Jump to content

Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, տեսարժան վայր և հուշարձան
ՔանդակագործAndrey Korobtsov? և Konstantin Fomin?
ՃարտարապետKonstantin Fomin?
Ստեղծումնոյեմբերի 12, 2018 և ապրիլի 23, 2020
Բացումհունիսի 30, 2020
Բարձրություն25 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՌժև և Ռժևսկի շրջան
Ոճսոցիալիստական ռեալիզմ և պոստմոդեռնիզմ
Նյութբրոնզ
Հիմնական թեմաՌժևի ճակատամարտ
կայք
 Rzhev Memorial to Soviet Soldier Վիքիպահեստում

Ռժևի խորհրդային զինվորի հուշարձան (ռուս.՝ Ржевский мемориал советскому солдату), հուշարձանային համալիր Ռուսաստանի Տվերի մարզի Ռժևսկի շրջանի Խորոշևո գյուղի մոտ[1]։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1942-1943 թվականներին, Ռժևի ճակատամարտում զոհված խորհրդային զինվորներին։ Խորհրդային զինվորի առաջին հուշարձանն է Ռուսաստանի Դաշնությունում[2] և իր բացման պահին Կարմիր բանակի մարտիկին նվիրված ամենամեծ հուշարձանն աշխարհում[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կառուցման տեղը որոշել է հատուկ հանձնաժողովը՝ հաշվի առնելով հասանելիությունը տրանսպորտային միջոցների համար և հուշարձանը հեռվից տեսնելու հնարավորությունը[4]։ Հուշարձանային համալիրը տեղակայված է Ռժևի կենտրոնից 8 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մոսկվա-Ռիգա Մ-9 ճանապարհի մոտ։

Համալիրի կենտրոնական օբյեկտը 25 մետր բարձրությամբ զինվորի բրոնզե քանդակն է, որը տեղադրվել է 10 մետր բարձրություն ունեցող լցնովի դամբարանաբլուրի վրա։ Այն ներկայացնում է հավաքական կերպար, քանի որ ստեղծվել է Ռժևի մոտ զոհված զինվորների լուսանկարների հիման վրա, որ վերցվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության արխիվից։ Ըստ նախագծի համահեղինակ Ադրեյ Կորոբցովի՝ «նա նայում է ոչ թե հուշարձան այցելողներին՝ կենդանի մարդկանց, հանուն որոնց տվել է իր կյանքը, այլ ասես իր ներսը։ Այդ պատճառով մենք նրա դեմքն ստեղծել ենք խաղաղված, մտածկոտ ու նույնիսկ ներկլանված»[5]։ Գիմնաստյորկայով և աջ ձեռքին իջեցված Շպագինի ատրճանակ-գնդացիր բռնած զինվորին պահում են 35 կռունկներ, որոնք ստեղծում են ճախրող քանդակի տպավորություն։ Մեջքի հետևում ծածանվում է վրանաթիկնոցը, որը զինվորի ուսի մոտ հարթ է, ներքևում դառնում է ավելի կոպիտ ու վերածվում կռունկների, որոնք տանում են զինվորի հոգին։ Հուշարձանի ներքևում ձևավորվել է հատուկ տեղ ծաղիկներ դնելու համար։ Պսակով մարմարե սալի վրա ոսկե տառերով գրված է Ալեքսանդր Տվարդովսկու «Ես սպանվել եմ Ռժևի մոտ» (ռուս.՝ «Я убит подо Ржевом») բանաստեղծությունից երկու տող՝ «Мы за Родину пали. Но она — спасена» («Մենք ընկանք հանուն Հայրենիքի։ Բայց նա փրկված է»)։

Չորս հեյտար տարածք ընդգրկող հուշարձանային համալիրի կազմում ներառված է թանգարանային-ցուցահանդեսային տաղավար։ Թանգարանը հագեցած է մուլտիմեդիային սարքավորումներով, որոնց օգնությամբ այցելուները կարող են ծանոթանալ Ռժևի ճակատամարտի մասնակիցների լուսանկարներին, ռազմաճակատային նամակներին, պատմություններին, հուշերին։ Թանգարանի առնաձնահատկությունն ապակե հատակն է, որի միջով կարելի է տեսնել զենքեր, սաղավարտներ, պարկուճներ, արկեր, նռնակներ և այլն, որ գտնվել են հուշահամալիրի շրջակայքում որոնողական արշավախմբերի կողմից[6]։

