Ուիլյամ Պետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուիլյամ Պետտի
անգլ.՝ William Petty
Sir William Petty. Mezzotint by J. Smith, 1696, after J. Clo Wellcome V0004638.jpg
Ծնվել էմայիսի 26, 1623(1623-05-26)[1][2][3]
ԾննդավայրՌոմսի, Test Valley, Hampshire, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա
Մահացել էդեկտեմբերի 16, 1687(1687-12-16)[2][3] (64 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունՕքսֆորդի համալսարան և Ստորին Նորմանդիայի համալսարան
ԵրկերTreatise of Taxes and Contributions?, The Advice to Hartlib?, Double Writing?, The Economic Writings of Sir William Petty?, Reflections upon Ireland? և History of the Down Survey?
Մասնագիտությունտնտեսագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, վիճակագրագետ, սոցիոլոգ, գրող, քաղաքական գործիչ, գործարար, բժիշկ և ժողովրդագիր
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
ԱմուսինElizabeth Waller, Baroness Shelburne?
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի Ազգային ժողովի անդամ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներԷնն ՖիցՄորիս և Henry Petty, 1st Earl of Shelburne?
William Petty Վիքիպահեստում

Ուիլյամ Պետտի (Petty) (1623—1687), անգլիացի տնտեսագետ, բուրժուական դասական քաղաքատնտեսության հիմնադիրը։

Լեյդենի, Փարիզի և Օքսֆորդի համալսարաններում ուսանել էբժշկություն։ 1647 թ. հորինել է պատճենահան մեքենա, 1649 թ. ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան, 1651 թ. դարձել անատոմիայի ու երաժշտության պրոֆեսոր։ Որպես արժեքի աշխատանքային տեսության հիմնադիր-գիտնականի՝ նրան բարձր է գնահատել Կարլ Մարքսը։ Պետտիի սկզբնական աշխատություններում նկատելի էր մերկանտիչիզմի գաղափարների ազդեցությունը, որը հետագայում մասնավորապես՝ «Մի քանի խոսք փողի առթիվ»-ում, 1682 թ.) վերացել է։ Ի տարբերություն մերկանտիլիստների՝ հարստության աղբյուրը համարել է ոչ թե շրջանառության, այլ արտադրության ոլորտը։ Հասարակության տնտեսական զարգացումը դիտել է որպես օբյեկտիվ օրենքների գործողության պրոցես, բայց նույնացրել հասարակական, տնտեսության ու բնության օրենքները՝ դրանք համարելով հավերժական ու անփոփոխ։ Տարբերել է քաղաքական՝ մշտապես փոփոխվող շուկայական, և բնական գներ՝ հիմք ընդունելով աշխատանքի որոշակի քանակ, որը ծախսվել է ապրանքի արտադրության վրա (այսինքն՝ արժեքը)։ Սահմանելով աշխատանքի արտադրողականությունից արժեքի մեծության քանակական կախվածությունը՝ միաժամանակ անտեսել է արժեքի սոցիալական բնույթը, փոխարինել այն փոխանակային արժեքով (փողով)։ Աշխատավարձի բարձրացումը համարել է ուղղակի վնաս կապիտալիստների համար, աշխատավարձը՝ բանվորի «ապրուստի համար անհրաժեշտ մինիմում», դրանով իսկ նշել այն փաստը, որ աշխատավարձը բանվորի ստեղծած արժեքի միայն մի մասն է։ Ապրանքի արժեքը դրա արտադրության վրա ծախսված աշխատանքով որոշելու դիրքերից ձգտել է լուծել հավելյալ արժեքի ծագման հարցը։ Ռենտան քննել է որպես հավելյալ արժեքի համընդհանուր ձև, որի կոնկրետ դրսևորումներն են հողային ու դրամական (փոխատվական տոկոս) ռենտաները։ Առաջինն է ավել դիֆերենցիալ ռենտայի բնորոշումը, գիտականորեն մոտեցել հողի գնի որոշման հարցին։ Տնտեսական քաղաքականությանը վերաբերող նրա հայացքներն արտացոլել են երկրի էկոնոմիկայի զարգացումը արդյունաբերության կապիտալի շահերին ենթարկելու միտումը, չնայած, որ օրինաչափ է համարել տնտեսության կարգավորման մեջ պետության միջամտությունը։ Պետտիի ուսմունքի գիտական դրույթները զարգացրել են Ա․ Սմիթը և Դ․ Ռիկարդոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 The Peerage — ed. size: 717826
  3. 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie
  4. Петти Уильям // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. LIBRIS — 2008.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png