Ռաուլ Պոմպեյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաուլ Պոմպեյա
Ծնվել էապրիլի 12, 1863(1863-04-12)[1][2]
ԾննդավայրԱնգրա դուս Ռեիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1895(1895-12-25)[2][3] (32 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Գրական անունRapp
Մասնագիտությունգրող, վիպասան, ժամանակագիր, խմբագիր, վիպասան, լրագրող և գրադարանավար
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունFaculdade de Direito do Recife? և Սան Պաուլուի համալսարան
Ուշագրավ աշխատանքներO Ateneu?
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
ԱշխատավայրԲրազիլիայի ազգային գրադարան[4]
 Raul Pompeia Վիքիպահեստում
«O Ateneu» գրքի առաջին հրատարակության տիտղոսաթերթը

Ռաուլ դ՛Ավիլա Պոմպեյա (պորտ.՝ Raul Pompeia[5], ապրիլի 12, 1863(1863-04-12)[1][2], Անգրա դուս Ռեիս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - դեկտեմբերի 25, 1895(1895-12-25)[2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), 19-րդ դարի բրազիլացի գրող, ժուռնալիստ, գրաքննադատ։ Բրազիլիայի գրականության ակադեմիայի անդամ (զբաղեցրել է 33-րդ աթոռը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փաստաբանի ընտանիքում (ժամանակակիցների ներկայացմամբ հայրը մարդախույս, խոժոռադեմ, մռայլ անձնավորություն էր[6]); Ավարտել է Պեդրու Երկրորդի անվան քոլեջը։ Դեռ քոլեջում սովորելու ժամանակ՝ ընդամենը 17-ամյա պատանի, հրատարակել է իր առաջին վեպը՝ «Uma Tragédia no Amazonas» խորագրով (հեղինակն ինքը իր այդ ստեղծագործությունը բնորոշել է որպես գրական փորձ, գրական էսսե[7]): Ուսումը շարունակել է Սան Պաուլուի համալսարանում, որտեղ իրավաբանական կրթություն է ստացել։ Հայացքներով աբոլիցիոնիստ էր (ստրկության վերացման կողմնակից) և հանրապետական գաղափարների պաշտպան։

Աշխատել է որպես ժուռնալիստ, Բրազիլիայի ազգային գրադարանի տնօրեն։ Հեղինակել է արկածային վեպեր ու վիպակներ։ Հարել է իմպրեսիոնիստներին։ 1888 թվականին լույս է ընծայել «Աթենեու» վեպը (O Ateneu, 1888), որը համարվում է իմպրեսիոնիստական մեթոդով գրված լավագույն երկերից մեկը բրազիլական գրականության պատմության մեջ։ Այն արժևորվում է նաև որպես հոգեբանական արձակի առաջին նմուշ և ռեալիզմի ու նատուրալիզմի փայլուն դրսևորում բրազիլական գրականության պատմության մեջ։

Երբ Ռաուլ Պոմպեյայի նախկին ընկերը՝ բանաստեղծ Օլավու Բիլակը նրան մեղադրել է նույնասեռական (հոմոսեքսուալ) լինելու մեջ, վիպասանը վերջինիս մենամարտի ձեռնոց է նետել, բայց հետո հրաժարվել է մենամարտել և մամուլում ենթարկվել է ծաղրուծանակի։ Որպեսզի ապացուցի, որ վախը չի եղել մենամարտելուց հրաժարվելու պատճառը, 1895 թ. Ծննդյան տոների ժամանակ ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրակելով իր սրտին[8]։

Երկերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uma Tragédia no Amazonas (1880)
  • As Joias da Coroa (1882)
  • Canções Sem Metro (1883)
  • O Ateneu (1888)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Braga-Pinto, César,"The Honor of the Abolitionist and the Shamefulness of Slavery: Raul Pompeia, Luiz Gama and Joaquim Nabuco." Luso-Brazilian Review. 51(2), Dec. 2014. 170-199.
  • Braga-Pinto, César, “Darwinism, Max Nordau and Raul Pompeia’s Struggle for Existence.” Foreword to The Athaeneum. Evanston: Northwestern University Press, 2015. p. vii-xvii.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. http://objdigital.bn.br/acervo_digital/div_obrasgerais/drg1229521.pdf
  5. Na grafia original, Raul d'Avila Pompéa. Com o advento do FO-1943, "d'Avila" passou a "d'Ávila" e "Pompéa", a "Pompéia". Com o AO-1990, "Pompéia" passou a "Pompeia".
  6. |nome = PONTES, Eloy.|sobrenome = |título = A Vida Inquieta de Raul Pompeia|ano = 1935|isbn = }}
  7. |nome = Raul Pompeia 1863-1895/Ivan Cavalcanti Proença|sobrenome = |título = O Ateneu/Raul Pompeia Raul Pompeia; biografia, introdução e notas de Ivan Cavalcanti Proença|ano = 1997|isbn = }}
  8. Помпейя, Рауль д’Авила

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]