Քանդակի առջև ձգվում է 25 մետր երկարությամբ ուղի, որի երկու կողմերում տեղակայված են զիգզագաձև գրանիտե պատեր ճարտարապետական-գեղարվեստական մետաղե պանելներով, որոնք ծածկված են արհեստական ժանգով[7]։ Վեց մետր բարձրությամբ պանելների վրա փորագրված են Ռժևի ճակատամարտում զոհված ավելի քան 17 հազար զինվորների անուններ, որոնք փաստաթղթերով հաստատվել են[8]։

Հուշահամալիրի տարածքում գործում է ձայնային դիզայն։ Տնկվել են ավելի քան 1,5 հազար թփեր և ծառեր[9]։ Կեչիները, արոսենիներն ու կարմրատերև թխկիները ընտրվել են այնպես, որ ծառերը հարմարվել են հուշարձանի գեղարվեստական ոճին[10]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի «Հաղթանակ» (ռուս.՝ «Победа») կազմակերպչական կոմիտեի՝ Կրեմլում անցկացված նիստում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմին վերաբերող մի շարք պատմական փաստերի աղավաղմանն ու երիտասարդության պատմահայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր[11]։ Նիստի արդյունքում որոշվել է, որ Ռուսաստանի Դաշնության մշակույթի ու արտաքին գործերի նախարարությունները և Ռուսհամագործակցությունը (ռուս.՝ Россотрудничество) օգնություն ցուցաբերեն Ռուսաստանի ռազմապատմական միությանը (ռուս.՝ Российское военно-историческое общество) հուշարձանների ստեղծման գործում[12]։

2017 թվականի հունիսի 6-ին «Զինվորական համազգեստի թանգարանում» անցկացված Ռուսաստանի ռազմապատմական միության հերթական նիստի ժամանակ բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնման հարցը։ Բազմաթիվ վետերանների խնդրանքով ընդունվել է որոշում Ռժևում խորհրդային զինվորի հուշարձանի ստեղծման վերաբերյալ[9]։ Որոշվել է նաև ապագա հուշարձանի կանգնեցման վայրը՝ գլխավոր ճանապարհից դեպի Ռժևսկի շրջանի Խորոշևո գյուղ շրջադարձի մոտ, ուր պատերազմի ժամանակ այցելել է Իոսիֆ Ստալինը[13]։ Հաշվարկվել է Ռժևի հուշարձանի ստեղծման համար նախատեսվող բյուջեն, որը կազմել է շուրջ 650 մլն ռուբլի[14]։ Որոշվել է չօգտագործել բյուջետային միջոցներ և հուշարձանն ամողջությամբ կառուցել ժողովրդի նվիրատվությունների հաշվին։ Նախատեսվել է, որ հուշահամալիրը պետք է դառնա ամենամասշտաբային հուշահամալիրը Ռուսաստանում[15]։

2017 թվականի օգոստոսի 1-ին հայտարարվել է Ռժևսկի շրջանում կառուցվելիք հուշահամալիրի նախագծի բաց մրցույթ միջազգային ստեղծագործական կոլեկտիվների համար։ Ընտրվել են տասներեք աշխատանքներ Ռուսաստանի և Բելառուսի մասնակիցներից, որոնք ներկայացվել են Պոկլոննայա բլրի Հաղթանակի թանգարանում անցկացված ցուցահանդեսում 2017 թվականի դեկտեմբերի 14-ին[16]։ Կոմիտեի բաց նիստում ընտրվել են երեք լավագույն աշխատանքները, սակայն դրանցից ոչ մեկը միաձայն չի ընտրվել ժյուրիի կողմից։ Կազմակերպչական կոմիտեն որոշել է երկարաձգել մրցույթի ժամկետը մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը[17][18]։

Արձանի վերին հատվածը 2,5 մետր բարձրությամբ գիպսե մոդելի ֆոնին

2018 թվականի մայիսի սկզբին հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին Վլադիմիր Մեդինսկին, Գրիգորի Ռապոտան և Անդրեյ Բելոցերկովսկին, ամփոփել է ստեղծագործական մրցույթի արդյունքները և արդեն 19 նախագծերից ընտրել երեք լավագույն աշխատանքները[19]։ Հաղթող է ճանաչվել քանդակագործ Անդրեյ Կոնչալովսկու (Բելգորոդ) և ճարտարապետ Կոնստանտին Ֆոմինի (Էլեկտրոստալ) ներկայացրած աշխատանքն Անդրեյ Կոնչալովսկու ընդհանուր ղեկավարությամբ[20][21][22]։ Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մասնակիցները ստացել են դրամական մրցանակներ[23]։

