Ռենատո Ռուջերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռենատո Ռուջերո
իտալ.՝ Renato Ruggiero
Դրոշ
Դրոշ
Իտալիայի արտաքին գործերի 9-րդ նախարար
2001 թվականի հունիսի 11 - 2002 թվականի հունվարի 6
Նախորդող Ջուլիանո Ամատո
Հաջորդող Սիլվիո Բերլուսկոնի
Դրոշ
Դրոշ
Առևտրի համաշխարհային կազմակերպության 2-րդ գլխավոր քարտուղար
1995 թվականի սեպտեմբերի 1 - 1999 թվականի սեպտեմբերի 1
Նախորդող Փիթեր Սազերլենդ
Հաջորդող Մայք Մուր
 
Կուսակցություն՝ Իտալական սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 9, 1930(1930-04-09)[1][2][3]
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա[4]
Վախճանի օր օգոստոսի 4, 2013(2013-08-04)[1][2][3] (83 տարեկան)
Վախճանի վայր Միլան, Իտալիա[4]
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Renato Ruggiero
Զավակներ Riccardo Ruggiero?
 
Պարգևներ
Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի Մեծ խաչի ասպետ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Ռենատո Ռուջերո (իտալ.՝ Renato Ruggiero, ապրիլի 9, 1930(1930-04-09)[1][2][3], Նեապոլ, Իտալիա[4] - օգոստոսի 4, 2013(2013-08-04)[1][2][3], Միլան, Իտալիա[4]), իտալացի պետական գործիչ և դիվանագետ, 2001-2002 թվականներին Իտալիայի արտաքին գործերի 9-րդ նախարար[5], Առևտրի համաշխարհային կազմակերպության 2-րդ գլխավոր քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատո Ռուջերոն ծնվել է 1930 թվականի ապրիլի 9-ին Նեապոլում։ 1995 թվականին Նեապոլի Ֆրիդրիխ 2-րդի անվան համալսարանում իրավաբանական կրթություն ստանալուց հետո[6], սկսել է զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։ Աշխատել է Սան Պաուլուում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչություններում։

1970 թվականից մինչև 1973 թվականը հանդիսացել է եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆրանկո Մալֆատիի համակարգի առաջնորդը։ Դրանից հետո, 1973 թվականից մինչև 1977 թվականը եղել է Եվրոպական հանձնաժողովի շրջանային քաղաքականության գլխավոր տնօրինություն ղեկավար։

  • 1977-1980 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարության առաջնորդ և Իտալիայի վարչապետի ներքին քաղաքականության գծով խորհրդական։
  • 1980-1984 թվականներ՝ Եվրոպական համայնքին կից Իտալիայի մշտական ներկայացուցիչ։
  • 1984 թվականից մինչև 1985 թվականը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժանմունքի պետ։
  • 1985-1987 թվականներին եղել է արտաքին գործերի նախարարության կադրերի դեպարտամենտի առաջնորդ և գլխավոր քարտուղար։
  • 1987 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Իտալիայի ներքին առևտրի նախարար։
  • 1991 թվականից մինչև 1995 թվականը Fiat կոնցեռնի և մի շարք այլ խոշոր ընկերություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ։
  • 1995-1999 թվականներին հանդիսացել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը։
  • 1999-2001 թվականներին եղել է Eni կոնցեռնի նախագահը։
  • 2001 թվականից մինչև 2002 թվականը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար, հրաժարական է տվել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և «Հյուսիսի լիգա» կուսակցության հետ անհամաձայնության պատճառով։
  • 2006-2008 թվականներ՝ վարչապետ Ռոմանո Պրոդիի եվրոպական քաղաքականության գծով օգնական։

Ռենատո Ռուջերոն մահացել է 2013 թվականի օգոստոսի 4-ին Միլանում` 83 տարեկան հասակում։ Մինչ մահն աշխատել է Citigroup-ում[7]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wallenfeldt J. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #130216321 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «E' morto l'ex ministro Renato Ruggiero: guidò la Farnesina sotto il governo Berlusconi». Repubblica.it. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Berlusconi cabinet». VIPS. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  7. «Former Steering Committee Members». bilderbergmeetings.org. Bilderberg Group. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  8. L'Harmattan web site (in French)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատո Ռուջերո» հոդվածին։