագիտության մեջ Կանտիլիոնի հիմնական ներդրումը հանդիսանում է նրա «Էսսե ընդհանրապես առևտի էության մասին» աշխատությունը (ֆր.՝ Essai sur la nature du commerce en général)։ Գիրքը հրատարակվել է ֆրանսերենով, Լոնդում, 1755 թվականին[6]։ Իր «Էսսե»-ում Կանտիլիոնը գրում է հարստության և դրա բաշխման մասին, մանրամասնորեն նկարագրում է բնակչության տեսությունը և փողի շրջանառության մասին տեսությունը, հատկապես կարևորում է ձեռնարկատերերի առաջատար դերը[7]։ Գիրքը զգալի ազդեզություն է ունեցել ֆրանսիացի ֆիզիոկրատների վրա, հատկապես Միրաբոյի, որի «L'ami des hommes» շարադրանքը ներկայացնում է Կանտիլիոնի գրքի մեկնաբանությունները։ Ադամ Սմիթը մեջբերում է Կանտիլիոնին, և «Ազգերի հարստության» մեջ կարելի է տեսնել Կանտիլիոնի ազդեցության հստակ հետքերը։

Ընդհանուր առմամբ Կանտիլիոնի քաղաքատնտեսությունը, կարծես կապող օղակ է երկանտիլիզմի, ֆիզիոկրատիայի և Ադամ Սմիթի տեսությունների միջև և իր մեջ ներառում է այս բոլոր ուղղությունների տարրերը[8]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առևտրի ընդհանուր բնույթի վերաբերյալ էսսե[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Richard Cantillon
  3. 3,0 3,1 20th Century Press Archives — 1908.
  4. 4,0 4,1 Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  5. Lundy D. R. The Peerage
  6. 6,0 6,1 Кантильон Ричард // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. 7,0 7,1 Ален Бейтон, Антуан Казорла, Кристин Долло, Анн Мари Дре. 25 ключевых книг по экономике. — Челябинск: Урал LTD, 1999. — 560 с. — 7000 экз. — ISBN 5-8029-0059-8
  8. «Кантильон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Эссе о природе торговли в общем плане // Мировая экономическая мысль. Сквозь призму веков. — М.: Мысль, 2004. Т. 1. — С. 269—278.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Блауг, Марк Кантильон, Ричард // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2008. — С. 114-116. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-01-9
  • Блауг, Марк Очерк Кантильона // Экономическая мысль в ретроспективе = Economic Theory in Retrospect. — М.: Дело (издательство), 1994. — С. 18-19. — XVII, 627 с. — ISBN 5-86461-151-4
  • Кантильон Ричард // Италия — Кваркуш. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 11).
  • Струве, Пётр Бернгардович (1890–1907). «Кантильон, Ричард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Կանտիլիոն» հոդվածին։