Արձանի ստորին հատվածը

2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Վլադիմիր Մեդինսկին պատմել է Հայրենիքը պաշտպանած և գերմանական բանակի «Կենտրոն» խմբին դիմադրած խորհրդային զինվորի հուշարձանի կանգնեցման վերաբերյալ հասարարական նախաձեռնության մասին[24][25]։ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել այդ որոշումը։ Ապագա հուշահամալիրի տեղում 2018 թվականի նոյեմբերի 12-ին տեղադրվել է հիմնաքար՝ հնգաթև աստղի տեսքով և «1942-1943» գրությամբ։ Փամփուշտների ու արկերի հետքերով սալի վրա գրված է եղել․ «Ասյտեղ պետք է լինի խորհրդային զինվորի հուշարձանը։ Ի հիշատակ նրանց, ովքեր զոհվել են Ռժևի մոտ»[26][27]։

Հուշահամալիրի ստեղծման շրջանի «քամիների վարդը» ցույց է տվել, որ ստեղծվում է քամային ծանրաբեռնվածություն քանակի ու նրա հիմնակմախքի վրա։ Դրա հաշվարկման համար բրոնզից ձուլվել է զինվորի քանդակի՝ փոքր չափերով, բայց նույնատիպ պատճենը, որը հետո փչել են Կենտրոնական աերոդինամիկական ինստիտուտի աերոդինամիկ խողովակում[10][28]։

Կոնստանտին Ֆոմինը փորձնական ճանապարհով որոշել է քանդակի չափերը․ քանդակի կանգնեցման վայրում ամբարձիչ կռունկով բարձրացրել է մանրակերտը տարբեր բարձրություններոգ՝ դրանով իսկ քանդակի չափերը հարմարեցնելով տեղանքի մասշտաբներին[8]։ Կորոբցովի ու Ֆոմինի արվեստանոցում սկսվել են քանդակի ստեղծման աշխատանքները։ Ստեղծվել է զինվորի՝ 2,5 մետր բարձրություն ունեցող քանդակի գիպսե մոդելը, որից հետո հեղինակները ձեռնամուխ են եղել ամբողջամասշտաբ ֆիգուրի քանդակմանը 100 տոննա քեմբրիական երկնագույն կավից[29][30]։

Հուշարձանի կանգնեցման վայրում սակրավորները կատարել են ականազերման աշխատանքներ՝ գտնելով շուրջ հինգ հարյուր վտանգավոր օբյեկտներ։ «Ռժև։ Կալինիյան ռազմաճակատ» միջազգային որոնողական արշավախումբն կատարել է զինվորների աճյուններ որոնում։ Դրանից հետո անցկացվել է տեղանքի հետախուզափորում՝ որոշելու համար հեղի տեսակը[8]։

Հուշահամալիրի նախագծի՝ ՌԴ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո[31]՝ 2019 թվականի հունիսի 6-ին սկսվել են շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքները։ Շինարարության վայրում, որտեղ եղել է ճահիճ, գետնի ամրացման նպատակով տեղադրվել է ավելի քան 1000 ցցագերան, լցվել է հիմքը և կառուցվել ութանկյուն դամբարանաբլուր[32]։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կանգնեցվել է 30 տոննա կշռող կենտրոնական հիմնակմախքը, որը պատրաստվել էր Բելէներգոմաշի արտադրամասերում և նախատեսված է եղել հուշարձանի մոնտաժման համար[33]։

2019 թվականի օգոստոսի 21-ից մինչև դեկտեմբերի 20-ը կատարվել է կենտրոնական քանդակի ձուլումը։ Կավե ֆիգուրը կաղապարվել է ու բաժանվել 600 մասի, որոնցից յուրաքանչյուրը ձուլվել է առանձին 80 տոննա յատուկ բրոնզից Սոլնեչնոգորսկի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի ձուլման արվեստանոցում։ Այդ մասերից յուրաքանչյուրը կշռել է միջինը 50-100 կգ[34][35]։ Զուգահեռաբար արվեստանոցում այդ հատվածները արգոնի օգտագործմամբ եռակցվել են դրսից, իսկ ներսից ամրացվել են հեղույսներով[28]։ Այդպես հավաքվել են քանդակի խոշոր հատվածներ, ապա նորից բաժանվել մասերի՝ տեղափոխման ու մոնտաժման։ Օրինակ՝ քանդակի մի հատվածը՝ ձեռքն ու 1941 թվականի նմուշի ՇԱԳ ինքնաձիգը, ունեցել է 9 մետր երկարություն և կշռել շուրջ 2,5 տոննա[36]։ Քանդակի հատվածների եռակցման համար օգտագործվել է շուրջ 30 կմ բրոնզե հաղորդալար։

