Օլավու Բիլակ
Օլավու Բիլակ | |
---|---|
Ծննդյան անուն | պորտ.՝ Olavo Brás Martins dos Guimarães Bilac |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1865[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1918[1][3][4][…] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Գերեզման | Cemitério de São João Batista |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, լրագրող և գրող |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Սան Պաուլուի համալսարան |
Գրական ուղղություններ | պառնասիանիզմ |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Olavo Bilac Վիքիպահեստում |
Օլավու Բիլակ (բրազ.-պորտ.՝ Olavo Bilac, դեկտեմբերի 16, 1865[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն - դեկտեմբերի 28, 1918[1][3][4][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ։ Եղել է պառնասիզմ գրական ուղղության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը Բրազիլիայում։ 1907 թվականին Fon-Fon ամսագիրը նրան հռչակել է «բրազիլացի բանաստեղծների իշխան»։ Բիլակը լայնորեն ճանաչվել ու համբավվել է հատկապես բրազիլական դրոշին ձոնած օրհներգի և պորտուգալերենին նվիրած տպավորիչ սոնետի շնորհիվ[5][6]։ Նա եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը. այդ կաճառում մինչև իր վախճանը զբաղեցրել է 15-րդ աթոռը (1897-1918 թթ.): Հռչակվել է պարտադիր զինվորական ծառայության հովանավոր Բրազիլիայում, քանի որ եռանդուն կերպով պայքարել է երկրում զինվորական պարտադիր ծառայություն մտցնելու օգտին[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ 15 տարեկանում դարձել է դաշնային համալսարանի ուսանող, սկսելէ բժշկագիտություն ուսումնասիրել, բայց լրիվ դասընթացը չի ավարտել։ Ավելի ուշ ընդունվել է Սան Պաուլուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց այս բարձրագույն ուսումնական հաստատությունն էլ անավարտ թողնելով՝ տարվել է լրագրությամբ ու գրական աշխատանքով։ Բացի այդ, պետական ծառայության է անցել՝ որպես դպրոցական տեսուչ։ Նրա առաջին սոնետը տպագրվել է 1884 թվականին, Gazeta de Notícias-ում։ 1891 թվականին չորս ամսով բանտարկվել է երկրի նախագահ Ֆլորիան Պեյշոտուի դեմ բողոքի ցույցերի մասնակցելու պատճառով։ 1897 թվականին նրա անվան շուրջ աղմուկ է բարձրացել նաև այն կապակցությամբ, որ ավտոմեքենայի կառավարումը կորցնելով՝ բախվել է ծառին, այդպիսով՝ դարձել է ավտովթարում հայտնված առաջին մարդը Բրազիլիայում։
Բիլակը, չափածո գործերից զատ, հեղինակել է նաև երգիծական երկեր, պատմվածքներ, քրոնիկներ, մանկական ստեղծագործություններ, հրատարակության է պատրաստել մի շարք դասագրքեր։ Բացի այդ, գերմաներենից մեծ վարպետությամբ թարգմանել է Վիլհելմ Բուշի գլուխգործոցը համարվող երկը՝ «Max und Moritz»-ը և լույս ընծայել Juca e Chico խորագրով[8]։
Բիլակը երբևէ չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ 1917 թվականին դարձել է Սան Պաուլուի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, չնայած բարձրագույն կրթություն չուներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poesias (1888)
- O Esqueleto (1890 — Պարդալ Մալեի հեղինակակցությամբ)
- Crônicas e Novelas (1894)
- Crítica e Fantasia (1904)
- Conferências Literárias (1906)
- Tratado de Versificação (1910 — Գիմարայնշ Պասոսի հեղինակակցությամբ)
- Dicionário de Rimas (1913 — Գիմարայնշ Պասոսի հեղինակակցությամբ)
- Ironia e Piedade (1916)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goldberg, Isaac (1922). "Olavo Bilac." In: Brazilian Literature. New York: Alfred A. Knoff, p. 188–209.
- Mario Monteiro: Bilac e Portugal. Agencia Ed. Brasileira, Lisboa 1936.
- A morte de Olavo Bilac : outras manifestações. In: Revista brasileira. Rio de Janeiro, Jg. 4, 1997, Nr. 13, S. 137–158.
- Antonio Dimas: Olavo Bilac und Canudos. In: ABP. Zeitschrift zur portugiesischsprachigen Welt. ISSN 0947-1723. Jg. 1998, H. 2: Die Sozioreligiöse Bewegung von Canudos (1893-1897), Teil II: Literatur, Presse und Kunst.
- Ruy Castro: Bilac vê estrelas. Companhia das Letras, São Paulo 2000, ISBN 85-359-0082-9.
- Alvaro Santos Simões Junior: A sátira do parnaso : estudo da poesia satírica de Olavo Bilac publicada em periódicos de 1894 a 1904. Ed. UNESP, São Paulo 2007, ISBN 978-85-7139-762-0.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ http://intervox.nce.ufrj.br/~edpaes/flor.htm |publicado=Intervox.nce.ufrj.br |obra= |título=Nossa língua, nossa pátria - "Última flor do Lácio, inculta e bela" |data=2000 |autor=Eduardo Fernandes Paes |acessodata=23 de janeiro de 2010 |arquivourl=https://web.archive.org/web/20090209190041/http://intervox.nce.ufrj.br/~edpaes/flor.htm |arquivodata=2009-02-09 |urlmorta=yes }}
- ↑ http://www.infoescola.com/literatura/analise-do-poema-lingua-portuguesa/ |publicado=Infoescola.com |obra= |título= Análise do poema "Língua Portuguesa |data = 2009 |autor = Paula Perin dos Santos |acessodata=23 de janeiro de 2010 }}
- ↑ http://www.16csm.eb.mil.br/web/index.php?option=com_content&view=article&id=4&catid=4%7Cauthor=%7Ctitle=Olavo(չաշխատող հղում) Bilac: patrono do Serviço Militar|publisher=16ª circunscrição de serviço militar|date=|acessdate=17 december 2010|archiveurl=https://www.webcitation.org/6Fii7A0p5?url=http://www.16csm.eb.mil.br/web/index.php?option=com_content%7Carchivedate%3D2013-04-08%7D%7D
- ↑ http://www.unicamp.br/iel/memoria/Ensaios/LiteraturaInfantil/jucaechico/jcindice.htm |publicado=Unicamp.br |obra= |autor=BUSCH, Wilhelm |título=Juca e Chico História de Dois Meninos em Sete Travessuras. (tradução: Olavo Bilac) 11ª edição. São Paulo: Melhoramentos, s/d. |data= |acessodata= }}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bilac's translation of Max and Moritz online
- Bilac's biography at the official site of the Brazilian Academy of Letters
Նախորդող՝ Gonçalves Dias (patron) |
Brazilian Academy of Letters – Occupant of the 15th chair 1897–1918 |
Հաջորդող՝ Amadeu Amaral |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլավու Բիլակ» հոդվածին։ |
|