2019 թվականի նոյեմբերի 28-ից շինհրապարակ են տեղափոխվել քանդակի հատվածները՝ գլուխը, ուսերը, իրանը, գոտին։ Այդ հերթականությամբ էր կատարվել է հուշարձանի մոնտաժումը՝ վերևից ներքև՝ սկսած ուսերից[37]։ Հուշարձանի կողքին սկսվել է թանգարանային տաղավարի շինարարությունը։ Միևնույն ժամանակ Սանկտ Պետերբուրգի «Սիներգիա» մետաղամշակման գործարանում սկսվել է պողպատե պանելների (չափերը՝ 6x2,5 մետր) արտադրությունը, որոնց վրա լազերային ճառագայթների օգնությամբ փորագրվել են Ռժևի մոտ զոհված զինվորների լուսանկարներն ու անունները[38][39]։

2020 թվականի հունվարի 30-ին ավարտվել են կենտրոնական քանդակի հավաքման աշխատանքները, տեղադրվել է մարտիկի գլուխը։ Հուշարձանը ծածկվել է տախտակամածով, ինչից հետո սկսվել է բրոնզե կռունկների հատվածի հավաքումը, քանդակի գունամշակումը, գույնի կոնսերվացիան ու ողորկման աշխատանքները[40][41]։ Քանդակը տախտակամածով ծածկված մնացել է մինչև հուշարձանի բացումը։ 2020 թվականի ապրիլի 23-ին հուշարձանի վրա կատարվող աշխատանքներն ավարտվել են։ Ավարտին են հասցվել նաև թանգարանի ցուցանմուշների հավաքածուի ամբողջացման աշխատանքները[42]։

2020 թվականի գարնանը շրջանառության մեջ են դրվել 3 ռուբլի անվանական արժեքով հուշադրամներ[43] և փոստային նամականիշներ[44] հուշարձանի պատկերով։ 2020 թվականին՝ Հաղթանակի օրը, Սկոպյեի Մայիսի 9-ի փողոցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի ռազմապատմական միության մասնակցությամբ բացվել է ստելա, որի հիմքում ընկած է Ռժևի խորհրդային զինվորի հուշարձանի նկարը[45][46]։

Հուշարձանի բացումը պետք է տեղի ունենար 2020 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի օրը, սակայն COVID-19 համավարակի պատճառով բացման արարողությունը տեղափոխվել է 2020 թվականի հունիսի 22-ին՝ Հիշատակի ու ողբի օրը[47]։ Ավելի ու բացումը տեղափոխվել է 2020 թվականի հունիսի 30-ին[1][48]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ[49][50]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Открытие Ржевского мемориала запланировано на 30 июня» (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  2. Екатерина Новаковская (2020 թ․ հուլիսի 20). «Народное признание. Ржевский мемориал стал центром притяжения людей». Аргументы и факты (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Мемориал Советскому солдату стал культовым местом». РИА «Победа РФ» (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Ржевский мемориал: выбор места и закладной камень» (ռուսերեն). Тверские ведомости. 2020 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  5. Игорь Плугатарёв (2019 թ․ նոյեմբերի 22). «Журавли вознесут Павшего Солдата в небеса…». Независимое военное обозрение (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  6. «Опубликованы фото музея Ржевского мемориала с прозрачными полами». Топ Тверь (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  7. «День Победы скульптор Андрей Коробцов отметил на мемориале в Тверской области». Топ Тверь (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 Зоя Игумнова (2020 թ․ մայիսի 10). «Унесенный журавлями: памятник героям Ржева откроется после карантина». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  9. 9,0 9,1 «Путин и Лукашенко открыли Ржевский мемориал советскому солдату в Тверской области». ТАСС (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  10. 10,0 10,1 Владимир Демченко (2020 թ․ հունիսի 29). «Народный памятник солдату» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  11. «Заседание оргкомитета «Победа»». Kremlin.ru (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  12. «Протокол заседания Российского организационного комитета «Победа»». Kremlin.ru (ռուսերեն). 2017 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ. նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  13. «Был ли Сталин на фронте?». История.РФ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  14. «Итоги заседания Центрального Совета Российского военно-исторического общества». Музей военной истории РВИО (ռուսերեն). 2017. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  15. «В Тверской области появится мемориал павшим защитникам Отечества». Министерство культуры Российской Федерации (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  16. «Отклонены все 13 проектов мемориала советскому солдату в Тверской области». Московский комсомолец (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  17. «Об открытом международном творческом конкурсе по созданию проекта Ржевского мемориала советскому солдату». Посольство России в Белоруссии (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  18. «В Москве представили 13 вариантов грандиозного Ржевского мемориала Советскому Солдату / фото». Твериград (ռուսերեն). 2017 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  19. «Назван победитель конкурса по созданию Ржевского мемориала». Министерство культуры Российской Федерации (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  20. «Ржевский мемориал. О проекте». История.РФ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  21. Александр Бушев (2018 թ․ մայիսի 16). «И полетят журавли». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  22. Татьяна Мысова (2018 թ․ մայիսի 5). ««Мне хотелось, чтобы Солдат смотрел на людей, как бы вопрошая: чем закончилась эта война?»». Союзное Вече (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  23. Александр Бушев (2018 թ․ մայիսի 3). «Завершен международный конкурс на лучший Ржевский мемориал советскому солдату». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  24. «Путин провел встречу с министром культуры Владимиром Мединским». Общероссийский народный фронт (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  25. «Встреча с главой Минкультуры Владимиром Мединским». Kremlin.ru (ռուսերեն). 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  26. Элина Труханова (2018 թ․ նոյեմբերի 14). «О тех, кто тверже камня». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  27. Григорий Васильев (2018 թ․ նոյեմբերի 14). «В Тверской области открыт закладной камень на месте Ржевского мемориала». Московский комсомолец (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  28. 28,0 28,1 Владимир Демченко (2020 թ․ հուլիսի 1). «Как выглядит Ржевский мемориал советскому солдату: главный памятник последних лет». Комсомольская правда (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  29. Анна Попова (2019 թ․ հունվարի 23). «На создание Ржевского мемориала собрано уже более 100 миллионов рублей». Союзное Вече (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  30. Александр Бушев (2019 թ․ մարտի 20). «Воин встанет в полный рост». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  31. «Правительство РФ одобрило проект Ржевского мемориала советскому солдату». Министерство культуры Российской Федерации (ռուսերեն). 2019 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  32. «На стройплощадке Ржевского мемориала закончены свайные работы». История.РФ (ռուսերեն). 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  33. Елена Семко (2019 թ․ հոկտեմբերի 31). «Раскрыт секрет, как памятник солдату под Ржевом будет парить над землёй». Аргументы и факты (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  34. «Памятник Солдату для Ржевского мемориала начали отливать в Подмосковье». РИА Новости (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  35. «Фигуру солдата для Ржевского мемориала начали отливать в Подмосковье». Телеканал 360 (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  36. «Оружие солдата доставили на площадку Ржевского мемориала». История.РФ (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  37. Александр Хохлов (2019 թ․ նոյեմբերի 29). «Солдат вернулся: фигуру бойца Ржевского мемориала начали собирать с головы». Московский комсомолец (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  38. Александр Бушев (2020 թ․ հունվարի 23). «В Питере приступили к обработке элементов оформления Ржевского мемориала». Советская Белоруссия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  39. Юлия Васильева, Мария Голубкова (2019 թ․ նոյեմբերի 20). «Воин встанет в полный рост». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  40. Татьяна Румянцева (2020 թ․ հունվարի 30). «Исторический момент: На мемориале подо Ржевом завершён монтаж 25-метрового воина». Комсомольская правда (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  41. Юлия Васильева (2020 թ․ փետրվարի 5). «Лед и пламя Ржева». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  42. Александр Жирнов (2020 թ․ ապրիլի 23). «Завершен монтаж памятника советскому солдату под Ржевом». Ридус (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  43. Станислав Варыханов (2020 թ․ մայիսի 4). «Банк России выпустил юбилейную монету в честь героев Ржевской битвы». Комсомольская правда (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  44. «В почтовое обращение вышла марка, посвящённая Ржевскому мемориалу советскому солдату». Федеральное агентство связи (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  45. «В столице Северной Македонии открыта стела, посвященная 75-летию Великой Победы». РВИО (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  46. «Об открытии памятной стелы, посвященной 75-летию великой победы, г.Скопье». Министерство иностранных дел Российской Федерации (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  47. Вячеслав Козлов, Михаил Юшков (2020 թ․ մայիսի 10). «В РВИО назвали дату открытия Ржевского мемориала советскому солдату». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  48. Кирилл Каллиников (2020 թ․ հունիսի 15). «Мединский назвал дату открытия Ржевского мемориала». Аргументы и факты (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  49. «Открытие Ржевского мемориала советскому солдату». Kremlin.ru (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  50. Андрей Колесников (2020 թ․ հունիսի 30). «Над пропастью во Ржеве». Коммерсантъ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հւղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]